Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ․ արձագանքներ Մերձավոր Արևելքից
4 ր. | 2020-09-28Ա րաբական և իսրայելական մամուլում Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ գործողությունների վերաբերյալ անդրադարձերն ընդհանուր վերցրած սահմանափակ են, քիչ են փորձագիտական գնահատականներն ու վերլուծությունները։ Մեծ հաշվով, առկա լրահոսը կարող ենք գնահատել չեզոք, որտեղ ներկայացվում են հակամարտող կողմերի մոտեցումները։
Ալ Ջազիրա պարբերականում հրապարակված նյութերից մեկում պատմական անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը․ «1991-ի ԽՍՀՄ փլուզմամբ Լեռնային Ղարաբաղի հայությունը դեմ արտահայտվեց Ադրբեջանի կառավարության ուղիղ կառավարման ներքո գոյակցմանը»[1]։ Մեկ այլ հոդվածում, թերևս ի նշան իսլամական համերաշխության, արցախյան կողմը ներկայացվում է որպես «անջատողական»[2]։ Նյութի համաձայն, հակամարտող կողմերը մեղադրում են միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակավայրերի թիրախավորման համար։ Անդրադարձ է կատարվում նաև կողմերի միջև դիրքային փոփոխությունների հարցին, ըստ որի հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ․ «Ադրբեջանը հայտնում է ռազմավարական նշանակության դիրքի գրավման մասին, որը վերահսկողության տակ է վերցնում Հայաստանի ու Արցախի միջև տրանսպորտային հաղորդակցությունը»[3]։ Նշենք, սակայն, որ հայկական կողմը հերքել է այդ լուրը։
Նյութում մեջբերվում է նաև ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի թվիթերյան գրառումը․ «մենք ամուր կանգնած ենք մեր բանակի կողքին՝ պաշտպանելու մեր հայրենիքը ադրբեջանական ներխուժումից»[4]։
Սիրիական հեղինակավոր SOHR պարբերականի հրապարակման մեջ առանձնակի նշվում է, որ հավաստի տվյալներով, Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխվել Սիրիայում պատերազմին մասնակցած վարձկաններ․ «Վարձկանների խումբը Թուրքիա է ժամանել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինից՝ այս գործողություններից մեկ շաբաթ առաջ․ վարձկանների մյուս խմբերը կտեղափոխվեն առաջիկայում»[5]։
Աղբյուրում մասնավորապես ներկայացվում է սեպտեմբերի 21-ին ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի (Lindsey Snell) թվիթերյան էջում ներկայացված մի ձայնագրություն, որի համաձայն Ադրբեջանի հարձակումից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի հովանավորությամբ գործող Սիրիական ազգային բանակ ահաբեկչական խմբնավորման (TFSA) շուրջ 1000 վարձկաններ պետք է ուղարկվեին Ադրբեջան․ «Ձայնագրությունում հաստատվում է, որ սեպտեմբերի 27-30 ընկած ժամանակահատվածում Սիրիական ազգային բանակ խմբավորման 1000 գրոհայիններ ուղարկվելու էին Ադրբեջան․ ես նաև տեղյակ եմ տարբեր աղբյուրներից, որ նրանցից որոշ խմբեր արդեն Ադրբեջանում են»[6]։
Recording claims 1000 TFSA will be sent to Azerbaijan between the 27th and 30th. I've also heard from multiple sources that some are already there. pic.twitter.com/sman56Swfb
— Lindsey Snell (@LindseySnell) September 21, 2020
Աղբյուրը՝ https://twitter.com/LindseySnell/status
Լինդսի Սնելի մեկ այլ թվիթերյան գրառման համաձայն, սեպտեմբերի 22-ին Սիրիական ազգային բանակ ահաբեկչական խմբավորման ներքո գործող Համզա գրոհայինների խմբի (Hamza division) անդամներ Անկարայից ժամանել են Բաքու։
From Hamza Division source. Supposedly these Hamza men arrived in Baku today via Ankara. pic.twitter.com/lgUcSl1Fkp
— Lindsey Snell (@LindseySnell) September 22, 2020
Աղբյուրը՝ https://twitter.com/LindseySnell/status
Սեպտեմբերի 27-ին Sputnik Turkey-ի լրագրող Էրքին Օնջանը (Erkin Öncan) թվիթերյան իր էջում տեսագրություն հրապարակեց, թե ինչպես են Սիրական ազգային բանակ խմբավորման վարձկաններին ավտոշարասյունով տեղափոխում Ադրբեջան։
Azerbaycan kaynakları, ülkeye transfer edilen ÖSO militanlarının konvoyuna ait olduğu iddia edilen görüntüler paylaşıyor. Çok sayıda pikaptan oluşan konvoyun, Dağlık-Karabağ bölgesine hareket ettikleri belirtiliyor. pic.twitter.com/R9GeKqqP4j
— Erkin Öncan (@erknoncn) September 27, 2020
Աղբյուրը՝ https://twitter.com/erknoncn/status
SOHR-ի մեկ այլ անդրադարձում նշվում է, որ սեպտեմբերի 24-ին, հավաստի աղբյուրների համաձայն, Թուրքիայի կառավարությունը Ադրբեջան է տեղափոխել Սիրիական ազգային բանակ խմբավորման շուրջ 300 գրոհայինների, որոնք գլխավորապես ներկայացնում են խմբավորման Sultan Murad և Al-Amshat ճյուղերը։ Աղբյուրի համաձայն, վարձկանները ստանում են 1500-2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ[7]։
Թուրքիայի կողմից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին տեղեկություն հաղորդում է նաև իսրայելական Jerusalem post պարբերականը․ «խոսակցություներ կան վերջին շաբաթներում թուրքական ռազմական ինքնաթիռների՝ Ադրբեջան կատարած թռիչքների ու սիրիացի գրոհայինների տեղափոխման մասին՝ Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով։ Վերջին 48 ժամում թուրքական ռազմական տրանսպորտային թռիչքներն Ադրբեջան ցույց են տալիս, որ Թուրքիան ցանկանում է ավելի մեծ դերակատարություն ունենալ»[8]։
Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Ադրբեջանում ինտերնետի հասանելիության սահմանափակմանը․ «Ադրբեջանում սահմանափակվեց ինտերնետի հասանելիությունը՝ ֆեյք նորությունների կամ ռազմաճակատում Ադրբեջանի կորուստների վերաբերյալ տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով»[9]։
Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը վարձկանների վերաբերյալ հարցին ի պատասխան նշել էր, որ «այս տեղեկությունը իսկապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը: Նման վտանգի հավանականություն կա՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի՝ կրոնական ծայրահեղականներին ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի՝ այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը»[10]:
Սեպտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեսյբուքյան էջում գրեց, որ «Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով գրոհայինների շարքում կա 81 զոհ»[11]։
[1] https://www.aljazeera.com/news/2020/9/27
[2] https://www.aljazeera.com/news/2020/9/28
[3] https://www.aljazeera.com/news/2020/9/28
[4] https://www.aljazeera.com/news/2020/9/28
[5] https://www.syriahr.com/en/185859/
[6] https://twitter.com/LindseySnell/status/1308
[7] https://www.syriahr.com/en/185821/
[8] https://www.jpost.com/breaking-news/armenia
[9] https://www.jpost.com/breaking-news/armenia
[10] https://www.mfa.am/hy/press-conference/
[11] https://www.facebook.com/ArmenianUnified