Հարավային Կովկասի երկրների հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումների դինամիկան. ՄԱՍ 1.
20 ր. | 2025-02-06Հ արավային Կովկասի երկրների հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումների դինամիկայի վերլուծությունը ներկայացված է չորս հոդվածով.
Առաջին հոդվածում ներկայացված է այդ պրոցեսի դինամիկայի մակրոսոցիոլոգիական կոնտեքստը։ Որպես այդպիսին կիրառվել է Ի. Վալերստայնի աշխարհամակարգային վերլուծություն տեսությունը։
Երկրորդ հոդվածում տրված է Հարավային Կովկասի երկրների հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումների դինամիկայի համեմատական պատկերը 2007-2024 թթ. ընթացքում՝ հիմնված 2007-2024 թթ. «Տվյալների հավաքագրման նախաձեռնություն» և «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների տվյալների շտեմարանների վերլուծության վրա։
Երրորդ հոդվածում ներկայացված է Հարավային Կովկասի երկրների 14-29 տարեկան երիտասարդների աշխարհաքաղաքական կողմնորոշումների համեմատական պատկերը հիմնված՝ «Երիտասարդական հետազոտություն 2022» տվյալների շտեմարանի վերլուծության վրա։
Չորրորդ հոդվածում Երիտասարդական հետազոտություն 2022» տվյալների շտեմարանի բազմաչափ մաթեմատիկական մեթոդներով վերլուծության հիման վրա ներկայացված է Հարավային Կովկասի երկրների երիտասարդների գիտակցությունում առկա մտավոր համալիրները, որոնք պայմանավորում են նրանց արտաքին քաղաքական կողմնորոշումները։
Մաս 1. Հարավային Կովկասի երկրների հասարակություններում աշխարհաքաղաքական կողմնորոշումների դինամիկայի մակրոսոցիոլոգիական կոնտեքստը
Ս կսած հետխորհրդային առաջին տարիներից գերտերությունների հարավկովկասյան քաղաքականության կարևորագույն բաղադրիչների շարքում է Հարավային Կովկասի երկրների հասարակություններում արտաքին քաղաքական կողմնորոշումների կառավարումը և/կամ փոխակերպումը։ Այդ կողմնորոշումների կառավարման և փոխակերպման պրոցեսների ադեկվատ ընկալման համար անհրաժեշտ է համառոտ դիտարկել դրանք կազմավորող և դրանց դինամիկայի վրա ազդող անցյալ և ներկա մի քանի հիմնարար դրույթներ և գործոններ։
1990-ականներին Հարավային Կովկասի երկրներում տեղի ունեցան միջպետական, ներքին ազգամիջյան և քաղաքացիական պատերազմներ ու բախումներ, որոնք բազմաթիվ արհավիրքներ, զրկանքներ ու կորուստներ պատճառեցին Հարավային Կովկասի բոլոր ազգերին և էթնիկ խմբերին։ Դրանք այդ ազգերի և էթնիկ խմբերի միջև իրենց բազմադարյան պատմության ընթացքում տեղի ունեցած հարատև կոնֆլիկտների հետևանքներն էին։ Այդ կոնֆլիկտների հայեցակարգային և գաղափարախոսական հիմնարար հարցն էր՝ հակամարտող ազգերի և էթնիկ խմբերի բնիկության և/կամ եկվորության խնդիրը, կամ՝ «ու՞մ է պատկանում ա՛յս տարածքը»։ Հայերն ու վրացիներն, ի տարբերություն ադրբեջանցիների, ունեն Հարավային Կովկասում բնակության հազարավոր տարիների ազգային և պետականության պատմություն։ Նույնը վերաբերվում է նաև ավելի փոքրաթիվ էթնիկ խմբերին՝ աբխազներին, օսերին, լեզգիներին, թալիշներին, թաթերին, որոնք ունեցել են իրենց պատմության, իսկ երբեմն նաև պետականության պատմության հպարտության արժանի փուլերը, որոնք կազմում են նրանց էթնիկ ինքնության կարևորագույն բաղադրիչները։ Իրենց հզորության բարձրակետերում նրանք տիրապետել են ավելի մեծ տարածքների և այս կամ այն չափով մշակութայնացրել են դրանք՝ տարածքները դարձնելով հայրենիք։ Այդ ազգերի ու էթնիկ խմբերի ինքնության կառուցվածքում հայրենիքն իրենց պատմության փառահեղ ժամանակաշրջանների երկիրն է։
Խորհրդային տարիների կոմունիստական և պետական գաղափարախոսության նպատակներից մեկն էր ուրույն վերազգային ինքնությամբ քաղաքացիական հանրության՝ խորհրդային ժողովրդի կազմավորումը։ Դրա կայացման կարևորագույն բաղադրիչներից էր ԽՍՀՄ-ում առկա բազմաթիվ միջէթնիկ կոնֆլիկտների հանգուցալուծումը։ Դա կատարվում էր տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, սոցիալական և մշակութային գործիքներով, ինչպես նաև հասարակության շրջանում տարվող գաղափարական աշխատանքներով։ Չնայած այդ աշխատանքները երբեմն տալիս էին իրենց դրական արդյունքները, այդուհանդերձ ԽՍՀՄ-ում միջէթնիկ հակասություններն ամբողջությամբ հաղթահարել չհաջողվեց։ Անհաջողության մի շարք պատճառների շարքում էին չորս կարևոր գործոններ։
Առաջինը՝ ԽՍՀՄ գաղափարական թեզերում և քարոզչությունում հաճախ թաքցվում էին փաստացի գոյություն ունեցող միջէթնիկ խնդիրները, դրանք հայտարարվում էին լուծված կամ իմաստափոխում էին դրանց էությունը՝ առանց հաշվի առնելու, որ մարդիկ տեսնում և գիտակցում են գաղափարախոսության և իրականության տարբերությունը։ Դա հեղինակազրկում էր իշխող ուժին և պետական գաղափարախոսությունը։
Երկրորդ գործոնը ածանցվում էր առաջինից՝ իրականության և պատմության խրթին հարցերի աղավաղման կամ լռության մատնելու պատճառով Արևմուտքի հետ հոգեբանական պատերազմում ԽՍՀՄ-ը սիստեմատիկ կերպով տանուլ էր տալիս։ Այն ամենը ինչ ԽՍՀՄ-ում թաքցնում էր պաշտոնական քարոզչությունը, այդ թվում՝ ազգամիջյան կոնֆլիկտները, դրանց պատմական հիմքերը, տեղի ունեցող բացասական իրադարձությունները և կատարված սխալները, բացահայտում, քննարկում և ամենակարևորը՝ մեկնաբանում էին արևմտյան ինֆորմացիոն աղբյուրները։ Դրանով իսկ արևմտյան քարոզչությունը ստանում էր ավելի բարձր հեղինակություն և ազդեցություն՝ «գրավելով» մարդկանց մտքերը[1]։ Արևմտյան ինֆորմացիոն աղբյուրների տեխնիկական միջոցներով արգելափակումը՝ «խլացումը» ավելի էր բարձրացնում դրանց գրավչությունը։
Երրորդը՝ ազգամիջյան կոնֆլիկտների և խնդիրների լուծման ուժային մեթոդների անարդյունավետ կիրառումն էր, որը հակադարձաբար հզորացնում էր էթնիկ լարումները, ինչը անարդարություն ընկալող էթնիկ խմբի պասիոնար անդամներին մղում էր դեպի կիսալեգալ և ընդհատակյա ազգայնական խմբավորումներ։
Չորրորդ գործոնը, որն օպերացիոնալացնում էր և ազդեցության մեխանիզմներ էր տրամադրում երրորդ գործոնին՝ 1975 թ. Հելսինկյան դեկլարացիայի ստորագրումն էր։ Ըստ համաձայնագրի 3-րդ «Հումանիտար փաթեթի», երկրները պարտավորվում էին հարգել մարդու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, մարդկային շփումների, ինֆորմացիայի տարածման և ստացման, մշակույթի և կրթության ոլորտներում, ինչպես նաև թույլ տալ դիտարկումներ կատարել այդ իրավունքների գործնական իրականացման հարցերում։ «3-րդ փաթեթով» նախատեսված ազատությունների շրջանակում ԽՍՀՄ-ում կազմավորվեցին Հելսինկյան խմբեր, ինչը սառը պատերազմի շրջանակներում հնարավորություն ընձեռեց Արևմուտքին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում բացահայտել և համախմբել այլախոհներին, աջակցել նրանց և ընդգրկել ԽՍՀՄ դեմ Սառը պատերազմի ռազմավարությունում։ Նշված գործոնները կազմավորեցին ԽՍՀՄ կազմալուծման ռազմավարությունների մշակման և կիրառման հարցում էթնիկ պրոբլեմների և կոնֆլիկտների արդյունավետ կիրառման նախապայմանները։
Արդեն հանրահայտ է և լավ ուսումնասիրված ազգամիջյան կոնֆլիկտների դերը ԽՍՀՄ փլուզման հարցում։ Հետխորհրդային կազմալուծված մեծ տարածքում գլոբալ ուժերի և իր դիրքերը պահպանել ձգտող Ռուսաստանի միջև մրցակցությունը հանգեցրեց պատերազմների, որոնք սրեցին Հարավային Կովկասյան հասարակություններում փոխադարձ թշնամությունը։ Այդ պատերազմներն ու ներքին բախումներն ունեցան նաև ցեղասպանությունների տարրեր։
90-ականների երկրորդ կեսին Հարավային Կովկասի հասարակությունները հոգնել էին պատերազմներից, իսկ սոցիալիստական կազմաքանդված տնտեսակարգի հետևանքով աղքատացած բնակչությունը, որը դեռևս հիշում էր ԽՍՀՄ տարիների խաղաղությունը, էթնիկ հարաբերությունների հանդարտությունը, սոցիալական ապահովվածությունը և ապագայի նկատմամբ վստահությունը, համարում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը և զարգացումը կհանգուցալուծի պատերազմների, սոցիալական ապահովության և աղքատության հիմնախնդիրները։ Բացի դրանից, չնայած հետխորհրդային հանրապետությունների միջև կարևորագույն արտադրական, բարձր տեխնոլոգիական և գիտական կապերի խզմանը, Ռուսաստանը մնում էր Հարավային Կովկասի երկրների հիմնական տնտեսական գործընկերը։ Ռուսաստանում էին աշխատում իրենց երկրներում գործազուրկ դարձած աշխատանքային միգրանտները, որոնք նշանակալի դրամական աջակցություն էին ուղարկում հայրենիքում մնացած ազգականներին։ Պատերազմի վտանգից և աղքատությունից Ռուսաստան էին մեկնում բազմաթիվ ընտանիքներ, որոնք նյութապես աջակցում էին հայրենիքում մնացած իրենց ազգականներին։
- Այս և մի շարք այլ գործոններ պահպանում էին հարավկովկասյան հասարակություններում դեպի Ռուսաստանի կողմնորոշման բարձր մակարդակը։
Սկսած 1990-ականներից Արևմուտքն սկսեց ինտենսիվորեն առաջխաղացնել աշխարհամակարգում պերիֆերիկ երկրների վերածված հետխորհրդային պետությունների աշխարհամակարգային կենտրոնին կցման համալիր ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունն իր հիմնական նպատակի շրջանակներում ուներ նաև հասարակական գիտակցության փոխակերպման բաղադրիչ։ Այդ բաղադրիչը նպատակաուղղված էր հետխորհրդային տարածքում կազմալուծելու և բացառելու ռուսական մեծ տարածքի վերականգնման մտայնությունը, միտումները, հեռանկարը և հնարավորությունը։
Տնտեսության վերակառուցման նպատակով Արևմուտքի երկրները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները պարբերաբար հարյուր միլիոնավոր դոլարների վարկեր էին տրամադրում հետխորհրդային, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրներին։ Այդ վարկերի իրացման պրոցեսում ընդգրկված տեղացիների, հիմնականում՝ կառավարող վերնախավերի, նրանց գործընկերային ու ազգակցական կլանների համար Արևմուտքի հետ համագործակցությունը շահավետ էր և, հետևաբար, ցանկալի։
90-ականների կեսերից Արևմտյան երկրները և միջազգային ֆոնդերը ռազմավարական ծրագրեր նախաձեռնեցին հետխորհրդային երկրներում քաղաքացիական հասարակության ձևավորման և կայացման նպատակով։ Արևմտյան կազմակերպությունները հատուկ ուշադրություն էին դարձնում ինֆորմացիայի միջոցներին, ինտենսիվ ֆինանսավորում էին տպագիր մամուլը, նոր հիմնադրվող հեռուստատեսային և ռադիո ալիքները, դրանով իսկ ինֆորմացիայի աղբյուրներն ընդգրկելով իրենց նպատակների իրականացման շրջանակում։ Հետագայում նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև ինտերնետային լրատվամիջոցները և ինտերնետային ցանցերը։
Կարևոր է նշել նաև, որ ժամանակի ընթացքում սերնդափոխության հետևանքով նվազում էր բնակչության այն շերտը, որն ապրել էր խորհրդային ժամանակաշրջանում, տեսել էր խորհրդային պետության և՛ դրական, և՛ բացասական հատկանիշները, կարող էր սեփական փորձի հիման վրա համեմատել ներկան և անցյալը։
Դեպի Արևմուտք հասարակական դիրքորոշումների և կողմնորոշումների փոփոխության հիմնարար ֆոնը և հզոր գործոնն էր եվրոպական երկրների և ԱՄՆ հասարակությունների տնտեսության, կրթության և բարեկեցության բարձր մակարդակը։
Հարավային Կովկասի հասարակությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումների վրա նշանակալի ազդեցություն են գործում Հարավային Կովկասի երկրների մասնակցությամբ միջպետական, տարածաշրջանային և ներհանրապետական քաղաքական գործընթացները, որոնց նշանակալի մասը կապված է պատերազմի և խաղաղության, տարածքային վեճերի, հասարակական համերաշխության և տնտեսական զարգացման հետ։ Այդ գործընթացները նույնպես ազդում էին տարբեր ազգերի և էթնիկ հանրույթների դիրքորոշումների վրա։
Այդ գործընթացները մինչ օրս ընթանում են արդի կարևորագույն գլոբալ գործընթացի՝ աշխարհամակարգային հեգեմոնի դիրքերի թուլացման և նոր աշխարհաքաղաքական բևեռների առաջացման համատեքստում։ Աշխարհամակարգային վերլուծության հիմնադրույթներից է այն, որ աշխարհամակարգային հեգեմոնի դիրքերի խարխլումը և հեգեմոնի դիրքի համար երկրների միջև մրցակցությունը խարխլում և կազմալուծում են աշխարհամակարգի կառուցվածքը, իսկ հեգեմոնը, իր դիրքը պահպանելու համար, պատերազմներ է հրահրում, որոնց նա մասնակցում է միջնորդավորված կամ փոքր ուժերով։ Պատերազմները խարխլում և նվազեցնում են հեգեմոնի դիրքը վիճարկող երկրների տնտեսական և ռազմական ներուժը, ինչպես նաև դաշինքներ կազմավորելու հնարավորությունները։
- Աշխարհամակարգային վերլուծության այս տեսական դրույթը արդի պատերազմների հետ կապված խնդիրների գիտական վերլուծության հայեցակարգային հիմքն է։
90-ականների կեսերից մինչև 2007թ. Հարավային Կովկասում իրադարձությունները համեմատաբար խաղաղ էին զարգանում։ Հիմնական գլոբալ մրցակից սուբյեկտները՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն տարբեր կերպ էին ընկալում և գնահատում աշխարհաքաղաքական գործընթացները։ Արևմուտքն իրադարձությունների ընդհանուր ընթացքը գնահատում էր որպես Ռուսաստանի դիրքերի աստիճանական թուլացում և իր երկարաժամկետ ռազմավարությունների արդյունավետ իրականացում[2]։ Սակայն Ռուսաստանում, սկսած Ե. Պրիմակովի Արտաքին գործերի նախարարության (1996-1998), հետո՝ վարչապետության (1998-1999) ժամանակաշրջանից, ձևակերպվեց, իսկ Վ. Պուտինի վարչապետության (1999-2000) և նախագահության ժամանակաշրջանում սկսեց աստիճանաբար զարգանալ Ռուսաստանի՝ որպես համաշխարհային գերտերության կարգավիճակի վերականգնման գաղափարը։ Այդ գաղափարի կարևորագույն բաղադրիչն էր Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի, իսկ ավելի լայն համատեքստում՝ Արևելքի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումը, որը հակակշռելով Արևմուտքի գերիշխանությանը, թույլ կտա Ռուսաստանին բազմաբևեռ աշխարհում վերականգնել իր նախկին հզորությունը և համաշխարհային գերտերության կարգավիճակը։ Որպես այդ հայեցակարգի իրականացման նախնական փուլ է դիտվում՝ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը հետխորհրդային տարածքում։ Այս մոտեցումը նրա հեղինակի անունով կոչվում է Պրիմակովի դոկտրինա[3]։ Այդ դոկտրինան համահունչ է աշխարհամակարգի ճգնաժամի և հեգեմոնի փոփոխության փուլին առընչվող գործընթացներին։
Պայմանականորեն բազմաբևեռ աշխարհի կայացման հանգրվանային իրադարձություններ կարելի համարել 1997 թ. ապրիլին ստորագրված «Բազմաբևեռ աշխարհի և նոր միջազգային կարգի ձևավորման վերաբերյալ ռուս-չինական համատեղ հռչակագիրը», 1999 թ. ՄԱԿ-ում Իրանի տարածած «Քաղաքակրթությունների միջև երկխոսության վերաբերյալ Թեհրանի հռչակագիրը, ընդունված Քաղաքակրթությունների միջև երկխոսության իսլամական սիմպոզիումում, մայիսի 3–5, 1999 թ.» և հատկապես 2007 թ. Մյունխենյան կոնֆերանսը, որտեղ ՌԴ Նախագահը հայտարարեց, որ «ժամանակակից աշխարհի համար միաբևեռ մոդելը ոչ միայն անընդունելի է, այլև՝ անհնար»[4]։ Այս դրույթում հստակ և բացահայտ արտահայտվեցին ԱՄՆ հեգեմոնության ներքո միաբևեռ աշխարհի հերքման և բազմաբևեռ աշխարհի կազմավորման նպատակները։ Նշված իրադարձությունները, Չինաստանի տնտեսական հզորության աճը, Ռուսաստանի ռազմական հզորության վերականգնումը, Իրանի ըմբոստ կեցվածքը և Միջին Արևելքում նրա դիրքերի ամրապնդումը հանգեցրին նրան, որ 2008 թ.-ից գերտերությունների միջև հարաբերությունները թևակոխեցին բացահայտ առճակատման և պատերազմների փուլ[5]։
Այդ գործընթացներում առաջնահերթ և հանգուցային նշանակություն ստացավ հիմնական հակամարտող սուբյեկտների ռազմաստրատեգիական հակադրությունը։ ԱՄՆ – Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ամենախիստ հակադրությունը ԱՄՆ կողմից առաջնորդվող ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր ի հաշիվ Արևելյան Եվրոպայի երկրների։ Դրան հետևեց ՆԱՏՕ-ի կազմում հետխորհրդային երկրների ընդգրկման գործընթացը։ Սպասվում էր, որ 2008 թ.-ի ապրիլին 3-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կկայացվի Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու որոշումը, սակայն, մեղմելու համար Ռուսաստանի կոշտ արձագանքը այդ որոշումը չընդունվեց[6]։ Այդուհանդերձ 2008 թ. ապրիլի 8-ին Ռուսաստանը հետխորհրդային երկրների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում սահմանեց «կարմիր գիծ» և հայտարարեց, որ դա կանխարգելելու համար «Ռուսաստանը կանի ամեն ինչ»[7]։
2008 թ. օգոստոսին Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին, պատերազմ սկսեց Հարավային Օսեթիայի դեմ[8], որին միջամտեց Ռուսաստանը։ Վրաստանը ծանր պարտություն կրեց, իսկ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Պատերազմի արդյունքում Վրաստանի հասարակությունում կտրուկ և էապես փոխվեցին աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ի վնաս Ռուսաստանի։
Սակայն, տարիների ընթացքում Վրաստանի հասարակությունը սկսեց ավելի ադեկվատ ընկալել այդ պատերազմի բուն էությունը, շարժառիթներն ու շահառուներին[9], ինչը ներկայումս Վրաստանի իշխանության Արևմուտքին դիմադրության հիմքն է[10]։
Համանման պարադիգմայում ընթացան իրադարձություններն Ուկրաինայում։ Հետխորհրդային տարածքի վերակազմավորման հարցում 90-ականների սկզբից գերակայում և իրականացվում էր Զ. Բժեզինսկու այն հայեցակարգը, որ Ուկրաինայի անջրպետումը Ռուսաստանից՝ կչեզոքացնի Ռուսաստանի գերտերության վերածվելու բոլոր միտումները[11]։ Այդ հայեցակարգն ունի իր պատմամշակութային և կրոնամշակութային հիմքերը։ Ուկրաինան պատմական երկար ժամանակահատվածում բաժանված է եղել Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև։ Արևմտյան Ուկրաինայի նահանգները մի քանի հարյուր տարի գտնվել են Լեհաստանի (Ռեչ Պոսպոլիտայի[12]), Ավստրոհունգարական կայսրության, Հունգարիայի և Չեխիայի կազմում[13] և ունեն այդ երկրների հետ պատմամշակութային կապեր։ Ուկրաինայում քրիստոնեությունն իր կազմով խայտաբղետ է։
Ուկրաինայի տարածքային, պատմամշակութային և կրոնական առանձնահատկությունները սիստեմատիկ կերպով արտահայտվել են նախագահական և խորհրդարանական ընտրություններում[14]։ Արևելյան Ուկրաինան գերադասել է ռուսամետ քաղաքական ուժերին և առաջնորդներին, իսկ Արևմտյան Ուկրաինան՝ արևմտամետ։ Կենտրոնական Ուկրաինայում, այդ թվում Կիևում, ռուսական և արևմտյան կողմնորոշումները մրցակցել են։
Այդ առանձնահատկությունները գտնվել են և այսօր էլ գտնվում են Ուկրաինայում ռուս-արևմտյան մրցակցության հիմքում[15]։ Ուկրաինայում Բժեզինսկու և Պրիմակովի դոկտրինաների հակադրությունը սկսեց սրվել 2000-ականների սկզբից, իսկ 2012 թ.-ին հասավ բավական բարձր աստիճանի։ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը 2012 թ. դեկտեմբերին հայտարարեց, որ Ռուսաստանը տնտեսական ինտեգրման պատրվակով ձգտում է նորովի վերականգնել ԽՍՀՄ-ը, և ԱՄՆ-ն դա թույլ չի տա[16]։ 2013 թ. նոյեմբերի 21 -ից, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի հետաձգման պատրվակով, Ուկրաինայում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր[17]։ 2014 թ. փետրվարի 23-ին Ուկրաինայի Նախագահ Ա. Յանուկովիչը, որի հիմնական ընտրազանգվածը Արևելյան Ուկրաինայում էր[18], լքեց Կիևը, իսկ 26-ին՝ Ուկրաինան։ Ուկրաինայում իշխանությունն անցավ արևմտամետ ուժերին։
Ռուսական կողմի գնահատականով, այդ իրադարձություններն անխուսափելի դարձրեցին Ռուսաստանի արտամղումը Սև Ծովում կարևորագույն ռազմավարական քաղաք Սևաստոպոլից և Ղրիմից[19]։ ՌԴ Նախագահ Վ․ Պուտինի խոսքերով, Ղրիմը ՌԴ հետ վերամիավորելու որոշումն ընդունվել է 2014 թ. փետրվարի 23-ին[20]։ 2014 թ. մարտին 6-ին Ղրիմի Գերագույն Խորհուրդը և Սևաստոպոլի Քաղաքային Խորհուրդը որոշումներ ընդունեցին ՌԴ կազմում ընդգրկվելու վերաբերյալ։ Մարտի 16-ին այդ հարցի կապակցությամբ Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որում բնակչությունը քվեարկեց Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին [21]։ Իսկ մարտի 18-ին Ղրիմը միավորվեց Ռուսաստանի հետ։
2014 թ. հունիսից, երբ Պ. Պորոշենկոն ընտրվեց Ուկրաինայի Նախագահ, անխուսափելի դարձավ Ուկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, քանի որ դրա հիմնական քաղաքական խոչընդոտը՝ Ղրիմի պատկանելության հարցն, ըստ էության հանգուցալուծվել էր։ Սակայն, Ուկրաինայում իշխանափոխությունը և Ղրիմի անջատումը Ուկրաինայից սրեցին Արևելյան Ուկրաինայի ռուսախոս բնակչության և կենտրոնական իշխանության միջև առկա խնդիրները [22] [23] ։ Գործընթացը հանգեցրեց նրան, որ 2014 թ. ապրիլի 7-ին Դոնեցկում կազմավորվեց Հանրապետական Ժողովրդական Խորհուրդ, որը հռչակեց սուվերեն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հռչակվեց ապրիլի 27-ին։
- Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ դրական կողմնորոշումները կտրուկ նվազեցին։
Եթե 2012 թ.-ին Ուկրաինայում Ռուսաստանը համարում էր բարեկամ երկիր՝ 55%-ը, իսկ 2013 թ.-ն՝ 54%[24] (այդ տեսակետից Ռուսաստանն առաջին տեղում էր, իսկ Բելառուսը՝ երկրորդ), ապա 2015 թ.-ին Ուկրաինայում Ռուսաստանը համարում էին բարեկամ երկիր միայն 9%-ը[25]։
2008 թ.-ին Ռուսաստանի համար արդեն պարզ էր, որ ԱՄՆ-ն խստացնելու է իր նկատմամբ գործողությունները, մասնավորապես, արգելափակելու է Ռուսաստանի ամենախոշոր տնտեսական գործընկեր Եվրոպական Միության հետ տնտեսական հարաբերությունները։ Այդ պայմաններում Ռուսաստանի համար կենսական նշանակություն ստացավ գեոէկոնոմիկական Հյուսիս-Հարավ միջանցքը, որն Ադրբեջանի և Իրանի տարածքով Ռուսաստանի համար ելք էր ապահովում դեպի Մերձավոր և Միջին Արևելք, Հնդկաստան, Հարավ-Արևելյան Ասիա, Չինաստան և Արևելյան Աֆրիկա։
Ստեղծված իրավիճակում Ռուսաստանին խիստ անհրաժեշտ էր հիմնարար միջոցներ ձեռնարկել հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքի Հարավկովկասյան հատվածում, պատերազմների կանխարգելման համար։ Այդ պատճառով Ռուսաստանը սկսած 2008 թ.-ից հորդորում էր Հայաստանին համաձայնել Ղարաբաղյան հարցի փուլային լուծմանը[26]։ Սակայն իրադարձություններն ընթացան այլ սցենարով, որը հանգեցրեց ԼՂՀ կորստին, ԼՂՀ ողջ բնակչության արտագաղթին և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ ներառյալ Արցախը։
- Արդյունքում Ռուսաստանը որպես Հայաստանի ամենաբարեկամ երկիր համարող անձանց քանակը Հայաստանում 2019 թ.-ին 57%-ից 2021 թ.-ին նվազեց մինչև 34%,
- ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ անձանց քանակը 2019 թ.-ին 25%-ից 2021 թ.-ին աճեց մինչև 30%[27]։
Ադրբեջանում հետխորհրդային իրադարձություններն ու գործընթացներն ունեին էական յուրահատկություններ։ Ադրբեջանը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և գեոէկոնոմիկական տեսակետից ամենակարևոր երկիրն է՝ գտնվում է Արևելք – Արևմուտք (Եվրոպա – Կենտրոնական Ասիա - Չինաստան) և Հյուսիս – Հարավ (Ռուսաստան – Իրան – Հնդկաստան, Չինաստան, Արևելյան Աֆրիկա) բազմամոդալ ուղիների հանգուցային տարածքում։ Ադրբեջանն ունի նավթագազային նշանակալի պաշարներ, որոնց կարևորությունը, չնայած որոշ տատանումների, մնում է շատ բարձր։ Ադրբեջանն ի դեմս Թուրքիայի ունի ազգակից, տարածաշրջանային գերտերության կարգավիճակ ձեռք բերած, ՆԱՏՕ-ի անդամ հովանավոր-դաշնակից։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը կարողացավ հաղթահարելԱդրբեջանի առջև կանգնած մարտահրավերները, այդ թվում՝ դադարեցնել Ղարաբաղյան պատերազմը, ճնշել ներքին զինված ապստամբություններն ու անջատողական շարժումները։ Նա գործարկեց Ադրբեջանի նավթագազային պաշարների ներուժը՝ «Դարի պայմանագրի» շուրջը համախմբելով բրիտանական (British Petroleum), ամերիկյան (Amoco, Unocal, McDermott, Pennzoil), ռուսական (Лукойл), նորվեգական (Statoil), թուրքական (TPAO), Սաուդյան Արաբիայի (Delta Nimir), շոտլանդական (Ramco), ճապոնական (ITOCНU Oil, Inрex) և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունները [28]։ 1998 թ. ստորագրեց Անկարայի դեկլարացիան, որը նախապատրաստեց Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթատարի կառուցումը, որի մասնակիցներն են՝ British Petroleum (30.1%, BP-ն նաև նավթատարի օպերատորն է); SOCAR (25%); MOL (8.9%); Equinor (8.71%); TPAO (6.53%); ENI (5%); ExxonMobil (2.5%), Itochu (3.4%); INPEX (2.5%), TotalEnergies (5%) և ONGC (2.36%)։ Հետագայում 2006 թ. Իլհամ Ալիևի նախագահության օրոք կառուցվեց Տրանսկասպյան գազատարը (Բաքու – Թբիլիսի Էրզրում), որին մասնակցել են BP-Azerbaijan (28,8%), TPAO (19%), Petronas (15,5%), ГНКАР (10%), LUKoil (10%), NICO (10%) և SGC Midstream (6,7%) կազմակերպությունները։
Այսպիսի միջազգային հզոր կազմակերպությունների և դրանց հետևում կանգնած հզոր երկրների շահերի կենտրոնացումը Ադրբեջանում երկրի առջև բացեց քաղաքական, աշխարհաքաղաքական և գեոէկոնոմիկական խուսավարման լայն հնարավորություններ: Ադրբեջանը հաստատեց տարածաշրջանային և գլոբալ գեոէկոնոմիկական հարցերում իր առանձնահատուկ կարգավիճակը, իսկ նավթագազային պաշարներից ստացվող շահույթը կիրառեց բանակի հզորացման համար։
Գործող նախագահ Ի. Ալիևը նախագահ է ընտրվել հինգ անգամ՝ ստանալով ընտրության մասնակիցների ձայների պատկառելի տոկոսը:
- Այսինքն, Ադրբեջանի հասարակությունում պահպանվում է Ի. Ալիևի նկատմամբ լոյալության բավականին բարձր մակարդակը։
(Շարունակելի)
[1] Ազդեցության սոցիալ-հոգեբանական մեխանիզմը պարզ է և ակնհայտ է։ Մարդիկ մտածում են. «Եթե այն պրոբլեմատիկ հարցերում, որոնց ականատեսը ես եմ, պաշտոնական աղբյուրը կեղծում է, իսկ այլընտրանքային աղբյուրը՝ տալիս է ճիշտ տեղեկություն, ապա այն պրոբլեմատիկ հարցերում, որոնց մասին ես տեղեկանում եմ ինֆորմացիայի աղբյուրներից, պետք է հավատալ այլընտրանքային աղբյուրներին»։ Դրանով իսկ այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուր ազդեցությունը ստանում է համապարփակ և համակարգային բնույթ և հասարակությունում ձևավորվում է տոտալ թերահավատություն պետության և պետական քարոզչության նկատմամբ։
[2] Ռուսաստանի 1996-1998 թթ. Արտաքին գործերի նախարար Ե. Պրիմակովն իր հուշերում գրում է, որ 1992 թ.-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Ա. Կոզիրևն ԱՄՆ նախկին նախագահ Ռ. Նիքսոնի հետ հանդիպման ժամանակ Նիքսոնի հարցին, թե որո՞նք են Ռուսաստանի ազգային շահերը, պատասխանել է. «Խորհրդային Միության խնդիրներից մեկն այն էր, որ մենք չափից ավելի սեպապնդված էինք մեր ազգային շահերով։ Իսկ հիմա մենք ավելի շատ մտածում ենք համամարդկային արժեքների մասին: Բայց եթե դուք ունեք որևէ գաղափար և կարող եք ասել, թե ինչպես սահմանել մեր ազգային շահերը, ապա ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ»: Козырев: «У России нет национальных интересов», Военное обозрение 5 марта 2022.
[3] https://topwar.ru/193041-kozyrev-u-rossii-net-nacionalnyh-interesov.html
[4] Выступление и дискуссия на Мюнхенской конференции по вопросам политики безопасности․ 10 февраля 2007, Мюнхен. Сайт Президента РФ. http://kremlin.ru/events/president/transcripts/24034.
[5] СМИ: мюнхенская речь Путина – поворотная точка во внешней политике РФ. РИА Новый день. 12.02.07. https://newdaynews.ru/policy/104025.html
[6] Заявление по итогам встречи в верхах в Бухаресте. Обнародовано главами государств и правительств, участвовавшими в заседании Североатлантического совета в Бухаресте 3 апреля 2008 г. https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_8443.
[7] "Мы будем делать все, чтобы не допустить принятия Украины и Грузии в НАТО, и не допустить неизбежно связанного с возможным таким принятием резкого ухудшения наших отношений и с альянсом, и с ведущими его членами, и с нашими соседями", - сказал Лавров, выступая во вторник в эфире радиостанции "Эхо Москвы". https://ria.ru/20080408/104075411.html
[8] Доклад комиссии ЕС: войну начала Грузия, 30 сентября 2009. https://www.bbc.com/russian/lg/international/2009/09
Главные положения доклада ЕС о войне России с Грузией, 30 сентября 2009. https://www.bbc.com/russian/international/2009/09/
[9] Политсовет «Грузинской мечты» - Авантюрные действия Саакашвили в августе 2008 года были результатом не его психической неуравновешенности, а заказанного извне и хорошо спланированного предательства. 13.08.2024, Interpressnews, https://tinyurl.com/24eyec5z
[10] Ըստ Վրաստանի Վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Արևմուտքը ճնշում է գործադրում Վրաստանի վրա, որպեսզի նա Ռուսաստանի դեմ պատերազմի երկրորդ ճակատ բացի։ Ираклий Кобахидзе - Эти выборы - крайне принципиальные выборы - Это референдум между войной и миром. Interpressnews, 19.08.2024. https://www.interpressnews.ge/ru/article/162357-irakli
[11] «Украина, новое и важное пространство на евразийской шахматной доске, является геополитическим центром, потому что само ее существование как независимого государства помогает трансформировать Россию. Без Украины Россия перестает быть евразийской империей.» - Бжезинский З. Великая шахматная доска. Господство Америки и его геостратегические императивы.- М.: Международные отношения, 1999. - 256 с., էջ 61։
[12] XV-XVIII դարերում Ռեչ Պոսպոլիտայի կազմում են գտնվել ներկայիս Լվովի, Ռովնոյի Տեռնոպոլի (մի մասը), Իվանովո-Ֆրանկովսկի (մի մասը) և նահանգները և հարավ-արևելյան Լեհաստանի հետ ունեցել են սերտ մշակութային կապեր։
[13] Ուկրաինայի ամենա արևմտյան նահանգներից Գալիցիան, Բուկովինան և Անդրկարպատները մոտ 1000 տարի, մինչև 1918 թ. գտնվել են տարբեր երկրների, այդ թվում՝ Չեխիայի, Հունգարիայի և Ավստրոհունգարական կայսրության կազմում։
[14] Հղումներում տրված են Ուկրաինայում նախագահական և պառլամենտական ընտրությունների արդյունքների քարտեզները, որոնցում սիստեմատիկ կերպով արտահայտել է Ուկրաինայի Արևելյան և Արևմտյան հատվածների կողմնորոշումները դեպի Արևմուտք և Ռուսաստան։
1994 թ. նախագահական ընտրություններ https://tinyurl.com/2a9p6phx
2004 թ. նախագահական ընտրություններ https://tinyurl.com/22n3dm4p
2010 թ. նախագահական ընտրություններ https://tinyurl.com/2djq2dd6
2002 թ. պառլամենտական ընտրություններ https://tinyurl.com/29d5vdvm
2006 թ. պառլամենտական ընտրություններ https://tinyurl.com/24nc9dzd
2007 թ. պառլամենտական ընտրություններ https://tinyurl.com/29ngoptu
[15] «Американские аналитики в секретном исследовании из архива ЦРУ утверждали, что во многих регионах УССР население поддержало бы антисоветские спецоперации.» Виталий Червоненко, Архив ЦРУ: как в США готовили антисоветские операции в Украине․ ВВС Украина, 1 февраля 2017. https://www.bbc.com/ukrainian/features-russian
[16] «США пытаются не позволить России создать под прикрытием экономической интеграции новую версию Советского Союза, предупредила в четверг Хиллари Клинтон. «Сейчас предпринимаются шаги по ресоветизации региона», - заявила госсекретарь США на пресс-конференции в Дублине за несколько часов до встречи со своим российским коллегой Сергеем Лавровым. «Называться это будет иначе – таможенным союзом, Евразийским Союзом и так далее», - заметила она, говоря о разных вариантах поддерживаемого Москвой плана по углублению экономических связей с соседями. «Но не будем обманываться. Мы знаем, какова цель этого и пытаемся найти действенные способы замедлить или предотвратить это», - отметила она. Клинтон обещает не допустить возникновения нового Советского Союза. / Financial Times, Великобритания․08 декабря 2012․https://tinyurl.com/233y8tk4
