Նիդերլանդական ներդրումները Վրաստանում
15 ր. | 2020-04-17Վ րաստանի և Նիդերլանդների միջև առևտրատնտեսական, ներդրումային համագործակցության ընդլայնման գործում կարևոր դերակատարություն ունի 2016-ի հուլիսից ուժի մեջ մտած Վրաստանի և Եվրամիության խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնությունը (EU-Georgia Deep and Comprehensive Free Trade Area-DCFTA)[1], որը 2014-ի հունիսին ԵՄ-ի հետ ստորագրված «Ասոցացման մասին համաձայնագրի» բաղկացուցիչ մասն է։ «Ասոցացման մասին համաձայնագրի» իրականացումը կբարձրացնի Վրաստանի գյուղատնտեսական սննդամթերքի որակը, կապահովի ավելի նպաստավոր պայմաններ տեղական փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար[2]։
Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին, այլ առևտրային գործընկերների համեմատ, համաձայնագրի կողմերին ընձեռում է դյուրացված շուկայական, առևտրային պայմաններ։ Սա լավ հնարավորություն է նաև նիդերլանդական գործարար ու ներդրումային շրջանակների համար՝ ընդլայնելու առևտրատնտեսական համագործակցությունը Վրաստանի կառավարության ու մասնավոր սեկտորի հետ։
Նիդերլանդական կողմը պատրաստակամ է աջակցել Վրաստանի կառավարությանն ու մասնավոր սեկտորին գործարարության բնագավառում փորձի փոխանակման, վրացական ընկերությունների արտադրանքի՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու (արտադրանքի փաթեթավորում, պահեստավորում, արտադրության կազմակերպում և այլն) և այլ հարցերում։
2019-ի նոյեմբերին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպեց Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ։ Պետք է նշել, որ սա Վրաստանի վարչապետի բարձր մակարդակի առաջին այցելությունն էր Նիդերլանդներ։ Վարչապետ Ռուտեի խոսքով, «վերջին մի քանի տարիների ջանքերի արդյունքում Վրաստանը դարձել է տարածաշրջանի երկրների համար օրինակ, թե ինչու է հարավկովկասյան հանրապետությունը առանցքային գործընկեր Նիդերլանդների և ԵՄ-ի համար»[3]։ Նիդերլանդական կողմը Գախարիայի այցը որակեց պատմական, որը բնութագրում է երկու երկրների բարձր մակարդակի հարաբերությունները։ «Նիդերլանդները հավատում են Վրաստանի մակրոտնտեսական կայունությանը, տնտեսության աճին ու բարեփոխումներին, ինչը հնարավորություն է ստեղծում առաջիկա տարիներին զարգացնել երկկողմ առևտուրը և առաջին հերթին գյուղատնտեսական սեկտորը»,– ասել էր Մարկ Ռուտեն։
Վրաստանի և Նիդերլանդների վարչապետերի հանդիպումը
Աղբյուրը՝ https://www.interpressnews.ge/en/article
Հանդիպման ընթացքում Գախարիան նշել էր, որ Նիդերլանդները կարևոր աջակցություն է ցուցաբերում Թբիլիսիին համագործակցության թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Նա նաև անդրադարձավ Նիդերլանդների կարևոր դեկատարությանը Վրաստան եվրաինտեգրման գործընթացում։
2 011-2018թթ․ Նիդերլանդներից Վրաստանի ներկրման ցուցանիշը փոփոխվել է․ ներկրման ամենաբարձր ցուցանիշը 2016-ին էր՝ $217․2 մլն։ Նշված ժամանակահատվածում համեմատաբար կայուն է եղել Վրաստանի արտահանման ցուցանիշը․ ամենաշատ ապրանք Վրաստանն արտահանել է Նիդերլանդներ 2018-ին՝ $46․3 մլն։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Վրաստանի արտահանման մեջ Նիդերլանդները չի ընդգրկվել առաջատար երկրների ցանկում․ ամենաշատն արտահանել է Ադրբեջան՝ $502 մլն[4]։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2018-ին Նիդերլանդները կրկին չի ներառվել Վրաստանի ներկրման մեջ առաջատար պետությունների շարքում․ Վրաստանի ներկրման ծավալում առաջատար էր Թուրքիան՝ $1․4 մլրդ, որին հաջորդում են Ռուսաստանն ($934 մլն) ու Չինաստանը ($833.8 մլն), Եվրոպայից՝ Գերմանիան՝ $431.4 մլն։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
