; Orbeli Analitical Research
 
Օրբելի վերլուծական կենտրոնի համակարգող

Կրթություն
1991-1996թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ապա  ուսումը շարունակել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։

Մասնագիտական գործունեություն
Աշխատանքային գործունեությունն սկսել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայկական մասնաճյուղում։ Այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ Նախագահի, հետագայում՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնում՝ ներառյալ տնօրենի խորհրդականի և «Օրբելի» վերլուծական խմբի ղեկավարի պաշտոնները։ Համակարգել է «Օրբելի զրույց» հարցազրույցների և քննարկումների շարքը։

Հայաստանի հանրային ռադիոյի համար հեղինակել է հաղորդումներ Հայաստանի անկախության, հայկական և միջազգային մեդիայի մասին։ Հոդվածներ է գրել EVN Report, Mediamax, Media.am և այլ լրատվամիջոցների համար։

Դասախոսական գործունեություն
2016-2018թթ. դասավանդել է Բրյուսովի անվան հասարակագիտական համալսարանի Հասարակայնության հետ կապերի մագիստրոսական ծրագրում՝ կենտրոնանալով մեդիագրագիտության, լրատվամիջոցների իրավունքի և քարոզչության ուսումնասիրությունների վրա։

Համաժողովներ
Կազմակերպել և մասնակցել է միջազգային փորձագիտական համաժողովների ժողովրդագրության, հայ-հնդկական, հայ-իրանական, հայ-վրացական և հայ-ռուսական հարաբերությունների թեմաներով, ներկայացրել զեկույցներ։

Միջազգային վերապատրաստում
Մասնակցել է լրատվամիջոցների վերապատրաստման դասընթացների Հոլանդիայում և հասարակայնության հետ կապերի դասընթացների Շվեյցարիայում՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Մասնակցել է հակամարտությունների ուսումնասիրության «Media Dialog» միջազգային նախագծին Թբիլիսիում (2019թ.) և Բեռլինում (2025թ.): Մասնակցել է համաժողովների Հնդկաստանում (Ջայպուր) և Հունգարիայում (Բուդապեշտի երկխոսություն)։

500-ից ավելի ռադիոհաղորդումների ու հոդվածների, 32 հեռուստահաղորդումների և 18 վավերագրական ֆիլմերի հեղինակ է։

Կենտրոնական Ասիայի ԵՎ Միացյալ Նահանգների հարաբերությունները

Կենտրոնական Ասիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները

Դժվարին ճանապարհ դեպի Եվրոպա

IMEC նախագիծը դինամիկ զարգացումների փուլում է։ Բազմակողմանի հարաբերություններն ու Հնդկա...

Կասպից ծովի ջրի նվազման ազդեցությունը ենթակառուցվածքների վրա

Կասպից ծովով ապրանքաշրջանառությունը սրընթաց ավելանում է։ Օրեցօր մեծանում է Միջին միջանց...