[17] Ուկրաինայի Առողջապահության նախարարության տվյալներով, 2014 թ. փետրվարի 18-ից, մինչև 2014 թ. ապրիլ բախումների հետևանքով վնասվածքներ են ստացել 1791 անձ, հոսպիտալացվել է 1198 անձ, զոհվել է 106 անձ։ https://tinyurl.com/22woj8n8
[18] Ա. Յանուկովիչի ընտրազանգվածը հիմնականում Արևմտյան Ուկրաինայում էր, տես՝ https://tinyurl.com/2djq2dd6
[19] В Крыму могли появиться базы НАТО – экс-сотрудник ЦРУ. Симферополь, 23 июня, 2016 — ИА Регнум. https://regnum.ru/news/2148500
Путин объяснил возможные последствия появления базы США в Севастополе, Редакция Forbes. https://www.forbes.ru/news/333339-putin-obyasnil
[20] «Мы никогда не думали об отторжении Крыма от Украины до момента, пока не начались эти события (на Майдане), государственный переворот, - сказал президент России. - Первое, что я сделал, это поручил провести закрытый опрос. Выяснилось, что желающих присоединиться к России там (в Крыму) - 75% от общего состава населения. Для меня стало очевидным, что, если мы подойдем к этому, то уровень или количество тех, кто хотели бы, чтобы это историческое событие произошло, будет гораздо выше․
․․․
Это была ночь с 22 на 23 (февраля). Мы закончили около 7 часов утра. И когда расставались, не скрою, я всем моим коллегам (их было четверо) сказал: "Ситуация развернулась таким образом на Украине, что мы вынуждены начать работу по возврату Крыма в состав России, потому что мы не можем бросить эту территорию и людей, которые там проживают, на произвол судьбы, под каток националистов", признался глава государства.
Владимир Путин рассказал, что тогда же "поставил определенные задачи, сказал, что и как мы должны делать, но сразу же подчеркнул, что мы будем делать это только в том случае, если будем абсолютно убеждены в том, что этого хотят сами люди, которые проживают в Крыму".» Владимир Путин: мы действовали в интересах русских людей и всей страны․ 16 ма8та, 2016. https://tass.ru/politika/1831368#:~:text=%22%
[21] Հանրաքվեին մասնակցեց Ղրիմի բնակչության 84.17%-ը, կողմ քվեարկեց՝ 96.57%-ը։ Ամերիկյան հեղինակավոր Pew Research Center սոցիոլոգիական կազմակերպության 2014 թ.ապրիլին կատարած հետազոտության արդյունքներով, Ղրիմի բնակչության 91%-ը համարում էր, որ հանրաքվեն կայացել է ազատ և արդար, իսկ 88%-ը համարում էր, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է ճանաչի հանրաքվեի արդյունքները։ https://www.pewresearch.org/global/2014/05/08.
[22] «Десять лет назад, 23 февраля 2014 года, на Украине был отменен закон "Об основах государственной языковой политики" 2012 года, который закреплял за регионами право наделять отдельные языки, в том числе русский, статусом региональных.». Как на Украине ограничивали использование русского языка․ 23 февраля, 2024. Ավելի մանրամասն տես՝ https://tass.ru/info/15358089
Ուկրաինայում ռուսաց լեզվով ուսումնառությամբ դպրոցների քանակը հետխորհրդային տարիներին նվազել է մոտ 8 անգամ։
[23] Дискриминация и репрессии в отношении русских на Украине до начала СВО, Черкашин Кирилл Валерьевич, кандидат политических наук, доцент кафедры политологии Донецкого национального университета (ДНР). https://csegr.ru/discrimination-against-russians-in-ukraine/
[24] Интеграционный барометр ЕАБР – 2013, https://eabr.org/analytics/integration-research/cii
[25] Интеграционный барометр ЕАБР — 2016, https://eabr.org/analytics/integration-research/cii
[26] Այդ իրադարձո:1jp,109:45:7aw
[27] ՀՌԿԿ «Կովկասյան բարոմետր 2019» և «Կովկասյան բարոմետր 2021», https://caucasusbarometer.org/en/datasets/
[28] Հարկ է հաշվի առնել, որ Կենտրոնական Ասիայի նավթագազային պաշարներն Արևմուտքի համար իրենց կարևորությամբ բազմակի գերազանցում են Ադրբեջանին պաշարներին։ Ադրբեջանը հատկապես կարևոր է որպես Ռուսաստանը և Իրանը շրջանցող ուղի։ Մյուս կողմից այն նույնական է Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնության «Միջին միջանցքին»։ Տես՝ Средний коридор играет ключевую роль в рамках инициативы "Один пояс - один путь" - посол Казахстана, 28 октября 2023. https://turkic.world/ru/articles/kazakhstan/162907
«Восточный вектор» начертил Примаков. Кирилл Барский, Заведующий кафедрой дипломатии МГИМО МИД России, Чрезвычւթյունների համառոտ, սակայն բովանդակային տեսակետից լիակատար ռուսաստանյան մեկնաբանությունը ներկայացրել է Վ. Պուտինը «Վալդայ» ակումբի 2023 թ. հոկտեմբերի 5-ի նիստում։ Տես՝ Заседание дискуссионного клуба «Валдай» 5 октября 2023 года․ http://kremlin.ru/events/president/news/72444#sel=109:1айный и Полномочный Посол, профессор, кандидат исторических наук, Международная жизнь, #10, 2016. https://interaffairs.ru/jauthor/material/1746
Հոդվածին կից ֆայլեր՝