«Օրբելի» կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Վստահ ենք, որ փորձագիտական-հետազոտական կենտրոնները կարևոր դեր ունեն Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական մտքի զարգացման համար:
Մասնագիտացված հետազոտությունները օգտակար են փորձագետների, որոշում կայացնողների, մասնավոր կառույցների, վերլուծաբանների և այլոց համար: Մեր հոդվածների բովանդակությունը կառուցված է բազմակողմանի ու հավաստի փաստերի, տարբեր տեսակետների ու մոտեցումների համադրմամբ: Մենք պատրաստ ենք լսելու մասնագիտական շրջանակների կարծիքները, խորհուրդներն ու առաջարկությունները:
«Օրբելի» կենտրոնը համագործակցում է Հայաստանի և արտերկրի վերլուծական կենտրոնների, գիտական-կրթական հաստատությունների և անհատների հետ: Մեր կենտրոնը միաժամանակ պատրաստ է հաստատել նոր գործընկերային կապեր։ Համոզված ենք, որ մեր գործունեությունն օգտակար է հասարակական-քաղաքական միտքը զարգացնելու, կենսական նշանակություն ունեցող խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու համար:
«Օրբելի» կենտրոնի կայքում (Orbeli.am) գործում են «Քաղաքականություն», «Տնտեսություն», «Միջազգային», «Տարածաշրջանային» խորագրերը, որոնց ներքո հրապարակվում են կենտրոնի փորձագետների վերլուծությունները, հոդվածները, իսկ «Մեդիա» բաժնում ներկայացվում է նրանց հանրային գործունեությունը։
«Հարցազրույցներ» խորագրի ներքո մեր մասնագետների զրույցներն են հայտնի քաղաքական, հանրային գործիչների, դիվանագետների, տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետների հետ։ «Միջոցառումներ» բաժնում հրապարակվում են նյութեր և հաղորդագրություններ կա՛մ կենտրոնի կողմից կազմակերպված, կա՛մ կենտրոնի փորձագետների մասնակցությամբ կայացած համաժողովների, քննարկումների, հանդիպումների մասին։
Կայքում առկա է նաև «Կարծիքներ» բաժինը, որտեղ հեղինակներն իրենց անձնական, մասնագիտական վերաբերմունքն են հայտնում տարբեր հարցերի շուրջ: «Տեսանյութեր» բաժնում կարող եք գտնել վիզուալ բովանդակություն կենտրոնի միջոցառումների, փորձագետների այլ թեմատիկ աշխատանքների վերաբերյալ։ «Օրբելի» կենտրոնն էջեր ունի սոցիալական ցանցերում (X, Facebook, YouTube), որոնք մեր կենտրոնի գործունեության հրապարակայնությունն ապահովող լրացուցիչ հարթակներ են: «Օրբելի» կենտրոնը համագործակցում է նաև հայաստանյան և արտերկրի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, իրականացնում համատեղ ծրագրեր, երբեմն նաև հրապարակում նրանց հոդվածներն ու հետազոտությունները: Անկախ փորձագետների կարծիքները կարող են չհամընկնել «Օրբելի» կենտրոնի խմբագրության տեսակետներին: