Հայաստանի հիմնական հեռուստաալիքների լսարանների նկարագրությունը
24 ր. | 2023-02-06Զ ԼՄ-ների արդյունավետ կիրառությունների համար կարևոր է ունենալ դրանց լսարանների նկարագիրը։ Հոդվածում ներկայացված է Հայաստանի ներքին իրադարձությունների վերաբերյալ հասարակության առաջին և երկրորդ հիմնական ինֆորմացիայի աղբյուրների տարածվածության համեմատական նկարագիրը։
Տվյալները ցույց են տվել, որ հեռուստատեսությունը դեռևս մնում է Հայաստանի հասարակությունում առավել տարածված ինֆորմացիայի աղբյուրը, որին հավասարվել են սոցիալական ցանցերը, իսկ ինտերնետն (առանց սոցիալական ցանցերի) իր տարածվածությամբ երրորդ տեղում է։
Այդ արդյունքի հիման վրա հոդվածում տրված են Հայաստանի առավել տարածված հեռուստաալիքների լսարանների սոցիալ-ժողովրդագրական և քաղաքական մշակույթի մի քանի բաղադրիչների համեմատական նկարագրերը։
Հոդվածի տվյալները հաշվարկվել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների շարքի և Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի (IPSC) ՀՀ Կառավարության պատվերով իրականացված «Կյանքի որակի հետազոտություն 2013» հետազոտությունների շտեմարանների կիրառմամբ։ Այդուհանդերձ արդյունքների մեծ մասը ստացվել է «Կովկասյան բարոմետր 2021 թթ.» հետազոտության տվյալների շտեմարանի միջոցով։ [1]
Հայաստանի հասարակությունում 1-ին և 2-րդ առավել տարածված ինֆորմացիայի աղբյուրները
Հ այաստանի բնակչության առաջին և երկրորդ հիմնական լրատվական աղբյուրները, որոնցից նրանք տեղեկություններ են ստանում Հայաստանի ներքին իրադարձությունների վերաբերյալ տրված է Գծապատկեր 1-ում։ 2021 թ.-ի տվյալները հաշվարկված են «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության շտեմարանով, իսկ 2013 թ.-ի տվյալները «Կյանքի որակը Հայաստանում 2013» հետազոտության տվյալների շտեմարանով։ [2]
«Կովկասյան բարոմետր 2021» և «Կյանքի որակը Հայաստանում 2013» հետազոտություններում ինֆորմացիայի դիտարկված աղբյուրների ցանկերը փոքր-ինչ տարբերվում են։ Մասնավորապես, «Կյանքի որակը Հայաստանում 2013» հետազոտությունում «Ինտերնետը» դիտարկվել է որպես մեկ միասնական աղբյուր, իսկ «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունում այն ունի երկու բաղադրիչ՝ «Սոցիալական ցանցեր» և «Համացանց՝ առանց սոցիալական ցանցերի»։ Աղյուսակում 2013 և 2021 թթ. համեմատությունը ինտերնետի դեպքում տրված է՝ «Ինտերնետ՝ ընդամենը» կատեգորիայում։ Համանման կերպով՝ «Կյանքի որակը Հայաստանում 2013» հետազոտությունում կիրառվել է «Միջանձնական կապեր» կատեգորիան, որը հարցաթերթում ձևակերպված էր որպես. Ընկերներ/ բարեկամներ/ աշխատակիցներ/ հարևաններ», իսկ «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունում «Միջանձնական կապեր» կատեգորիան ուներ երկու բաղադրիչ՝ «Հարևաններ/ընկերներ» և «Գործընկերներ»։ 2021 հետազոտությունում կատեգորիաները միավորելիս կրկնությունները բացառվել են, այդ պատճառով ընդհանուր կատեգորիայի արժեքն ավելի փոքր է, քան իր բաղադրիչների գումարը։
Գծապատկեր 1․
Գծապատկեր 1-ի տվյալներից երևում է, որ 2013-2021 թթ. ժամանակահատվածում (8 տարի) բնակչության ինֆորմացիայի հիմնական աղբյուրների կառուցվածքը էականորեն փոխվել է։
Նշանակալիորեն նվազել է հեռուստատեսության դերը։ Եթե 2013-ին այն ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ հիմնական աղբյուր էր բնակչության 85.0%-ի համար, ապա 2021 թ.-ին՝ 71.0%-ի։ Մյուս կողմից նշանակալիորեն աճել է ինտերնետի դերը՝ հավասարվելով հեռուստատեսությանը։ Եթե 2013 թ.-ին այն ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ հիմնական միջոց էր բնակչության 49.2%-ի համար, ապա 2021 թ.-ին՝ արդեն 70.6%-ի համար։
Ուշադրության է արժանի այն, որ «Սոցիալական ցանցերի», որպես հիմնական ինֆորմացիայի աղբյուրի նշանակությունը, իր տարածվածությամբ (53.1%) ավելի քան երկու անգամ գերազանցում է «Ինտերնետի (առանց սոցիալական ցանցերի)» տարածվածությանը (22.9%):
2021 թ.-ից մինչև 2013 թ.-ը նշանակալիորեն նվազել է միջանձնային հաղորդակցության (բացի «Ընտանիքից») դերը 28.6%-ից՝ 16.7%, իսկ «Ընտանիքի» դերը մի փոքր աճել է։
Նշանակալիորեն նվազել է «Ռադիոյի» և «Տպագիր թերթերի» դերը։ Քանի որ 2013 թ.-ին այդ ինֆորմացիայի աղբյուրների տարածվածությունները որպես ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ հիմնական միջոց բավական փոքր էին, համեմատած մյուս դիտարկված ինֆորմացիայի աղբյուրների (համապատասխանաբար՝ 6.0% և 7.6%), այդ պատճառով դրանց տարածվածության փոփոխության բացարձակ արժեքների դիտարկումը տպավորություն է ստեղծում՝ իբր փոփոխությունները փոքր են։ Սակայն, տվյալ դեպքում ավելի ադեկվատ են փոփոխությունների ոչ թե բացարձակ այլ՝ հարաբերական գնահատականները։ Հարաբերական գնահատականների դիտարկումը ցույց է տալիս, որ «Ռադիոյի» նշանակությունը նվազել է 2.5 անգամ, իսկ «Տպագիր թերթերինը»՝ 4.7 անգամ։
Լրատվամիջոցների լսարանների սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի համեմատական նկարագիրը
Հ այաստանում լրատվության աղբյուրների լսարանների սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի մանրամասն ուսումնասիրության արդյունքների ընդհանրացումից ստացվել են հետևյալ հիմնական եզրակացությունները։
Հեռուստատեսությունը առավելապես ավագ տարիքի, ցածր բարեկեցությամբ, ցածր կրթամակարդակով, գյուղաբնակների և կանանց լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն է։
Սոցիալական ցանցերը առավելապես երիտասարդ տարիքի, բարձր բարեկեցությամբ, բարձր կրթամակարդակով և երևանաբնակների լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն են։
Ինտերնետը (առանց սոցիալական ցանցերի) առավելապես երիտասարդ տարիքի, բարձր բարեկեցությամբ (բացի հարուստներից), բարձր կրթամակարդակով և քաղաքաբնակների լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն է։
Ռադիոն առավելապես 60 և ավելի տարիքի, չքավոր և աղքատ, միջին և բարձր կրթամակարդակով անձանց լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն է։
Տպագիր թերթերը առավելապես բարձր տարիքի, աղքատ, միջին և բարձր կրթամակարդակով և քաղաքաբնակների լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն են։
Գործընկերները առավելապես երիտասարդ տարիքի, միջին և միջինից բարձր բարեկեցությամբ, թերի բարձրագույն և բարձրագույն կրթությամբ անձանց լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն են։
Հարևաններն ու ընկերները առավելապես տղամարդկանց, 18-29 և 60-ից ավելի տարիքի անձանց, միջնակարգից ցածր կրթությամբ և գյուղաբնակների լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն են։
Ընտանիքի անդամները առավելապես կանանց, 18-29 և 60-ից ավելի տարիքային խմբերի, միջնակարգ և միջնակարգից ցածր կրթությամբ անձանց լրատվության 1-ին կամ 2-րդ ինֆորմացիայի աղբյուրն են։
Այդ եզրակացությունների համար հիմք հանդիսացող տվյալները ներկայացված են հաջորդիվ՝ Գծապատկեր 2-Գծապատկեր 16-ում։ Առաջին հինգ գծապատկերներում (Գծապատկեր 2 - Գծապատկեր 6) տրված են առավել տարածված ինֆորմացիայի աղբյուրների՝ հեռուստատեսություն, սոցիալական ցանցեր և ինտերնետ (առանց սոցիալական ցանցերի) լսարանների նկարագրերը։ Գծապատկերների երկրորդ հնգյակում՝ (Գծապատկեր 7 - Գծապատկեր 11) ռադիոյի և տպագիր թերթերինը, իսկ երրորդ հնգյակում՝ (Գծապատկեր 12 - Գծապատկեր 16) միջանձնային հաղորդակցության բաղադրիչները՝ հարևաններ և ընկերներ, գործընկերներ, ընտանիքի անդամներ։
Գծապատկերներում տրված տվյալների ադեկվատ մեկնաբանությունը լուսաբանենք մի քանի օրինակով։ Գծապատկեր 2-ի տվյալները նշանակում են, որ Հայաստանի բոլոր չափահաս կանանց 75%-ի համար հեռուստատեսությունը հանդիսանում է ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ աղբյուրը։ Իսկ հեռուստատեսությունը հանդիսանում է ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ աղբյուրը Հայաստանի բոլոր չափահաս տղամարդկանց 66%-ի համար։
Գծապատկեր 3-ի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի 18-29 տարեկան երիտասարդների 48%-ի համար հեռուստատեսությունը հանդիսանում է ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ աղբյուրը։ Հայաստանի 60 և ավելի տարեկան բնակչության 30%-ի համար սոցիալական ցանցերը հանդիսանում են ներհայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ աղբյուրը։
Հարկ է ուշադրություն դարձնել, որ մարդկանց տարիքը հանդիսանում է նրանց ինֆորմացիոն նախասիրությունները պայմանավորող ամենահզոր սոցիալ-ժողովրդագրական գործոնը։
Գծապատկերներում ներկայացված տվյալները կարող են ուղեցույց հանդիսանալ տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբերին ուղղված ինֆորմացիոն ռազմավարությունների մշակման համար։
Գծապատկեր 2․
Գծապատկեր 3․
Գծապատկեր 4․
Գծապատկեր 5․
Գծապատկեր 6.
Գծապատկեր 7․
Գծապատկեր 8․
Գծապատկեր 9.
Գծապատկեր 10.
Գծապատկեր 11.
Գծապատկեր 12.
Գծապատկեր 13.
Գծապատկեր 14.
Գծապատկեր 15.
Գծապատկեր 16․
Հայաստանյան քաղաքական նորությունների և անցուդարձի վերաբերյալ տեղեկությունների առավել վստահելի հեռուստաալիքները
Ք անի որ հեռուստատեսությունը Հայաստանում մնում է Հայաստանյան ներքին իրադարձությունների վերաբերյալ ամենատարածված ինֆորմացիայի աղբյուրը, այս հոդվածում կդիտարկենք Հայաստանում հեռարձակվող առավել տարածված հեռուստաալիքները և դրանց լսարանները։ [3]
Գնահատելու համար, թե ո՞ր հեռուստաալիքներն են մարդիկ համարում առավել վստահելի Հայաստանյան քաղաքական նորությունների և անցուդարձի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելիս «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտությունում տրվել է հետևյալ հարցը․ «Ո՞ր հեռուստաալիքին եք ամենից շատ վստահում Հայաստանում քաղաքական նորությունների և անցուդարձի մասին տեղեկատվություն ստանալու համար»։ Տվյալները դիտարկելիս կարևոր է հաշվի առնել, որ հարցվողների համար պատասխանների տարբերակները չեն ընթերցվել և հարցվողներին թույլատրվել է տալ միայն մեկ պատասխան։ Ստացված արդյունքները ներկայացված են Գծապատկեր 17-ում։ [4]
Գծապատկեր 17-ի տվյալներից բխում է, որ տվյալների հավաքագրման վերը նշված մեթոդի կիրառման պայմանով, Հայաստանի ամբողջ հեռուստալսարանի 63.6%-ը Հայաստանյան իրադարձություններին ծանոթանում է երեք հեռուստաալիքների միջոցով։ Դրանք են՝ Հանրային հեռուստատեսությունը (25.6%), «Արմենիա TV» (22.5%) և «Շանթ TV» (15.5%): Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել, որ հեռուստալսարանի 22.7%-ը չի վստահում ոչ մի հեռուստաալիքի տեղեկություններին։ Շեշտենք՝ այդ մարդիկ հեռուստացույց դիտում են։
Կարևոր է նշել, որ Հայաստանում՝ հեռուստաալիքների առատության պայմաններում, հեռուստադիտողների մեծ մասը լուրերը դիտում է մեկից ավելի հեռուստաալիքներով։ Մասնավորապես, ըստ «Կյանքի որակը Հայաստանում 2012» հետազոտության (IPSC, ՀՀ Կառավարության պատվերով) 2012 թ.-ին հեռուստադիտողների միայն 37.5%-ն է լուրերը դիտել միայն մեկ հեռուստաալիքով, 39.1%-ը լուրերը դիտել է 2 հեռուստաալիքով, 16.4%-ը՝ 3 հեռուստաալիքով, իսկ 7.0%-ը՝ 4 և ավելի հեռուստաալիքով։ Հետևաբար, հեռուստաալիքների լուրերի լսարանների ուսումնասիրության համար միայն մեկ հեռուստաալիքի դիտարկումը խիստ սահմանափակում է դրա ադեկվատ և խորն ուսումնասիրության հնարավորությունները։
Գծապատկեր 17․
Իրենց հավատացող համեմատաբար նշանակալի ծավալով լսարան ունեցող հեռուստաալիքների երկրորդ խումբն են կազմում ԱրմՆյուզը (4.1%) և 5-րդ ալիքը (3.0%)։ Եթե հարցվողներին թույլատրվեր տալ մի քանի պատասխան, ապա այդ հեռուստաալիքների լսարանները կստացվեին ավելի մեծ։ Օրինակ, «Կյանքի որակը Հայաստանում 2012» հետազոտությունում լուրեր դիտում էին Արմնյուսով՝ 9.1%-ը, Կենտրոնով՝ 8.2%-ը։ Նշենք, որ այդ դեպքում ավելի մեծ ծավալներ էին ստացել նաև առաջնակարգ հեռուստաալիքների լուրերի լսարանները, Արմենիա TV` 46.8%, Հանրային հեռուստատեսություն՝ 45.9%, Շանթ՝ 58.1%:
Մնացած հեռուստաալիքների լսարանների ծավալները, կիրառված հարցաթերթային հարցի հետևանքով, ստացվել են շատ փոքր և դրանց լսարանների վերաբերյալ դատողությունները չունեն որևէ նշանակություն։
Այդ պատճառով համեմատվել են Հանրային հեռուստատեսության, Արմենիա TV-ի, Շանթ TV-ի, Արմնյուզի և 5-րդ Ալիքի լսարանները և հեռուստաալիքներին չհավատացող լսարանի սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքները։
Հիմնական հեռուստաալիքների լսարանների սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքների համեմատական նկարագիրը
Սեռ՝ Տղամարդիկ հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում հեռուստաալիքներին չվստահող լսարանում և 5-րդ ալիքում (Աղյուսակ 1)։ Կանայք հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում Արմնյուզի և Շանթի լսարաններում։
Աղյուսակ 1
|
«Ո՞ր հեռուստաալիքին եք ամենից շատ վստահում Հայաստանում քաղաքական նորությունների և անցուդարձի մասին տեղեկատվություն ստանալու համար։» |
|||||
Չեմ վստ․ |
Հ1 |
Արմենիա |
Շանթ |
ԱրմՆյուզ |
5-րդ ալիք |
|
Իգ. |
44% |
59% |
57% |
68% |
64% |
50% |
Ար. |
56% |
41% |
43% |
32% |
36% |
50% |
Ընդամենը |
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
Տարիք՝ 5-րդ ալիքի լսարանում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում 60-ից բարձր տարիքի անձինք, Շանթի լսարանում հարաբերականորեն ավելի փոքր թիվ են կազմում 30-34 տարեկանները, Արմենիայի լսարանում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում 18-29 տարեկանները (Աղյուսակ 2 և Գծապատկեր 18)։ Գծապատկերը, որը ստացվել է Համապատասխանությունների վերլուծություն (Correspondence Analysis) բազմաչափ մեթոդի կիրառմամբ, ընդհանրացնում է աղյուսակի տվյալները: Գծապատկերում որքան կոորդինատների սկզբնակետից ավելի հեռու են հեռուստաալիքները (կապույտ քառակուսիներ) և տարիքային խմբերը (կարմիր վանդակներ) պատկերող նշանները, այնքան դրանք ավելի կարևոր են ընդհանուր պատկերը նկարագրելիս։ Որքան ավելի փոքր անկյուն են կազմում տվյալ հեռուստաալիքը և տվյալ տարիքային խումբը պատկերող նշանները, այնքան ավելի ուժեղ են շաղկապված այդ հեռուստաալիքն ու տարիքային խումբը։ Եթե հեռուստաալիքների կամ տարիքային խմբերի զույգը, կամ հեռուստաալիքի և տարիքային խմբի զույգը գտնվում են կոորդինատական առանցքի տարբեր կողմերում, ապա որքան ավելի մեծ տարածության վրա են նրանք գտնվում կոորդինատական առանցքից, այնքան ավելի շատ են դրանք տարբերվում միմյանցից։
Աղյուսակ 2
|
«Ո՞ր հեռուստաալիքին եք ամենից շատ վստահում Հայաստանում քաղաքական նորությունների և անցուդարձի մասին տեղեկատվություն ստանալու համար։» |
|||||
Չեմ վստ․ |
Հ1 |
Արմենիա |
Շանթ |
ԱրմՆյուզ |
5-րդ ալիք |
|
18-29 |
20% |
17% |
27% |
16% |
19% |
7% |
30-44 |
38% |
27% |
27% |
21% |
28% |
33% |
45-59 |
22% |
23% |
22% |
29% |
25% |
14% |
60+ |
20% |
33% |
24% |
34% |
28% |
46% |
Ընդամենը |
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
Գծապատկեր 18․
Բարեկեցություն՝ հեռուստաալիքներին չվստահող լսարանում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում ունևորները, Արմենիայի և Շանթի լսարաններում՝ չքավորները։ Հարուստները հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում 5-րդ ալիքի և Արմնյուզի լսարաններում։ Արմնյուզի և 5-րդ ալիքի լսարանների կառուցվածքն ըստ բարեկեցության ամենից շատ են «նման» միմյանց, Հ1-ի և հեռուստաալիքներին չվստահող լսարաններն ամենից շատ են «նման» միմյանց (Աղյուսակ 3 և Գծապատկեր 19):
Աղյուսակ 3
|
«Ո՞ր հեռուստաալիքին եք ամենից շատ վստահում Հայաստանում քաղաքական նորությունների և անցուդարձի մասին տեղեկատվություն ստանալու համար։» |
|||||
Չեմ վստ․ |
Հ1 |
Արմենիա |
Շանթ |
ԱրմՆյուզ |
5-րդ ալիք |
|
Չքավոր |
11% |
13% |
20% |
21% |
15% |
17% |
Աղքատ |
27% |
26% |
26% |
26% |
33% |
26% |
Միջին |
41% |
43% |
44% |
42% |
42% |
41% |
Ունևոր |
16% |
13% |
7% |
9% |
2% |
7% |
Հարուստ |
5% |
5% |
3% |
1% |
9% |
10% |
Ընդամենը |
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
Գծապատկեր 19․
Կրթություն՝ Արմնյուզի և հեռուստաալիքներին չվստահող լսարանում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում բարձր կրթամակարդակով անձինք։ 5-րդ ալիքի լսարանում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում թերի բարձրագույն կրթամակարդակով անձինք։ Արմենիայի և Շանթի լսարաններում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում միջնակարգից ցածր և միջին մասնագիտական կրթությամբ անձինք։ Շանթի լսարանում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում նաև միջնակարգ կրթությամբ անձինք (Աղյուսակ 4 և
Գծապատկեր 20)։
Աղյուսակ 4
|
«Ո՞ր հեռուստաալիքին եք ամենից շատ վստահում Հայաստանում քաղաքական նորությունների և անցուդարձի մասին տեղեկատվություն ստանալու համար։» |
|||||
Չեմ վստ․ |
Հ1 |
Արմենիա |
Շանթ |
ԱրմՆյուզ |
5-րդ ալիք |
|
Միջ. ցածր |
5% |
6% |
12% |
9% |
4% |
3% |
Միջնակարգ |
32% |
37% |
37% |
42% |
23% |
36% |
Միջ. մաս․ |
23% |
28% |
33% |
33% |
21% |
28% |
Թերի բար. |
2% |
2% |
3% |
2% |
3% |
7% |
Բարձ. |
37% |
27% |
14% |
14% |
50% |
27% |
Ընդամենը |
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
Գծապատկեր 20․
Բնակավայրի տիպ՝ 5-րդ ալիքի և Արմնյուզի լսարաններում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում երևանաբնակները։ Արմենիայի և Շանթի լսարաններում հարաբերականորեն ավելի մեծ թիվ են կազմում գյուղաբնակները (Աղյուսակ 5 և
Գծապատկեր 21)։
Աղյուսակ 5
|
«Ո՞ր հեռուստաալիքին եք ամենից շատ վստահում Հայաստանում քաղաքական նորությունների և անցուդարձի մասին տեղեկատվություն ստանալու համար։» |
|||||
Չեմ վստ․ |
Հ1 |
Արմենիա |
Շանթ |
ԱրմՆյուզ |
5-րդ ալիք |
|
Երևան |
33% |
34% |
22% |
27% |
40% |
48% |
Քաղաք |
32% |
33% |
33% |
28% |
33% |
26% |
Գյուղ |
35% |
34% |
46% |
45% |
26% |
26% |
Ընդամենը |
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
Գծապատկեր 21․
Հայաստանի ներքին քաղաքական ընթացքին լոյալության մակարդակը հիմնական հեռուստաալիքների լսարաններում
«Կովկասյան բարոմետր 2021»-ում հասարակության լոյալությունը Հայաստանում քաղաքական պրոցեսների լոյալության ուսումնասիրվել է «Ի՞նչ ուղղությամբ է զարգանում ներքին քաղաքականությունը Հայաստանում» հարցի միջոցով։ Մեր կողմից հաշվարկվել է լոյալության մակարդակը Հայաստանի հիմնական հեռուստաալիքների լսարաններում։ Արդյունքները տրված են Գծապատկեր 22.-ում։ Գծապատկերում բացակայում են շատ փոքր քանակով դեպքեր պարունակող հեռուստաընկերությունները՝ Freenews, Հ2 և ATV:
Ս տացված արդյունքները։ Նախ՝ Հայաստանում բնակչության լոյալության մակարդակը Հայաստանի ներքին քաղաքական ընթացքին 2022 թ. հունվարին կազմել է 17.4%։
Գծապատկեր 22.
Հեռուստաալիքներում լոյալության մակարդակը ցրված է շատ մեծ միջակայքում՝ 1%-ից մինչև 40.7%: Հեռուստալսարանների լոյալության առանձնահատկությունն այն է, որ դրանցում, բացի News Armenia-ից, ոչ լոյալ հատվածի ծավալը գերազանցում է լոյալ հատվածի ծավալին։
Դիտարկվող հեռուստաալիքների շարքում, ըստ լսարանի լոյալության մակարդակի կարելի է առանձնացնել հեռուստաալիքների երեք խումբ՝ լսարանների համեմատաբար բարձր, միջին և համեմատաբար ցածր լոյալության մակարդակ ունեցող հեռուստաալիքներ։
Համեմատաբար բարձր լոյալությամբ լսարաններով հեռուստաալիքներն են՝ New Armenia (40.7%), Ազատություն (37.9%), Երկիր Մեդիա (33.5%) և Հանրային հեռուստատեսություն (31.5%): Այս հեռուստաալիքների լսարանների լոյալության մակարդակը մոտավորապես երկու անգամ գերազանցում է լոյալության մակարդակի համահանրապետական ցուցանիշը (17.4%):
Երկրորդ խումբն են կազմում Շանթ (15.1%), Արմենիա (13.5%) և Կենտրոն (10.0%) հեռուստաալիքները, ինչպես նաև նրանք, ովքեր չեն հավատում հեռուստաալիքներին (12.3%)։ Այս հեռուստաալիքների լսարանների լոյալության մակարդակը փոքր-ինչ զիջում է հանրապետական միջինին։
Երրորդ խումբն են կազմում՝ Արմնյուզը (4.9%), 5-րդ ալիքը (2.1%), որոնց լսարաններում լոյալության մակարդակը շատ ցածր է։
Կարևոր է ուշադրություն դարձնել, որ ամենամեծ լսարաններ ունեցող հեռուստաալիքների Հանրային հեռուստաընկերության, Արմենիայի և Շանթի լսարաններում հարաբերականորեն ավելի մեծ տոկոս են կազմում նրանք, ովքեր դժվարացել են պատասխանել Հայաստանի ներքին քաղաքականության ընթացքի վերաբերյալ հարցին։
Հեռուստաալիքների լսարանների քաղաքական մշակույթի մի քանի բաղադրիչների համեմատական պատկերը
Հ ետազոտության ընթացքում, կիրառելով «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության շտեմարանում առկա քաղաքական մշակույթի առանձին տարրերը բնութագրող մի շարք փոփոխականները, կառուցվել են հասարակության քաղաքական մշակույթի երեք հիմնական բաղադրիչների՝ քաղաքական հետաքրքրվածության, քաղաքական կոմպետենտության և քաղաքական ազդեցիկության զգացողության զարգացածության աստիճանի ինդեքսներ։ Այդ ինդեքսները նորմավորված են այնպես, որպեսզի ընդունեն 0-ից մինչև 1 արժեքները, որտեղ 0-ն նշանակում է տվյալ ինդեքսի զարգացածության նվազագույն մակարդակը, իսկ 1-ը՝ առավելագույն մակարդակը։ Ինդեքսների համահանրապետական միջին արժեքները տրված են Գծապատկեր 23-ում։
Գծապատկեր 23․
Գծապատկերի տվյալներից բխում է, որ Հայաստանի հասարակությունում առավել զարգացած է քաղաքական հետաքրքրվածությունը, որին հաջորդում է քաղաքական ազդեցիկության զգացողությունը և քաղաքական կոմպետենտության ինքնագնահատականը։
Դիտարկվող հեռուստաալիքներում այդ երեք ինդեքսների միջին արժեքները տրված են Աղյուսակ 6-ում։
Աղյուսակում վանդակները գունավորված են։ Սյուների (քաղաքական մշակույթի բաղադրիչների) գունավորումները միմյանցից անկախ են։ Որքան ավելի մուգ է կարմիր վանդակը, այնքան ավելի բարձր է տվյալ ինդեքսի միջին արժեքը։ Որքան ավելի մուգ է կապույտ վանդակը, այնքան ավելի փոքր է ինդեքսի միջին արժեքը։
Աղյուսակ 6
|
Քաղաքական մշակույթի բաղադրիչների ինդեքսների միջին արժեքները հեռուստաալիքների լսարաններում |
||
|
Քաղաքական հետաքրքրություն |
Քաղաքական կոմպետենտության զգացողություն |
Քաղաքական ազդեցիկության զգացողություն |
Հանր. հեռ. |
0.573 |
0.325 |
0.454 |
New Armenia |
0.526 |
0.425 |
0.396 |
Ազատություն |
0.616 |
0.318 |
0.426 |
Չեմ վստ. հեռուստատ․ |
0.433 |
0.288 |
0.310 |
Արմենիա |
0.42 |
0.271 |
0.332 |
Շանթ |
0.442 |
0.280 |
0.326 |
Երկիր Մեդիա |
0.624 |
0.431 |
0.321 |
ԱրմՆյուզ |
0.594 |
0.300 |
0.273 |
5-րդ ալիք |
0.635 |
0.366 |
0.257 |
Կենտրոն |
0.572 |
0.227 |
0.133 |
Աղյուսակի տվյալներից երևում է, որ․
Քաղաքական հետաքրքրությունը համեմատաբար ավելի բարձր է Երկիր Մեդիա, 5-րդ ալիք և Ազատություն հեռուստաալիքների լսարաններում և համեմատաբար ավելի ցածր է՝ Արմենիա և Շանթ հեռուստաալիքների լսարաններում, ինչպես նաև այն հեռուստալսարանում, որը չի հավատում հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերին։
Քաղաքական կոմպետենտության զգացողությունը նույնպես համեմատաբար ավելի բարձր է Երկիր Մեդիա, Ազատություն, ինչպես նաև New Armenia հեռուստաալիքների լսարաններում և համեմատաբար ավելի ցածր՝ Կենտրոն, Արմենիա, Շանթ և հեռուստաալիքների նորություններին չհավատացող լսարաններում, սակայն ամենից ցածրն է՝ Կենտրոն հեռուստաալիքի լսարանում։
Քաղաքական ազդեցիկության զգացողությունը համեմատաբար ավելի բարձր է Հանրային հեռուստատեսության, Ազատություն և New Armenia հեռուստաալիքների լսարաններում և համեմատաբար ավելի ցածր՝ Կենտրոն, 5-րդ ալիք և Արմնյուզ հեռուստաալիքների լսարաններում։
Կլաստերային վերլուծության կիրառմամբ կատարվել է Հայաստանի հեռուստաալիքների դասակարգում՝ միաժամանակ ըստ քաղաքական մշակույթի երեք բաղադրիչների: Արդյունքները տրված են Գծապատկեր 24-ում։
Գծապատկեր 24․
Ընդհանուր դեպքում ստացվել է Հայաստանի հեռուստաալիքների երեք խումբ։ Առաջին խումբ՝ Հանրային հեռուստատեսություն, Ազատություն, Երկիր Մեդիա և New Armenia։ Երկրորդ խումբ՝ Արմնյուզ, 5-րդ ալիք և Կենտրոն։ Երրորդ խումբ՝ Շանթ, Արմենիա և հեռուստատեսային լուրերին չհավատացողներ։
Առաջին խմբում կարելի է առանձնացնել երկու խումբ՝ ըստ քաղաքական մշակույթի բաղադրիչների միմյանց համեմատաբար ավելի նման են Հանրային հեռուստատեսության և Ազատության լսարանները։ Մյուս կողմից, երկրորդ խմբում կենտրոնի լսարանն առանձնանում է Արմնյուզի և 5-րդ ալիքի լսարաններից։
Բավարարվածությունը Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հեռուստատեսային լուրերից
«Կովկասյան բարոմետր 2021»-ում հարց է տրվել՝ «Ընդհանուր առմամբ Ձեր կարծիքով, հեռուստատեսությունը որքա՞ն լավ կամ վատ է տեղեկացնում բնակչությանը, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում»։ Հարցին տրված պատասխանները բնութագրում են բնակչության բավարարվածությունը հեռուստատեսությամբ հաղորդվող ինֆորմացիայի բովանդակությունից։ Գծապատկեր 25-ում տրված է յուրաքանչյուր հեռուստաալիքի հեռուստալսարանում բավարարվածության մակարդակը հեռուստատեսությունից (այլ ոչ թե իր կարծիքով առավել վստահելի հեռուստաալիքից)։
Ա մբողջ Հայաստանում Հայաստանի մասին լուրերի բովանդակությունից դժգոհ է հեռուստադիտողների 28.0%-ը։
Ամենից շատ դժգոհ են հեռուստաալիքների բովանդակությունից հեռուստադիտողների այն սեգմենտը, որը չի հավատում հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերին (53.2%): Հեռուստաալիքների շարքում առավել դժգոհ է [ամբողջ] բոլոր ալիքներով Հայաստանի մասին հաղորդվող լուրերի բովանդակությունից 5-րդ ալիքի (37.7%) և Արմնյուսի (37.5%) լսարանները։ Այդ լսարաններում դժգոհ հատվածի հարաբերական ծավալը գերազանցում է ամբողջ հեռուստալսարանի ցուցանիշին։
Հեռուստատեսային լուրերի բովանդակությունից ամենափոքր դժգոհ հատվածն է պարունակում Երկիր Մեդիան (12.9%), Շանթը (14.8%) և New Armenia-ն (16.2%)։
Գծապատկեր 25.
Արմենիա TV-ի լսարանում բոլոր հեռուստաալիքներով հաղորդվող լուրերից դժգոհ է 23.3%-ը, իսկ Հանրային հեռուստատեսության լսարանում՝ 20.1%-ը:
[1] Սոցիալական ցանցերի և ինտերնետի մանրամասն վերլուծությունը նախատեսվում է հաջորդ հոդվածներում։
[2] Այս հետազոտության տվյալների հավաքագրման փուլը տևել է 2021 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022 թ. հունվարի 30-ը։
[3] ՀՌԿԿ հետազոտություններում ինֆորմացիայի 1-ին և 2-րդ հիմնական աղբյուրների վերաբերյալ հարցերը 2021 թվականին նախորդած հետազոտություններում բացակայում են։
[4] Արմնյուզը դադարեցրել է հեռարձակումները 2022 թ.-ին, իսկ Երկիր Մեդիան դուրս է բերվել հանրապետական մուլտիպլեքսից 2023 թ.-ի հունվարին։