Թուրքիայի սպառազինության արտահանումը սեպտեմբեր ամսին

2 ր.   |  2020-11-04

Պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերական ոլորտը, ըստ Թուրքիայի արտահանողների խորհուրդի, 2020թ. առաջին ինը ամիսներին արտահանել է $1.521,396 մլրդ.-ի սպառազինություն։ Համաձայն խորհրդի զեկույցի՝ համավարակի պատճառով սպառազինության արտահանաման ծավալները նվազել էին, սակայն սեպտեմբերին արձանագրվել է աճ։

Մ ասնավորապես, 2020թ. սեպտեմբերին Թուրքիան արտահանել է ավելի քան $281 մլն.-ի սպառազինություն։ Սույն ամսին հիմնական ներկրող երկրներն են եղել՝ Ադրբեջանը ($77.167,47)[1], Օմանը ($62.974,51), ԱՄՆ-ն ($62.077,45), Հնդկաստանը ($15.673,56), Գերմանիան ($14.588,51), Լեհաստանը ($10.193,67), Թունիսը ($5.362,27)։

Նշենք, որ եթե 2019թ. առաջին ինը ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել էր ավելի քան $20մլն. սպառազինություն, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում՝ $123 մլն.։ Ընդ որում, ԱԹՍ-ների, հրթիռային համակարգերի, զինամթերքի և այլն զինատեսակների ձեռքբերումը Թուրքիայից առավել ինտեսիվ է դարձել հուլիս ամսից. hուլիսին` $ 383 հազար, օգոստոսին` $ 36 մլն., իսկ սեպտեմբերին` $ 77մլն.։

Անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, այս սեպտեմբերին որոշ երկրների դեպքում արտահանման ցուցանիշները նվազել են, որոշ դեպքերում էլ՝ ավելացել։ Մասնավորապես, նվազել են ԱՄՆ ($74 մլն-ից՝ $62 մլն.-ի), Նիդերլանդներ ($5 մլն.-ից՝ $2 մլն.-ի) արտահանումները, իսկ Կոլումբիան ($321 հազարից՝ $1.5 մլն.-ի) և Պակիստանը ($3 հազարից՝ $2.9 մլն.-ի) ավելացրել են ներկրումները։

Ուշագրավ է, որ թուրք-հունական լարված հարաբերությունների պայմաններում անգամ, սեպտեմբերին Հունաստանը Թուրիքայից գնել է $111 հազարի սպառազինություն։

Թուրքական ռազմական արտադրությունը միջազգային շուկայում ներկայացված է մի քանի տեսակներով. քաղաքացիական և ռազմական նշանակության ավիացիայի պահեստամասեր, անօդաչու թռչող սարքեր, ռազմամթերք, զրահամեքենաներ (Arma 8×8, COBRA II 4×4), հարվածային ուղղաթիռներ (T129), կապի միջոցներ, hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռազմանավեր և այլն։


[1] 2019թ. սեպտեմբերին ամսին Ադրբեջանը համաձայն թուրքական աղբյուրների Թուրքիայից ներկրել էր ընդամենը 419 հազար դոլարի սպառազինություն։