Սովորել է Երևանի պետական համալսարանում: Տնտեսական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
Աշխատել է ՀԽՍՀ պետպլանի հաշվողական կենտրոնի սեկտորի վարիչ (1986 – 1992թթ.), ՀՀ Կառավարությանն առընթեր Տնտեսական բարեփոխումների ինստիտուտի գիտական քարտուղար 1992 – 1996 թթ., ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, գլխավոր մասնագետ, 1996 – 2017թթ.:
Դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում:
«Նորավանք» ԳԿՀ «ԳԼՈԲՈՒՍ» վերլուծական տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ, վերլուծաբան:
Շուրջ 40 գիտական մենագրությունների և հոդվածների հեղինակ է: