Դոնալդ Թրամփի «Դարի գործարքը»

11 ր.   |  2020-02-19



Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված իր աշխատակազմի մշակած խաղաղության ծրագիրը, որը համաշխարհային տեղեկատվական և քաղաքական հարթակներում առավել հայտնի է «դարի գործարք» անվանումով:

Ընդհանուր առմամբ, 181 էջանոց ծրագիրը բավականաչափ մանրակրկիտ մշակված, հաշվարկված, քարտեզագրված հետաքրքիր լուծումներ առաջարկող, բայց ընդգծված միակողմանի՝ իսրայելամետ նախագիծ է, որի բովանդակային տրամաբանությունը կարելի է բանաձևել «փող տարածքի դիմաց» գործարարարական սկզբունքով: «Դարի գործարքը» կտրականապես մերժել են պաղեստինցիները, տարբեր ձևաչափերում դրանց դեմ են հանդես եկել հիմնական իրավասու միջազգային կազմակերպությունները, հիմնական շահառու դերակատարները:


Նմանատիպները