Չինական ներդրումները ՌԴ ենթակառուցվածքներում

21 ր.   |  2020-01-13

ՉԺՀ-ՌԴ առևտրաշրջանառություն

Չ ԺՀ Գլխավոր մաքսային վարչության վիճակագրական տվյալներով, 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանի 20 հիմնական առևտրային գործընկերների թվում Ռուսաստանը 11-րդն է. Չինաստանի հիմնական առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ն (402.6 մլրդ ԱՄՆ դոլար), Ճապոնիան (231.8 մլրդ), Կորեայի Հանրապետությունը (210.1 մլրդ)[1]։   


Աղբյուրը՝http://www.russchinatrade.ru

 Նշյալ ժամանակահատվածում ՌԴ-ՉԺՀ առևտրաշրջանառությունն աճել է 3.7%-ով՝ կազմելով 80 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում, Ռուսաստանից ՉԺՀ արտահանման ծավալն աճել է 5.6%-ով՝ 44.5 մլրդ. Չինաստանից ՌԴ արտահանումն արձանագրել է 1.3% աճ՝ կազմելով 35.6 մլրդ ԱՄՆ դոլար[2]։ Չինաստանը ՌԴ արտահանել է 35.6 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանքներ, որի գրեթե կեսը՝ 45.4%-ը, մեքենաներ, սարքավորումներն են։ Իր ծավալով երկրորդ խոշոր ապրանքախումբը հագուստ և կոշիկն է (4.5 մլրդ), երրորդ հորիզոնականում՝ քիմիական ապրանքները (3.4 մլրդ)[3]։

ՉԺՀ արտահանումը ՌԴ՝ ըստ հիմնական ապրանքախմբերի, 2019-ի հունվար-սեպտեմբեր

Ապրանքախումբ

Արտահանում, $մլն

Մասնաբաժինը ընդհանուր

արտահանման մեջ, %

Մեքենաներ և սարքավորումներ

16 174.1

45.4

Հագուստ և կոշիկ

4 521,3

12,7

Քիմիական ապրանքներ

3 489,4

9,8

Մորթի և մորթյա ապրանքներ

1 969,7

5,5

Սննդամթերք, գյուղմթերք

1 255,7

3,5

Սև մետաղից պատրաստված արտադրանք

1 138

3,2

Խաղալիքներ

856,2

2,4

Կահույք, լուսավորության սարքեր

840,7

2,3

Սև մետաղներ

541,2

1,5

Աղբյուրը՝http://www.russchinatrade.ru

2013-2018թթ. Չինաստանը Ռուսաստան է արտահանել 276.9 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք[4]։ Այդ ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013 և 2018-ին՝ համապատասխանաբար 53.1 և 52.2 մլրդ ԱՄՆ դոլար։


Աղբյուրը՝ https://ru-stat.com/date-Y2013-2018/RU/import/CN

2013-2018թթ. Չինաստանի արտահանման մեջ, ըստ տարիների գումարային հաշվարկի, ամենամեծ ծավալն իրականացվել է մայրաքաղաք Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում՝ համապատասխանաբար 124.3 և 31.9 մլրդ ԱՄՆ դոլար։

Չինական ներդրումային նախագծերը Ռուսաստանում

Ռ ուսաստանում իրականացվող չինական ներդրումային նախագծերի հիմնական ուղղություններից են վառելիքաէներգետիկ ոլորտը, լեռնահանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը, թեթև և տեքստիլ արդյունաբերությունը, կենցաղային տեխնիկայի արտադրությունը, ծառայությունները և այլն[5]։ 2019-ի տարեվերջի դրությամբ Ռուսաստանում գործունեություն է ծավալում շուրջ 5 հազ. չինական ընկերություն[6]։

2008-2018թթ. Ռուսաստանում Չինաստանի ուղիղ ներդրումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014-ին՝ 6.8 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանում չինական ուղիղ ներդրումները գերազանցում են Չինաստանում ռուսական ուղիղ ներդրումների ցուցանիշին, որը 2018-ին կազմել է 247 մլն ԱՄՆ դոլար։   


Աղբյուրը՝ https://ecsn.ru/files/pdf/201902/201902_169.pdf 

Կողմերը պաշտոնապես պատրաստակամություն են հայտնել 2020-ին ՌԴ-ում չինական ներդրումները հասցնել մինչև 12 մլրդ ԱՄՆ դոլար ծավալի[7]։ Պեկին-Մոսկվա ներդրումային համագործակցությունը առավել հայեցակարգային ու առարկայական բնույթ ստացավ հատկապես 2000-ականներից։ 2011-ին հիմնվեց Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ)՝ ՌԴ կառավարության հատկացրած 10 մլրդ ԱՄՆ դոլար նախնական կապիտալով։ Հիմնադրամն աշխարհի առաջատար ներդրումային կազմակերպությունների հետ համատեղ զբաղվում է ռուսաստանյան շուկայի ներդրումային գրավչությունը բարձրացնելով։ Այն ՌԴ տնտեսությունում ներգրավել է ավելի քան 40 մլրդ ԱՄՆ դոլար օտարերկյա կապիտալ[8]։

2012-ի հունիսին ձևավորվեց Ռուս-չինական ներդրումային հիմնադրամը (ՌՉՆՀ)[9]։ Կառույցի նախնական կապիտալը 2-4 մլրդ ԱՄՆ դոլար էր. 1 մլրդը հատկացրել է ՌՈւՆՀ-ը, 1 մլրդ՝ Չինաստանի ներդրումային կորպորացիան (ՉՆԿ-China Investment Corporation, CIC[10],[11]), մնացյալ 1-2 մլրդ-ն ծրագրվում էր այլ ներդրողների հաշվին[12])։ Հիմնադրամի գլխավոր խնդիրն է ռուս-չինական համատեղ ներդրումային նախագծերի բարձր եկամտաբերության ապահովումը։ Կառույցը ստեղծվել է ՌՈւՆՀ-ի և ՉՆԿ-ի կողմից[13]։ Կառույցի երկկողմ ներդրումային համագործակցության ուղղություններից են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, փայտավերամշակման արդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկ ծառայությունները և այլն։ Նախատեսվում է Հիմնադրամի կապիտալի ավելի քան 70%-ն իրացնել Ռուսաստանի և ԱՊՀ տարածքի, մնացյալ 30%-ը՝ ռուսական ընկերությունների մասնակցությամբ չինական ներդրումային նախագծերում[14]։  

Ռուս-չինական ներդրումային հիմնադրամի ստեղծման փաստաթղթերի ստորագրման արարողությունը, Պեկին, 5 հունիսի, 2012թ.:


Աղբյուրը՝ https://rdif.ru/photogallery4/

2018-ի սեպտեմբերին ՌՉՆՀ-ը և Չինաստանի առաջատար ընկերություններից մեկը՝ Tus-Holdings-ը[15], հիմնեցին ռուս-չինական վենչուրային հիմնադրամ՝ 100 մլն ԱՄՆ դոլար նախնական կապիտալով, որն իր գործունեությունը ծավալելու է Ռուսաստանի տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտի ներդրումային հնարավորությունների զարգացման, Չինաստանի շուկաներում այդ ներուժի հետագա իրացման ուղղությամբ։

2014-ին ստեղծվեց Ներդրումային համագործակցության ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովը (Межправительственная Российско-Китайская комиссия по инвестиционному сотрудничеству), որն իր առջև դրել էր 3 հիմնական նպատակ[16]  

  • աջակցել ոչ էներգետիկ ոլորտի ներդրումային նախագծերին,
  • չեզոքացնել ներդրումային նախագծերի զարգացումը սահմանափակող խոչընդոտները[17],[18],
  • խթանել չինական ընկերությունների մասնակցությունը ռուսաստանյան համատեղ ներդրումային նախագծերում։

Ներդրումային համագործակցության հարցերով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվեց գործնական խորհրդատվական կոմիտե՝ առաջատար ռուսական ու չինական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կոմիտեն կարևոր դերակատարում ունի երկկողմ ներդրումային նախագծերի մշակման ու իրացման գործում։ Կառույցը համատեղությամբ տնօրինում են ՌՈւՆՀ-ը և Չինաստանի ներդրումային կորպորացիան[19]։

2019-ի նոյեմբերին Պեկինում կայացած միջկառավարական հանձնաժողովի 6-րդ տարեկան նիստի օրակարգում էր 70 համատեղ ներդրումային նախագիծ՝ 112 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով[20],[21]՝ հետևյալ ոլորտներում՝

  • ենթակառուցվածքներ
  • հանքարդյունաբերություն
  • քիմիական արդյունաբերություն
  • գյուղատնտեսություն
  • մեքենաշինություն և այլն[22]։

ՌԴ Հեռավոր Արևելքի շրջանների զարգացման հարցերը առանձնակի կարևորություն են ներկայացնում ռուս-չինական ներդրումային համագործակցությունում։ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում են գտնվում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ածխի, ուրանի, անագի, բազմամետաղների համաշխարհային նշանակության մի շարք խոշորագույն հանքեր, որոնք կազմում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ալմաստի պաշարների 81, խմելու ջրի՝ 37, ջրային բիոռեսուրսների՝ 33, ոսկու՝ 32, գազի՝ 27 և նավթի 17%-ը[23]։

