ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու պատճառներն ու հետևանքները
5 ր. | 2019-05-08Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն ահաբեկչական է ճանաչել Իրանի զինված ուժերի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը բավականին ազդեցիկ կառույց է թե՛ Իրանում, և թե՛ տարածաշրջանում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ որքան ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել այս կառույցի վրա, այնքան կառույցի դիրքերն ավելի են ամրապնդվում երկրի ներսում և դրսում: