Պեկին-Անկարա տնտեսական առնչություններ
14 ր. | 2020-02-25Չ ինաստանում կարևորում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնությունում Թուրքիայի տարանցիկ-հաղորդակցական հնարավորություններ. Թուրքիան իր աշխարհագրական դիրքով Ասիա-Եվրոպա հաղորդակցությունների հանգուցային միջանցքներից է։ Մեզ սահմանակից երկիրը ներառված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ճանապարհային քարտեզի երկու հիմնական ուղղություններից մեկում՝ «Ցամաքային ճանապարհ»-ում, որն այլ կերպ հայտնի է «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» (Silk Road Economic belt) անվանումով։ Ինչպես հայտնի է, մյուս ուղղությունն անցնում է ծովային ճանապարհով (Maritime Silk Road Initiative)։
Աղբյուրը՝ https://twitter.com/Ambrosetti_/status
Անկարան, իր հերթին, զարգացնում է «Միջանկյալ միջանցք» (Turkey’s Middle Corridor կամ Trans-Caspian East-West-Middle Corridor) մուլտիմոդալ (ցամաք-ծով) տրանսպորտային ուղին, որի կամրջում է Ասիան Եվրոպային։ Թուրքիայում «Միջանկյալ միջանցք»-ը դիտարկում են այդ թվում և «Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությունում: «Միջին միջանցքը» բաղկացած է 4256 կմ երկարությամբ երկաթգծերից և 508 կմ ծովային երթուղուց։
Միջանկյալ միջանցք
Աղբյուրը՝ https://logist.today/dnevnik_logista/2019
Բացի տարանցիկ-հաղորդակցական նշանակությունից, $2.2 տրլն ՀՆԱ-ով և աշխարհում 13-րդ խոշոր տնտեսությամբ Թուրքիան լայն շուկա է օտարերկրյա, այդ թվում՝ չինական ուղիղ ներդրումների համար։ Նկատենք, որ վերջին երկու տասնամյակում Թուրքիայում օտարերկրյա ուղիղ ներդրումները (FDI Inflows) կտրուկ աճել են. եթե 1973-2002թթ. դրանց ծավալը ընդամենը 15 մլրդ ԱՄՆ դոլար էր, ապա 2003-2018թթ. հասնում է շուրջ 209 մլրդ-ի։
Աղբյուրը՝ https://www.invest.gov.tr/en/whyturkey/pages
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2002-2018թթ. Թուրքիայում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը բարձր է եղել հատկապես ֆինանսական ու արդյունաբերական ոլորտում։
Աղբյուրը՝ https://www.invest.gov.tr/en/whyturkey/pages
2002-2018թթ. Թուրքիայում իրականացված ՕՈւՆ-ում առաջատար է Նիդեռլանդները, որի մասնաբաժինը կազմել է ողջ ներդրումների 15.7%-ը։ Այնուհետև բարձր են եղել ԱՄՆ-ի (7.7%) ու Մեծ Բրիտանիայի (6.6%) ցուցանիշները։
Ինչպես երևում է ստորև պատկերված գրաֆիկից, Չինաստանը ընդգրկված չէ 2002-2018թթ. ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տնտեսությունում խոշոր ներդրումներ իրականացրած երկրների առաջատար տասնյակում։
Աղբյուրը՝ https://www.invest.gov.tr/en/whyturkey/pages
Այսպես, 2005-2019թթ. Չինաստանի ուղիղ ներդրումներն ու գործարքները Թուրքիայում գնահատվում են շուրջ $15.9 մլրդ., որոնց ճնշող մասը՝ $9.7 մլրդ-ը, ուղղվել է էներգետիկ ոլորտին։ Կրկնենք, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՕՈւՆ-ին, այլև Թուրքիայի պետական ու մասնավոր հատվածի հետ ստորագրված գործարքներին։ Այլապես, Թուրքիայում իրականացված ՕՈւՆ-ում Պեկինի մասնաբաժինը դիտարկելիս անճշտություններ են առաջանում։ Հետևապես, կարող ենք եզրակացնել, որ $15.9 մլրդ ծավալում գերակշռող է գործարքների ֆինանսական հատվածը։
Աղբյուրը՝ https://www.aei.org/china-global-investment
2005-2018թթ. կտրվածքով Թուրքիայում իրականացված Չինաստանի ՕՈւՆ-ի ու գործարքների ($14.99 մլրդ) 63.1%-ը ($9.4 մլրդ) ուղղվել է էներգետիկ ոլորտին (հիմնականում՝ ածուխ, գազ, վերականգնվող էներգետիկա), 15.4%-ը ($2.3 մլրդ)՝ տրանսպորտին (հիմնականում՝ երկաթգծեր)։ Անշարժ գույքի շուկան (շինարարություն) կազմել է ողջ ՕՈւՆ-ի ու գործարքների 7.6%-ը ($1.15 մլրդ)[1]։
Աղբյուրը՝ https://setav.org/assets/uploads/2019
Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով, վերջին տարիներին Թուրքիայում Չինաստանի ՕՈւՆ-ը նվազել են. 2015-ին $451 մլն ԱՄՆ դոլար էր, 2016-ին՝ 300 մլն, իսկ 2017-ին՝ 115 մլն։ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի տվյալներով, 2017-ին Թուրքիայում իրականացված ՕՈւՆ-ում Չինաստանի մասնաբաժինը 2.2% էր[2]։
Առհասարակ պետք է նկատել, որ Պեկինի համար Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ներդրումային դաշտում գրավիչ է հատկապես էներգետիկ ոլորտը, և 2005-2019թթ. գործարքներն ուղղվել են հենց այդ ճյուղին։ Ընդ որում, առավել բարձր են Իրաքի ($21.47մլրդ), ԱՄԷ-ի ($17.24) և Սաուդյան Արաբիայի ($14.19) ցուցանիշները։
Աղբյուրը՝ https://www.aei.org/china-global-investment
Ա նդրադառնանք երկկողմ վիճակագրությանը. Անկարա-Պեկին առևտրաշրջանառությունը կտրուկ ակտիվացավ հատկապես 2000-ականներից։ Ընդ որում, աճը գլխավորապես պայմանավորված է Թուրքիա չինական ապրանքների ներկրմամբ։
Աղբյուրը՝ https://setav.org/assets/uploads/2019
2013-2018թթ. երկկողմ առևտրաշրջանառության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013-ին՝ $28.29 մլրդ։ Վերջին տարիներին, սակայն, այն նվազել է՝ պայմանավորված Թուրքիա Չինաստանի ներկրման ծավալի կրճատմամբ. եթե 2013-ին Չինաստանը Թուրքիա է ներմուծել շուրջ $24.68 մլրդ-ի ապրանք, ապա 2018-ին՝ $20.71 մլրդ։
Աղբյուրը՝ http://www.mfa.gov.tr/turkey_s-commercial
2019-ին Թուրքիայից ամենաշատ ապրանքներ արտահանվել է Գերմանիա ($15.4մլրդ), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան ու Իտալիան։ Արտահանման մեջ Չինաստանն ընդգրկված չէ Անկարայի 10 հիմնական առևտրատնտեսական գործընկերների ցուցակում։ Նույն տարում Թուրքիայից Չինաստան է արտահանվել $2.5 մլրդ ապրանք։
Աղբյուրը՝ http://www.tuik.gov.tr/UstMenu.do?metod
Տրամաբանորեն այլ է Թուրքիա չինական ապրանքների ներկրման վիճակագրությունը. 2019-ին Թուրքիայի ներմուծման մեջ Չինաստանը ($18.4) երկրորդ խոշոր ներկրող պետությունն էր՝ Ռուսաստանից ($22.4) հետո։ Բարձր էր նաև Գերմանիայի ($17.9 մլրդ) ցուցանիշը։
Աղբյուրը՝ http://www.tuik.gov.tr/UstMenu.do?metod
Աղբյուրը՝ http://www.tuik.gov.tr/UstMenu.do?metod
Վերջին 2 տասնամյակում Թուրքիա ներկրված չինական հիմնական ապրանքախմբերը պահպանել են իրենց դիրքերը։ Այսպես, 2000-ին Չինաստանից Թուրքիա ներմուծումը կազմել է $1.34 մլրդ։ Ներմուծման մեջ ամենախոշորը էլեկտրական սարքավորումներ, ձայնագրման սարքեր ($315.5 մլն կամ 23.5%) և կաթսաներ, ապարատներ, միջուկային ռեակտորներ ($209.7 մլն կամ 15.5%) ապրանքախմբերն էին։ 2017-ին Չինաստանը Թուրքիա է արտահանել $23.37 մլրդ ապրանքներ։ Ամենամեծ բաժինը կազմել են էլ. սարքավորումները, ձայնագրման սարքերը ($6.8 մլրդ կամ 29.4%) և կաթսաները, ապարատները, միջուկային ռեակտորները ($5 մլրդ կամ 21.6%)[3]։ 2017-ին Թուրքիայից Չինաստան արտահանված ապրանքախմբերում ամենամեծ ծավալը կազմել են աղ, ծծումբ, ցեմենտ (36.5%) և մետաղական հանքաքար (20.1%) ապրանքախմբերը:
2017-ին Չինաստանից ներկրումը Թուրքիա՝ ըստ ապրանքախմբերի, %
Աղբյուրը՝ https://setav.org/assets/uploads/2019
Ն երկայացնում ենք 2005-2019թթ. Թուրքիայում Չինաստանի ՕՈւՆ-ի ու գործարքների ընդհանուր պատկերը։
Թուրքիայում Չինաստանի ներդրումներն ու գործարքները, 2005-2019թթ. |
||||
Տարի |
Ներդրող |
$մլն |
Ոլորտ |
Գործընկերը Թուրքիայում |
2005 |
China Railway Construction, Genertec |
1270 |
Տրանսպորտ |
Cengiz and IC Ictas |
2007 |
Sinomach |
610 |
Էներգետիկա |
Eren Grup |
2008 |
China National Building Material |
110 |
Անշարժ գույք |
- |
2008 |
Datong |
760 |
Էներգետիկա |
Hema Enerji |
2009 |
China National Chemical Engineering |
440 |
Մետալուրգիա |
European Nickel |
2010 |
Sinomach |
360 |
Էներգետիկա |
- |
2010 |
Sinoma |
780 |
Անշարժ գույք |
Eren Grup |
2011 |
China National Chemical Engineering |
640 |
Էներգետիկա |
- |
2012 |
China Power Investment and AVIC |
850 |
Էներգետիկա |
Hattat Holding |
2012 |
Chery Auto |
120 |
Տրանսպորտ |
- |
2012 |
China Electric Equipment |
600 |
Էներգետիկա |
- |
2012 |
Harbin Electric |
130 |
Էներգետիկա |
Hattat Holding |
2013 |
China National Chemical Engineering |
1100 |
Դեղորայք |
Ciner Holding |
2013 |
Genertec |
460 |
Էներգետիկա |
Aksa Enerji |
2013 |
Harbin Electric |
2400 |
Էներգետիկա |
Hattat Holding |
2013 |
Sinomach |
220 |
Էներգետիկա |
- |
2014 |
ICBC |
320 |
Ֆինանսներ |
Tekstil Bankası |
2015 |
Sinomach |
380 |
Էներգետիկա |
OEDAS and OEPAS |
2015 |
Sinoma |
160 |
Անշարժ գույք |
Limak Holding |
2015 |
Sinoma |
100 |
Անշարժ գույք |
Votorantim Cimento |
2015 |
China Merchants, CIC, China Ocean Shipping (COSCO) |
920 |
Տրանսպորտ |
Fina LimanıKumport |
2016 |
Dongfang Electric |
660 |
Էներգետիկա |
Hattat Holding |
2016 |
Bank of China |
110 |
Ֆինանսներ |
- |
2016 |
ZTE |
100 |
Տեխնոլոգիաներ |
Netaş |
2018 |
Power Construction Corp |
1090 |
Էներգետիկա |
- |
2018 |
China Energy Engineering |
300 |
Էներգետիկա |
Toya |
2019 |
State Power Investment, AVIC |
1320 |
Էներգետիկա |
- |
2019 |
China Merchants-led consortium |
690 |
Տրանսպորտ |
- |
2019 |
China Electronics Technology |
110 |
Էներգետիկա |
Kaylon |
Աղբյուրը՝ https://setav.org/assets/uploads/2019
2015-ին Չինաստանի երկու խոշորագույն China Merchants Holdings International (CMHI) և China Ocean Shipping Company (COSCO) նավահանգստային օպերատորները, CIC Capital corp.-ի հետ համատեղ, ստորագրեցին $920 մլն-ի գործարք, որով չինական կողմը ձեռք բերեց Թուրքիայի Ամբարլը նավահանգստի Kumport կոնտեյներային տերմինալի (Kumport Container Terminal) վերահսկիչ փաթեթը՝ բաժնետոմսերի 65%-ը[4]։ Թուրքիայի 3-րդ խոշոր Kumport կոնտեյներային տերմինալի ենթակառուցվածքների զարգացումը դիտարկվում է The 21st Century Maritime Silk Road նախագծում, որի ուշադրության կենտրոնում են Խաղաղ օվկիանոսից մինչև Բալթիկ ծով ընկած նավահանգիստների ու ծովային ուղիների ենթակառուցվածքների զարգացման հարցերը։
Անդրկասպյան մուլտիմոդալ ճանապարհային քարտեզի ձևավորման հարցում Անկարան սերտորեն համագործակցում է Ադրբեջանի, Վրաստանի ու Ղազախստանի հետ։ 2013-ի նոյեմբերին Աստանայում ստորագրվեց Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման կոորդինացիոն հանձնաժողով ստեղծելու մասին Բաքու-Թբիլիսի-Աստանա եռակողմ համաձայնագիրը։ 2016-ի դեկտեմբերին Կոորդինացիոն հանձնաժողովի որոշմամբ ստեղծվեց «Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք» միջազգային ասոցիացիան, որը սկսեց գործել 2017-ի տարեսկզբից[5]։
Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և թուրքական «Միջանկյալ միջանցք» նախագծերի համագործակցության կարևոր ձեռքբերումներից է Սիան-Անկարա-Պրահա 11483 կմ երկարությամբ բեռնափոխադրումային երկաթգծի կառուցման նախագիծը։
Երկաթգծի ամենաերկար հատվածներն անցնում են Չինաստանով (3200կմ), Ղազախստանով (3157կմ) ու Թուրքիայով (2285կմ)։ Սիան-Պրահա երկաթուղին թույլ կտա կրճատել Չինաստանի ու Թուրքիայի միջև բեռնափոխադրումների երթուղին 1 ամսից մինչև 12 օր. Սիանից Պրահա բեռնափոխադրումը տևում է 18 օր։ Ի դեպ, 2019-ի դրությամբ, Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը $21 տրլն է, որից երկաթուղային բեռնափոխադրումներն այդ ծավալի ընդամենը 3%-ն են[6]։ 2019-ի նոյեմբերի սկզբին Սիանից Անկարա ժամանեց առաջին բեռնատար գնացքը[7]։
2005-ին China Railway Construction Corporation և China National Machinery Import and Export Corporation-երը շահեցին Անկարա-Ստամբուլ 533 կմ երկարությամբ արագընթաց երկաթգծի կառուցման $720 մլն արժեքով մրցույթը, որը վարկավորել է China Exim bank-ը[8]։ Նախագծով չինական կողմը համագործակցում էր թուրքական Cengiz Construction և Ibrahim Cecen Ictas Construction շինընկերությունների հետ։ Անկարա-Ստամբուլ արագընթաց երկաթգծի կառուցման նախագիծը մասնակի ֆինանսավորում են նաև Եվրոպական ներդրումային բանկը (1.25 մլրդ եվրո), ԵՄ-ն (120 մլն եվրո)։
Երկաթգծի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը $4.1 մլրդ է, որի կառուցումը մեկնարկել է 1994-ին և շահագործման հանձնվել 2014-ի հուլիսին[9]։ Նախագծում պայմանագրային պարտավորություններ ունեին նաև ALSIM-ALARKO (Թուրքիա), Obrason Huarte Lain (Իսպանիա) ընկերությունները։
Աղբյուրը՝ https://reconnectingasia.csis.org/database
Աղբյուրը՝ http://www.globalconstructionreview.com
Էրդողանը՝ Անկարա-Ստամբուլ արագընթաց երկաթուղու առաջին գնացքում
2018-ի կեսերին հայտնի դարձավ, որ Չինաստանի Զարգացման և ներդրումների պետական ընկերությունը նախատեսում է Թուրքիայի Այդին ու Մանիսա նահանգներում կառուցել 170 մեգավատ հզորությամբ հողմակայան։ Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 226 մլն ԱՄՆ դոլար[10]։ Որոշ տվյալներով, նախագծի նախնական փուլում արտոնագրման և վարչարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։
2019-ի սեպտեմբերին մեկնարկեցին Hunutlu ածխով այրվող ՋԷԿ-ի (Hunutlu Thermal Power Plant-TPP, Ադանա) կառուցման նախագծի շինաշխատանքները։ Նախագիծը հաստատվել էր դեռ 2015-ին[11]։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի համատեքստում իրականացվող նախագիծը Թուրքիայում առայսօր Չինաստանի ամենախոշոր ուղիղ ներդրումն է՝ $1.7 մլրդ։ Ֆինանսավորումը հատկացրել են Shanghai Electric Power, Avic International Project Engineering Company ընկերությունները. նախագծի ֆինանսավորմանը մասնակցում են նաև թուրքական 2 ներդրող ընկերություն, որոնց վերաբերյալ տվյալները չեն հրապարակվում։ Նախագծում բաժնետոմսերի 50.1%-ը պատկանում է Shanghai Electric Power-ին, 2.99%-ը՝ Avic International Project Engineering Company-ին, մնացյալ 47%-ը՝ թուրքական ներդրողներին։
Նախատեսվում է ՋԷԿ-ը շահագործման հանձնել 2022-ին։ Այն արտադրելու է 1.32 Գվտ.ժ էլեկտրաէներգիա։
2018-ի կեսերին Չինաստանի էլեկտրոնային առևտրի (e-commerce) առաջատար Alibaba ընկերությունը շուրջ $750 մլն-ով գնեց Թուրքիայի նորաձևության շուկայում առաջատար Trendyol էլեկտրոնային առևտրային հարթակի բաժնետոմսերի զգալի մասը[12]։ Երկկողմ համագործակցության շրջանակում չինական հոլդինգն աջակցելու է գործընկերոջը էլեկտրոնային առևտրի ընդլայնման, բրենդինգի և առևտրային նորարարական տեխնոլոգիաների ներդրման հարցերում։ Կողմերն այս գործակցությունը կարևոր քայլ են համարում Թուրքիայում թվային տնտեսության զարգացման համար։
Trendyol start-up-ը, որը հիմնադրվել է 2010-ին, իր առևտրային ծառայություններն է մատուցում ավելի քան 16 մլն հաճախորդների։ Trendyol-ը տարածաշրջանի էլեկտրոնային առևտրի ոլորտում ամենաարագ զարգացող ընկերությունն է, որի ամսական այցելությունների թիվը 90 մլն է։
2019-ին Պեկինը Անկարայի 3-րդ հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, թեև չի ներառվում վերջին տասնամյակում Թուրքիայի տնտեսությունում ամենախոշոր ներդրող պետությունների ցանկում, որտեղ առաջատար են եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները։ Դրանով հանդերձ, Թուրքիայի ուղղությամբ Պեկինի մրցակցային կարողությունները հեռանկարային են հատկապես տրանսպորտային-հաղորդակցական ոլորտում։
Չինաստանի ու Թուրքիայի միջև տնտեսական համագործակցությունում պակաս կարևոր չէ աշխարհաքաղաքական գործոնը. թե՛ Պեկինում, թե՛ Անկարայում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության կարևորությունն ընդգծվում է Վաշինգտոնի հետ ունեցած տնտեսական-քաղաքական հակասությունների ֆոնի ներքո։
[1] https://setav.org/assets/uploads/2019/07/R144.pdf
[2] https://mk-turkey.ru/blog/vesti-ekonomika/2018
[3] https://setav.org/assets/uploads/2019/07/R144.pdf
[4] http://www.cmport.com.hk/enTouch/news/Detail
[5] https://middlecorridor.com/en/about-the-association
[6] https://nation.com.pk/05-Nov-2019/-silk-railroad
[7] https://www.beltandroad.news/2019/11/07/china
[8] https://www.mei.edu/publications/chinas-belt-and
[9] https://ria.ru/20140725/1017532558.html
[10] https://setav.org/assets/uploads/2019/07/R144.pdf
[11]https://www.powergenadvancement.com/news/work
[12]https://www.chinamoneynetwork.com/2018/08/