Թեև Վրաստանի առևտրաշրջանառությունում Նիդերլանդները չի զբաղեցնում առաջատար դիրք, սակայն օտարերկրյա ուղիղ ներդրումների (ՕՈւՆ-եր) ցուցանիշով առաջատարներից է։ 2018-ին Վրաստանի տնտեսությունում ամենախոշոր ներդրողը Ադրբեջանն էր՝ $246.4 մլն։ Հաջորդաբար մեծ է Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի ներդրումային ծավալը՝ համապատասխանաբար $208.3 և $178.8 մլն։ Ընդ որում, առաջատար ներդրող եռյակի ուղիղ ներդրումները միասին վերցրած կազմում են 2018-ին Վրաստանի տնտեսությունում իրականացված ՕՈւՆ-երի գրեթե կեսը։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en/modules/categories
Պատկերն այլ է 2019-ի վիճակագրությունում․ Վրաստանի ամենախոշոր ներդրողը Մեծ Բրիտանիան էր` $247.8 մլն։ Առաջատար ներդրող երկրների եռյակում են Թուրքիան և Իռլանդիան՝ համապատասխանաբար $236.5 $132.7 մլն։
2019-ին Վրաստանի տնտեսությունում Նիդերլանդների ներդրումները $52.9 մլն են։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en/modules/categories
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
2009-2019թթ․Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղիղ ներդրումների առաջատարը Ադրբեջանն է՝ $2.532 մլրդ, ապա՝ Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան։ Նշված ժամանակահատվածում Նիդերլանդները Վրաստանի տնտեսությունում իրականացրել է $1.8 մլրդ ներդրում։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/en
Ն իդեռլանդական ներդրումային ընկերությունների համար Վրաստանը գրավիչ է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, գյուղատնտեսության, արտադրության, սննդարդյունաբերության, ծովային, նավահանգստային ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսավարկային, անշարժ գույքի ոլորտներում։
2016-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ միջազգային մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ իրականացնելու Վրաստանում՝ աջակցելու երկրի տնտեսության տարբեր ճյուղերի՝ առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Այդ հարցում ընկերությունների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել Վրաստանի JSC Partnership fund-ը[5]։ Դրանց շարքում էին` Gazelle fund-ը (Canadian investment fund), որի գործընկերն են Dutch good growth fund (DGGF)-ը, Netherlands Development Finance Company (FMO) ֆինանսական ընկերությունը, Schulze Global Investments-ը, American Fund Maclellan Foundation-ը և այլն[6]։
Խորջրյա Անակլիա նավահանգստի կառուցման նախագծում ներդրումային մասնակցության հարցում հետաքրքրություն ունեն տարբեր օտարերկրյա ներդրումային ընկերություններ․ 2019-ի վերջին նիդերլանդական Van Oord NV ընկերությունը $5 մլն գործարքով ձեռք բերեց Anaklia development consortium-ի բաժնետոսմերի 4%-ը։ Ընկերությունն իրականացնում է նավահանգստի ծովային հատվածի հատակի խորացման աշխատանքներ։ 2019-ի փետրվարին գերմանական DEG զարգացման բանկը և նիդերլանդական Netherlands Development Finance Company (FMO) ֆինանսական ընկերությունը Կոնսորցիումի հետ համաձայնագիր ստորագրեցին նավահանգստի կառուցման նախագծում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ[7]։
2020-ի հունվարի սկզբին, սակայն, Վրաստանի կառավարությունը սկսեց Anaklia development consortium-ի հետ ստորագրված համաձայնագրի դադարեցման գործընթաց` վերջինիս կողմից ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերի չներկայացման հիմնավորմամբ. Վրաստանի կառավարությունը մտադիր է նավահանգստի նախագծի իրականացման համար պատրաստել նոր տենդերային առաջարկներ։
Նիդերլանդական Bitfury group ընկերությունը բլոկչեյն տեխնոլոգիաների (Blockchain technology) և կրիպտոարժույթի մայնինգի (Bitcoin mining infrastructure) բնագավառում աշխարհի առաջատար ընկերություններից է։ 2014-ին ընկերությունը Georgia Co-Investmunt Fund-ի տրամադրած $10 մլն վարկային միջոցներով Գորիում բացեց իր առաջին տվյալների կենտրոնը (Data center)՝ 20 մեգավատ հզորությամբ։ Bitfury group-ը Թբիլիսիի ազատ տնտեսական գոտում (The Free Industrial Zone of Tbilisi)[8] հիմնեց տվյալների երկրորդ կենտրոնը` 40 մեգավատ հզորությամբ ։ Թբիլիսիում տվյալների կենտրոնի կառուցման նախագծում ներդրումները $30 մլն են[9]։ Bitfury Group ընկերությունը[10],[11] 2015-ի դեկտեմբերին հիմնադրված Թբիլիսիի ազատ տնտեսական գոտու խոշոր ներդրողներից է։
2018-ի տարեսկզբին, այնուհանդերձ, նիդերլանդական ընկերությունը վաճառեց Թբիլիսիի տվյալների կենտրոնը չինական Chiong Sing Holding-ին․ ընկերության ղեկավարությունը այս գործարքը հիմնավորեց դեպի ասիական շուկա ընդլայնման անհրաժեշտությամբ։ Համաշխարհային բանկի տվյալներով, Վրաստանը դասվում է կրիպտոարժույթի (cryptocurrency) ծավալով աշխարհի առաջատար 10 պետությունների շարքում[12]։
Թբիլիսին մեծ ակնկալիքներ ունի ապագայում արդյունաբերական մայնինգի համաշխարհային կենտրոն ներկայանալու հարցում։ Նկատենք, որ սովորաբար խոշոր մայնինգ ընկերությունները ներդրումները կապիտալիզացնում են տեխնոլոգիապես զարգացած կամ ցածր սակագնով էլեկտրաէներգիա ունեցող երկրներում։
Վ րաստանը, որպես ծովային երկիր, մեծ կարևորություն է տալիս ծովային ենթակառուցվածքների զարգացմանը, ներառյալ նավաշինության ոլորտը։ 2019-ի սկզբից Վրաստանում ԵՄ փորձագետների ներգրավմամբ սկսվեցին աշխատանքները երկրի առաջին ծովային ռազմավարության մշակման ուղղությամբ[13],[14]։ Վերջին տարիներին Վրաստանը ակտիվ քայլեր է իրականացնում երկրում նավաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ և այդ հարցում բանակցություններ է տանում ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների հետ։
2019-ի սեպտեմբերին վրացական կողմն առաջարկել էր նիդերլանդական խոշոր նավաշինարարական Damen ընկերությանը երկրում հիմնել դուստր ձեռնարկություն։ Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Վրաստան ընկերության մասնագիտական խմբի այցելության կազմակերպման շուրջ՝ երկրի նավաշինական ենթակառուցվածքներին ծանոթանալու և երկկողմ համագործակցության ձևաչափը քննարկու նպատակով։ Վրացական կողմն իր գոհունակությունն է հայտնել նիդերլանդական ընկերության հետ համագործակցության հարցում․ միջազգային փորձով ու հեղինակությամբ ընկերության ի հայտ գալը կնպաստի Վրաստանի ծովային ներուժի զարգացմանը։
Նշենք, որ ընկերությունը ղեկավարում է աշխարհի շուրջ 16 երկրներում գործող 33 նավաշինական ձեռնարկություն՝ ավելի քան 2 մլրդ եվրո տարեկան շրջանառությամբ։
2011-ին Փոթիի նավահանգստի նոր սեփականատեր դարձավ նիդերլանդական տերմինալների խոշոր օպերատոր APM Terminals ընկերությունը՝ ձեռք բերելով նավահանգստի բաժնետոմսերի 80%-ը։ Փոթիի նավահանգիստը մինչ այդ պատկանում էր էմիրաթական Ras Al Khaimah Investment Authority (RAKIA) ընկերությանը․ վերջինս դեռևս 2010-ին էր մտադրություն հայտնել վաճառելու նավահանգստի իր բաժնեմասը։ 2008-ին RAKIA-ն ձեռք էր բերել «Փոթի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51%-ը՝ $90 մլն արժեքով․ մնացյալ 49% բաժնեմասը գնեց 2009-ին՝ $65 մլն-ով։ Նշենք, որ ներկայում ընկերությունը վերահսկում է Փոթի նավահանգստի բաժնետոմսերի մնացյալ 20%-ը։
2020-ի տարեսկզբին APM Terminals ընկերությունը մշակեց Փոթիի ծովային խորջրյա նավահանգստի ընդլայնման նախագիծը՝ ներկայացնելով այն Վրաստանի կառավարության հաստատմանը։ Նախնական գնահատականով, նախագծի առաջին փուլի իրականացումը պահանջում էր ավելի քան $250 մլն ներդրում. մինչև 2022թ. նախատեսվում է կառուցել 1․7 կմ երկարությամբ ջրապատնեշ և նավամատույց։
2011-ից APM Terminals ընկերությունն իրականացրել է $80 մլն ներդրում՝ նավահանգստի նեթակառուցվածքների արդիականացման, ծառայությունների արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով[15],[16]։ APM Terminals ընկերությունը 2020-ի փետրվարին դիմել էր Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարության տեխնիկական ու շինարարական վերասկողության գործակալությանը նավահանգստի ընդլայնման նախագծի իրականացման համար հողօգտագործման թույլտվություն ստանալու համար։
Նիդերլանդական ընկերության՝ Փոթիի խորջրյա նավահանգստի կառուցման նախագծի շուրջ մտադրությունը բացասական արձագանք գտավ «Անակլիա նավահանգստի զարգացման կոնսորցիում»-ի ղեկավարության կողմից։ 2019-ի մայիսին Կոնսորցիումի տարածած հայտարարությունում նշվում էր, որ Վրաստանի կառավարությունը Անակլիա նավահանգստի կառուցման նախագիծը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների հետ հանդիպմանը որևէ կերպ չի հիշատակել Փոթիի նավահանգստի կառուցման նախագծին թույլտվության արտոնագիր տրամադրելու հնարավորության մասին։ Կոնսորցիումը առհասարակ սպառնաց դադարեցնել Անակլիա նավահանգստի կառուցման նախագիծը, եթե Վրաստանի կառավարությունը հստակ քայլեր չձեռնարկի[17]․ արդյունքում 2019-ի կեսերին Վրաստանի կառավարությունը չեղյալ հայտարարեց Փոթիի նավահանգստի ընդլայնման նախագծի թույլտվության արտոնագիրը, և հողհատկացման մասին փաստաթուղթը ճանաչվեց առ ոչինչ[18]։ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցման նախագիծը դիտում է որպես ռազմավարական նշանակության օբյեկտ։
Նիդերլանդական ընկերությունը, սակայն, մտադիր է ևս մեկ անգամ դիմել Վրաստանի կառավարությանը, քանի որ 2020-ի տարեսկզբին վերջինս սկսեց Անակլիա նավահանգստի կառուցման շուրջ «Անակլիա նավահանգստի զարգացման կոնսորցիում»-ի հետ ստորագրված պայմանագրի դադարեցման գործընթաց[19]․ կոնսորցիումը 2019-ի դեկտեմբերին արդեն 7-րդ անգամ չկարողացավ իրականացնել իր վրա վերցրած պարտավորությունները և կառավարությանը տրամադրել բանկերի հետ վարկային համաձայնագրերի մասին փաստաթղթերը։ Պայմանագրի ստորագրումից մինչև 2018-ի հոկտեմբերը պետության և Կոնսորցիումի համաձայնագրում իրականացվել է ավելի քան 40 փոփոխություն, որոնք գրեթե բոլորն առնչվել են ժամկետների երկարացմանը։ Ինչպես արդեն նշվեց, 2020-ի հունվարի դրությամբ, նավահանգստի կառուցման աշխատանքները դադարեցվել են։ Վրաստանի կառավարությունը մտադիր է նավահագնստի կառուցման նպատակով պատրաստել մրցույթային նոր առաջարկներ։
2016-ի վերջին վրացական առաջատար TBC bank-ը $55 մլն ընդհանուր արժողությամբ 2 վարկային համաձայնագիր ստորագրեց Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ (FMO)։ Որպես առաջատար ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում կայուն մասնավոր սեկտորին՝ ֆինանսավորելով ներդրումային տարբեր նախագծեր: Վարկային միջոցները կաջակցեն շուկայում վրացական բանկի դիրքերի ամրապնդմանը, Վրաստանի տարբեր շրջանների փոքր ու միջին բիզնեսի սեկտորում բանկի ֆինանսական ծառայությունների հասանելիությանը[20]։ 2019-ի դրությամբ, TBC bank-ի 13․98%-ի բաժնետերը Մամուկա Խազարաձեն է, 6․98%-ը պատկանում է գործարար Բադրի Ջափարիձեին․ բաժնետեր էր նաև նիդերլանդական FMO-ն: 2017-ին FMO-ն վաճառեց TBC bank-ի իր 4․4%-ը բաժնետոմսերը։
2019-ին վրացական Credo Bank-ը և FMO-ն ստորագրեցին վերջինիս կողմից 26 մլն լարի վարկի տրամադրման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Համաձայնագիրն աջակցում է Վրաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների երիտասարդ ղեկավարներին։ Նիդերլանդական բանկը Credo bank-ի գործընկերն է և 2016-ից բանկի զարգացման ծրագրերին հատկացրել է շուրջ 100 մլն լարի։ Վրացական Credo bank-ը միջազգային բաժնետիրական ընկերություններից կազմված կոնսորցիումի սեփականությունն է: 2014-ին նիդերլանդական Triodos Investment Management BV-ն դարձավ Credo bank-ի 9․9% բաժնետոմսերի սեփականատերը։
2016-ին FMO-ն $25 մլն վարկային աջակցություն հատկացրեց վրացական Rustavi Azot խոշոր արտադրական ընկերությանը, որը մասնագիտացած է ազոտական պարարտանյութերի արտադրությունում։ Ընկերությունը տարեկան արտադրում է 500 հազ․ տոննա ամոնիումի նիտրատ և 220 հազ․ տոննա ամոնիակ։ Նիդերլանդական վարկային աջակցությունն ուղղվելու էր ամոնիակի արտադրության հոսքագծի արդիականացմանը, որը կնվազեցնի էներգիայի սպառումը մինչև 30%։ Rustavi Azot-ի արտադրանքը նախատեսված է հիմնականում արտահանման համար[21]։
Նշենք նաև, որ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) Վրաստանում իր առաջին վարկային գիծը բացել է դեռ 2004-ին՝ վրացական «Սաքարթվելոս Բանկի» (Վրաստանի բանկ) համար գործող վարկային գծին մասնակցելու նպատակով: 2004-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և FMO-ի միջև ստորագրված պայմանագրով, «Սաքարթվելոս Բանկի» առևտրի աջակցման ծրագրով հատկացվել է 15․5 մլն եվրո: Վրաստանում վարկային գիծ բացելու FMO-ի որոշմանը նպաստեց նաև այն, որ Լոնդոնում ՎԶԵԲ-ի 2003-ի արդյունքներին նվիրված տարեկան հանդիպման ժամանակ առևտրի ֆինանսավորման տեսակետից Վրաստանի բանկը ճանաչվեց լավագույնը[22]:
Georgian reconstruction and development company-ը (GRDC) Վրաստանի մասնավոր սեփականության ոլորտում խոշոր ներդրումային ընկերություններից է, և այժմ ակտիվ գործունեություն է ծավալում անշարժ գույքի շուկայում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004-ին։ GRDC-ի բաժնետոմսերը պատկանում են GRDC N.V նիդերլանդական ընկերությանը, որը հիմնադրել է նիդերլանդցի ֆինանսիստ Բոբ Մեյջերը (Bob Meijer) 2003-ին։ Վերջինս այդ հարցում համագործակցում է Վրաստանի իր գործընկերներ և ընկերության համահիմնադիրներ Մամուկա Խազարաձեի ու Բադրի Ջափարիձեի հետ։ Ընկերության բաժնետեր է նաև GRDC management company-ն։
Բոբ Մեյջերը Վրաստանում ներդրումներ է անում 1992-ից, և հետագայում ղեկավարեց Բորժոմի հանքային ջրերի ընկերության ֆինասնավորման ու վերակազմավորման գործընթացը։ Մեյջերը եղել է Նիդերլանդների առաջին վենչուրային կապիտալով ընկերության՝ Risico Kapitaal Nederland B.V.-ի տնօրենը, որը ստեղծվել ու ֆինանսավորվում էր Նիդերլանդների առևտրային խոշոր բանկերի կողմից[23]։
2007-ի ապրիլին GRDC ընկերությունը Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարության հայտարարած աճուրդում $182 մլն-ով ձեռք բերեց Թբիլիսիի մերձակայքում գտնվող Լիսի լճի (Lisi) հարակից հողատարածքը։ Աճուրդին մասնակցում էր ևս 3 ընկերություն (Georgian LLC Lisi Investment, Dutch company I-I-C – Yellow, Israeli Nimrod Georgia)։ Հողատարածքը հատկացվում էր Լիսի լճի տարածքի զարգացման նախագծի շրջանակում (Lake Lisi territory development project), որտեղ նախատեսվում էր կառուցել առողջարանային համալիր[24]։ 2015-ին Վրաստանում սկսեց հեռարձակվել ART Radio ռադիոկայանը, որի բաժնետերերը կրկին Բոբ Մեյջերը և Մամուկա Խազարաձեն են[25]։
2 007-ին հիմնադրված GeoSteel LLC ընկերությունը Վրաստանի արտադրության ոլորտի օտարերկրյա խոշոր ներդրումներից է։ Այն վենչուրային համատեղ կազմակերպություն է, որը ղեկավարում են JSW Netherlands (part of JSW Group in India) և Georgian Steel Group Holdings-ը։ JSW Group-ը Հնդկաստանի պողպատի արտադրության խոշոր մասնավոր ընկերություն է։ Այդ համագործակցության արդյունքում GeoSteel-ը դարձել է Վրաստանի պողպատ արտադրող առաջատար մատակարար և արտահանողներից մեկը[26]։
Զբոսաշրջության թվային ոլորտում առաջատար Booking.com startup-ը հիմնվել է Ամստերդամում 1996-ին։ Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում։ Տեղեկատվական հարթակը թարգմանվել է 43 լեզվով։ Վրաստանում ընկերության գործընկերը Booking.com (Georgia) LLC-ն է[27]։
Վերջին տարիներին Dutch trade Mission խորագրի ներքո նիդերլանդական գործարար շրջանակներից կազմված պատվիրակությունների այցելությունները Վրաստան դարձել են ավանդական։ Այցելությունները թույլ են տալիս պատվիրակներին ծանոթանալու հարավկովկասյան հանրապետության գործարար ու ներդրումային միջավայրին, երկրի կառավարության և մասնավոր սեկտորի հետ համագործակցության հնարավորություններին։ Նիդերլանդական ընկերությունները հիմնականում մասնագիտացած են գյուղատնտեսական արդյունաբերության սեկտորում, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, միջազգային խորհրդատվության և այլ ոլորտներում[28]։
2 016-ին վրաց գործարարները Թբիլիսիում հիմնեցին արագ սննդի պատրաստման Degusto ռեստորանը, որի զարգացմանը Dutch good growth fund-ն (DGGF) հատկացրեց $700 հազ․[29]։ 2019-ին նիդերլանդական հայտնի Brewery Royal Swinkels Family-ն ձեռք բերեց Վրաստանի գարեջրագործության Argo բրենդային ընկերության (The Argo Brewing company[30]) բաժնետոմսերի 40%-ը[31]։ Brewery Royal Swinkels Family-ն[32] Նիդերլանդների գարեջրագործության ընտանեկան գործարարության հաջողված հայտնի օրինակներից է։ Նիդերլանդներում այն գարեջրագործական երկրորդ խոշոր ընկերությունն է Heineken-ից հետո։ Ընկերության տարեկան շրջանառությունն ավելի քան 130 մլն եվրո է։
2016-ին Brewery Royal Swinkels Family ընկերությունը Վրաստանում Bavaria տեսակի գարեջրի արտադրության արտոնագիր ստացավ։ 2017-ին ընկերությունը վրացական Argo-ի հետ համատեղ մեկնարկեց մեկ այլ՝ Hollandia բրենդի գարեջրի արտադրությունը։ Կողմերը լիահույս են, որ այդ համագործակցությունը հեռանկարային է, ինչի արդյունքում Վրաստանը կարող է դառնալ ոլորտում առանցքային արտադրողներից մեկը։
Նիդերլանդական ընկերությունը կարևորում է վրացական շուկան նիդերլանդական գարեջրագործության բրենդինգի ու արտադրանքի վաճառքի տեսանկյունից։ Այդ հարցում ընկերությունը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի զբոսաշրջության ոլորտին ու երկրի աշխարհագրական դիրքին, տրանսպորտային հնարավորություններին։ Նիդերլանդական ընկերությունը համագործակցում է նաև վրացական գարեջրագործական մեկ այլ՝ Zedazeni բրենդի հետ։
2016-ի հունվարին Վրաստանի Partnership Fund-ը և նիդերլանդական Georgian Fresh Holding B.V ընկերությունը իրականացրեցին 4․2 մլն եվրո ներդրում Իմերեթի շրջանում գործող Imereti Greenery ջերմոցային համալիրի ընդլայնման նախագծում։ Նախագծով նախատեսվում էր համալիրին հատկացնել ևս 1․6 հա տարածք, ինչը թույլ կտար ավելացնել բանջարեղենի մշակման ծավալը և բարձրացնել որակը[33]։
Imereti Greenery ջերմոցային համալիրը կառուցվել է 2014-ին՝ 10000 մ2 տարածքում։ Նշենք նաև, որ նախագծում մինչ Partnership Fund-ի (Georgia’s State Partnership Fund) հայտնվելը, Imereti Greenery-ն գործարարներ Մամուկա Խազարաձեի, Բոբ Մեյջերի, Բադրի Ջափարիձեի և Լևան Բախտավաձեի համասեփականությունն էր, որոնց պատկանում էր նախագծի բաժնետոմսերի 50%-ը, մնացյալ 50% բաժնեմասը՝ Food Ventures Georgia B.V նիդերլանդական ընկերությանը։
Ընկերությունը ջերմոցային համալիրի ընդլայնման ծրագիրը նախատեսում էր կյանքի կոչել նիդերլանդական Dutch Growth Fund և Stichting ifund ֆինանսական ինստիտուտների վարկով։ Վարկային միջոցների ձեռքբերման համար նախապայման դրվեց, որ նախագծի առնվազն 50% բաժնեմասը պետք է անցնի նիդերլանդական ընկերությանը։ Արդյունքում նախագծում հայտնվեց Partnership Fund-ը, իսկ վերոնշյալ գործարարներին պատկանող բաժնեմասն անցավ նիդերլանդական ընկերության սեփականությանը։ Ստեղծվեց Georgian Fresh Holding B.V նիդերլանդական ընկերությունը, որը դարձավ Imereti Greenery-ի բաժնետոմսերի 50․35%-ի սեփականատերը[34]։ Ներկայում նախագծում 49․65% բաժնեմասը պատկանում է Georgia’s State Partnership Fund-ին, 50․35%-ը՝ նիդերլանդական ընկերությանը։
2019-ի տարեվերջին նիդերլանդական կողմի ներդրումային միջոցներով շահագործման հանձնվեց The White farm կաթի արտադրության ֆերման Վրաստանի Սիղնաղ քաղաքում (Kvemo Bodbe)։ Նախագծի ներդրումային արժեքը 3․6 մլն եվրո է։ Նախագիծը կնվազեցնի Վրաստանի հում կաթի պահանջարկը[35]։
[1] https://en.unesco.org/creativity/eu-georgia
[2] http://www.pmmg.org.ge/res/uploads/QA
[3] https://www.interpressnews.ge/en/article/
[4] https://orbeli.am/hy/post/410/2020-04-06/%
[5] https://www.investingeorgia.org/en/keysectors/
[6] http://gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id
[7] https://commersant.ge/en/post/deg-and-fmo
[8] https://www.tfz.ge/en/news/
[9] https://georgiawealth.info/en/registration
[10] https://www.youtube.com/embed/JFWE8
[11] https://bitfury.com/ru/crypto-infrastructure/
[12] https://forbes.ge/news/6241/Who-owns-the
[13] https://sputnik-georgia.ru/economy/20190321
[14] https://www.newsgeorgia.ge/gollandskoj
[15] https://www.apmterminals.com/en/poti/about
[16] https://www.youtube.com/watch?v=cTJ2qq
[17] https://www.newsgeorgia.ge/shokiruyushhaya
[18] https://www.newsgeorgia.ge/glubokovodnogo
[19] https://sputnik-georgia.ru/economy/20200109
[20] https://agenda.ge/en/news/2016/3150
[21] https://www.fmo.nl/news-detail/5b662eea
[22] https://armenpress.am/arm/news/484621.html
[24] https://www.investingeorgia.org/en/agency
[25] https://www.finchannel.com/world/georgia
[26] https://www.investingeorgia.org/en/keysectors
[27] https://www.finchannel.com/world/georgia
[28] https://agenda.ge/en/news/2015/762
[29] https://www.dggf.nl/zoeken?trefwoord=Georgia
[30] http://www.argo.ge/en/the-argo-story/
[31] https://swinkelsfamilybrewers.com/content
[32] https://swinkelsfamilybrewers.com/en/age
[33] http://georgiatoday.ge/news/3793/Georgia
[34] https://www.transparency.ge/sites/default
[35] https://www.strategeast.org/a-e3-6-million