Կրթություն
2006-2009թթ. - ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, «Արաբական երկրների նորագույն պատմություն» ասպիրանտուրայի կրթական ծրագիր,
2005թ. - Դամասկոսի համալսարան, «Արաբական երկրների նորագույն պատմություն» ասպիրանտուրայի կրթական ծրագիր,
2003-2005թթ․ - ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, «Արաբական երկրների նորագույն պատմություն» մագիստրոսական ծրագիր,
1999-2003թթ. - ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության բաժին, բակալավրի կրթական ծրագիր։
Աշխատանքային փորձ
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն։
Մասնագիտական հետաքրքրություններ
Իսրայելի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Պարսից ծոցի արաբական երկրների ներքին և արտաքին քաղաքականություն, Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, ՀՀ տարածաշրջանային քաղաքականություն, Մերձավոր Արևելքի հայ համայնքներ։
Հոդվածներ
Շուրջ 2 տասնյակ գիտական և ավելի քան 100 վերլուծական հոդվածների հեղինակ է։
- «Արաբա-իսրայելական հակամարտության «միջուկային» ասպեկտը (1967-1982 թթ.)», «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Երևան, 2009, # 1, էջ 38-42,
- «Ժնևյան համաժողովի նշանակությունը արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում (1973-1975 թթ.)», «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Երևան, 2009, # 1, էջ 43-48,
- «1967 թ.-ի Վեցօրյա արաբաիսրայելական պատերազմի հետևանքները միջազգային հարաբերություների համար (1967-1969 թթ.)», «Արաբագիտական ուսումնասիրություններ», ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության ամբիոն, հոդվածների ժողովածու, պրակ Գ, Երևան, 2009, էջ 85-96,
- «Մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները», «XXI դարի մարտահրավերները և մարդկային զարգացման ասպեկտները» միջազային գիտական կոնֆերանսի հոդվածների ժողովածու, Երևան, 2010, էջ 136-140,
- «Արաբական գարնան» ազդեցությունը Ադրբեջանում հնարավոր քաղաքական վերափոխումների վրա, «Համաշխարհային պատմության հիմնահարցեր, ընկերային կառույց, գաղափարախոսություն, քաղաքական համակարգ», Երիտասարդ պատմաբանների գիտաժողով, 2013, էջ 129-136,
- Ադրբեջանա֊թուրքական տեղեկատվական մարտավարությունը 44֊օրյա պատերազմի ընթացքում, Մեդիան և տեղեկատվությունը XXI դարի պատերազմներում։ Գիտաժողովի նյութեր, «Ակտուալ արվեստ», Երևան 2021, էջ 25-40,
- Ժամանակակից Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության ռազմականացման միտումները, «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն», No.3, (33), 202, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան 2021, էջ 19-30,
- Իրանի վերադիրքավորման քաղաքականությունը հետպատերազմյան տարածաշրջանում, «Նոր աշխարհակարգը և Հայաստանը» (զարգացումներ, մարտահրավերներ, այլընտրանքներ), Երևանի «Գլաձոր» համալսարան, հոդվ. 10-րդ ժողովածու, «Վան Արյան» 2023, Երևան, 303-320։