; Orbeli Analitical Research
Կենսագրություն
 
սոցիոլոգ ավագ փորձագետ

Կրթություն

2010թ. - ԵՊՀ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու՝ «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա» մասնագիտությամբ,

1974-1979թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, կառավարման ավտոմատացման համակարգեր մասնագիտություն,

1977թ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, տեխնիկական թարգմանություն (անգլերեն) և ինֆորմատիկա,

1981-1982թթ. - ԽՍՀՄ ԳԱ կառավարման պրոբլեմների ինստիտուտ (Մոսկվա) որակավորման բարձրացում՝ «Արհեստական բանականություն և կերպարների ճանաչում» թեմայով,

2002-2013թթ.՝ վերապատրաստումներ սոցիոլոգիական և տնտեսագիտական ոլորտներում մաթեմատիկական խորացված մեթոդների և համակարգչային փաթեթների կիրառման ուղղություններով։ Այդ թվում. «Էկոնոմետրիկական մոդելավորում STATA փաթեթի կիրառմամբ», «Կիրառական էկոնոմետրիկան հասարակական գիտություններում», «Զանգվածային հետազոտությունների ընտրանքի կազմավորում և համակշռում», «Առողջապահական ոլորտի մասնագետների համար երկրա-տեղեկատվական համակարգեր (ArcGIS) վերապատրաստման դասընթաց», «Առողջապահական ոլորտի մասնագետների համար երկրա-տեղեկատվական համակարգեր (ArcGIS) վերապատրաստման խորացված դասընթաց», «Դիսկրետ կախյալ փոփոխականներով մոդելներ Stata փաթեթի կիրառմամբ», «Հետազոտությունների հարցաթերթի կազմում և ճշգրտում SQP ծրագրի օգտագործմամբ»:

Աշխատանքային փորձ

Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Բարձր տեխնոլոգիաների հիմնադրամ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարության մշակման փորձագիտական խումբ, Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակ, IPSC Սոցիոլոգիական և քաղաքական խորհրդատվությունների ինստիտուտ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, ԵՊՀ։

Մասնագիտական հետաքրքրություններ

Հասարակագիտական մասնագիտացված և կոմպլեքսային, այդ թվում՝ միջոլորտային, հետազոտությունների իրականացում՝ քանակական, որակական և խառը մեթոդների կիրառմամբ, հասարակագիտական հետազոտություններում տվյալների խորացված և բազմաչափ վիճակագրական վերլուծություն և մաթեմատիկական մոդելավորման մեթոդներ, այդ թվում՝ տվյալների ինտելեկտուալ վերլուծության (Data Mining) և արհեստական բանականության ժամանակակից մոդելների և ռելյացիոն տվյալների բազաների կիրառմամբ։ Կիրառվող գործիքները՝ IBM SPSS 23, IBM SPSS Modeler 18, IBM SPSS Amos 23.0.0, Statistica 12, RapidMiner 9.0, MS Excel (հզորացված Data Mining բաղադրիչներով), գեոինֆորմացիոն համակարգեր՝ QGIS (ArcGIS-ի բաց կոդով տարբերակը, կիրառվում է քարտեզագրման, տարածական վերլուծության և մոդելավորման ոլորտում), Octopars 6.4.4. (ինտերնետից ինֆորմացիայի կորզման և դասակարգման մասնագիտացված ծրագրային փաթեթ), SocNetV 2.4. (Social Network Visualizer, սոցիալական ցանցերի արտապատկերման և վերլուծության մասնագիտացված ծրագրային փաթեթ)։

Հոդվածներ

Ունի սոցիոլոգիական և սոցիալ-տնտեսական կոմպլեքսային հետազոտությունների ավելի քան 25 տարվա հետազոտական փորձ։

  • «Հայաստանում կյանքի որակի հետազոտություն», 2011-2016թթ.՝ ՀՀ Կառավարության պատվերով։
  • «Հայաստանի տնային տնտեսությունների պարտքերի և ֆինանսական վարքի ուսումնասիրություն», 2014-2016թթ.` ՀՀ Կենտրոնական Բանկի պատվերով։
  • «Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության և գործազրկության բնութագրիչների հետազոտություն», 2011-2016թթ.` ՀՀ կենտրոնական բանկի պատվերով։
  • «Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղերի բնութագրիչների հետազոտություն», 2011-2014թթ.՝ ՀՀ Կենտրոնական բանկի պատվերով:
  • «ՀՀ Առողջապահական համակարգի գործունության գնահատում», 2007-2018թթ. Հայաստանում իրականացված բոլոր 9 գնահատումները։ Իրականացվել են որպես ՀՀ Առողջապահության նախարարության, Համաշխարհային Բանկի և Առողջապահության համշխարհային կազմակերպության համատեղ նախագծեր։
  • «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հետազոտական ծրագիր», 2014թ., ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և UNFPA պատվերով։
  • «ՀՀ ուսանողների կենսաոճի և բոլոնյան գործընթացի ուսումնասիրություն», 2013-2015թթ.՝ ՀՀ Գիտության և կրթության նախարարության պատվերով։
  • «Հայաստանի երիտասարդության հետազոտություն», 2011 և 2012թթ.` ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պատվերով:
  • «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների մոնիտորինգ»՝ ՀՀ Կառավարության և USAID պատվերով։
  • «ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգ և գնահատում», 2004-2011թթ.՝ Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի պատվերով։
  • 1992-2018թթ․ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակություններում և դրանց առանձին սեգմենտներում քաղաքացիական մշակույթի, քաղաքական տրամադրությունների, աշխարհայացքային կոմպլեքսների, արժեքների, վարքագծային նորմերի, ինքնության, կրոնական գիտակցության, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական կողմնորոշումների, կենսաոճի, կյանքի որակի բնութագրերի դրանց դինամիկայի սոցիոլոգիական ուսումնասիրություն Data Mining մեթոդների և մաթեմատիկական մոդելավորման լայն կիրառությամբ: Հայաստանի և Ադրբեջանի ինֆորմացիոն դաշտերի համեմատական վերլուծություն (քանակական և որակական բովանդակային վերլուծություն)։

Ավելի քան 200 գիտական աշխատանքի հեղինակ է։

 

Հարավային Կովկասի տարանցիկ տրանսպորտային հանգույցները

 Հոդվածում ներկայացված են Հարավային Կովկասի և հարակից երկրների միջև տրանսպորտային...

Հանրային տրամադրությունները Եվրոպայում

 

ԵՄ առանձին երկրներում բնակչության կ...

Հարավային Կովկասի երկրների հասարակություններում աշխարհաքաղաք...

Մաս 2. Հարավային Կովկաս երկրների հասարակու...