ՌԴ-ն Հեռավոր Արևելքը Եվրոպային կապող տրանսպորտային միջանցքի կարևոր օղակներից է, որտեղով անցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով Ասիայից դեպի Եվրոպա ամենակարճ ծովային ճանապարհը[24]։ Հեռավոր Արևելքում են սկիզբ առնում աշխարհի խոշորագույն՝ Անդրսիբիրյան և Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղիները, որոնց ընդհանուր թողունակությունը գերազանցում է տարեկան 100 մլն տոննան (նախատեսվում է թողունակությունը մինչև 2020-ը ավելացնել ևս 65 մլն տոննայով)։

ՌԴ Հեռավոր Արևելքի առափնյա շրջաններում կա 29 նավահանգիստ։  ՌԴ Հեռավոր Արևելքում ստեղծվել է 20 տնտեսական, 5 ազատ նավահանգստային գոտի, իրականացվում է ավելի քան 1780 ներդրումային նախագիծ՝ 3,8 տրլն ռուբլի ծավալով, բացվել է ավելի քան 230 ձեռնարկություն։ Ներդրումային այս տարածքում գործում է 17 երկիր՝ Չինաստան, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն, Ավստրալիա, Նոր Զելանդիա և այլն։ 2014-ից Ռուսաստանում ուղիղ օտարերկրյա ներդրումների 32%-ը իրականացվել է Հեռավոր Արևելքում[25]։

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով, 2017-ին ՌԴ Հեռավոր Արևելքի և Չինաստանի սահմանամերձ շրջանների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 7.8 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 26.7%-ով ավելի էր 2016-ի ցուցանիշից. Չինաստանն այդ շրջաններ արտահանել է 2.7 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք[26]։ 2018-ին նշյալ շրջանների միջև առևտրաշրջանառությունն աճել է 28%-ով՝ կազմելով 9.7 մլրդ ԱՄՆ դոլար։

ՌԴ Հեռավոր Արևելքի տնտեսության զարգացման, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով 2015-ի մայիսին ՌԴ նախագահի հրամանագրով[27] ստեղծվել է Արևելյան տնտեսական ֆորումը (ԱՏՖ)[28]։ 


Աղբյուրը՝ https://www.primorsky.ru/news/162232/

2018-ին ԱՏՖ 4-րդ տարեկան նստաշրջանում Ռուսաստանն ու Չինաստանը ստորագրեցին մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ 2018-2024թթ. Հեռավոր Արևելքում առևտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում ռուս-չինական համագործակցության համաձայնագիրը, Հեռավոր Արևելքում ռուս-չինական տարածաշրջանային արտադրական ու ներդրումային համագործակցության ամրապնդման փոխըմբռնման հուշագիրը[29]: Ի դեպ, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն առաջին անգամ մասնակցեց ԱՏՖ աշխատանքներին միայն 2018-ին։ 


Աղբյուրը՝ https://ria.ru/20180911/1528294519.html?in=t

2018-ի սեպտեմբերին ստորագրվեց նաև 2018-2024թթ. ՌԴ Հեռավոր Արևելքի առևտրա-տնտեսական և ներդրումային ոլորտներում ռուս-չինական համագործակցության զարգացման ծրագիրը[30]։ Ծրագրի[31] 1.4 կետում նշվում է. «Քանի որ Հեռավոր Արևելքի զարգացումը հռչակվել է Ռուսաստանի Դաշնության ազգային գերակայություն 21-րդ դարի համար, Ռուսաստանն ու Չինաստանը ընդունում են ՌԴ Հեռավոր Արևելքում առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություն»[32]։ «Հեռավոր Արևելքի շրջանների հետ ապրանքաշրջանառության և ներդրումային համագործակցության ծավալներով զբաղեցնելով առաջին տեղը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համարվում է ՌԴ առանցքային գործընկերը՝ Հեռավոր Արևելքի տնտեսական արագ զարգացման գործում»[33]։ Ծրագրով ռուսական կողմն առաջարկում է Չինաստանին ներդրումային նախագծեր իրացնել Ռուսաստանի ՏԳ-ում. նշենք մի քանիսը՝

  • «Ամուր-Խինգանսկ» ՏԳ (Амуро-Хинганская ТОР, Հրեական ինքնավար մարզ) – Ամուր գետով ռուս-չինական երկաթուղային կամրջի լոգիստիկայի հետ կապված նախագծեր
  • «Մեծ քար» ՏԳ («Большой Камень», Պրիմորիեի երկրամաս) – Ռուսաստանի խոշորագույն քաղաքացիական «Звезда» նավաշինարանի զարգացման նախագծեր
  • «Կոմսոմոլսկ» ՏԳ («Комсомольск», Խաբարովսկի երկրամաս) – փայտամշակում, ավիա/ նավաշինության, գյուղատնտեսության ոլորտներում բարձրտեխնոլոգիական արտադրություն
  • «Свободный» ՏԳ, Ամուրի մարզ – Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խոշորագույն գազավերամշակման գործարանի կառուցման ներդրումային նախագծեր
  • Խաբարովսկ ՏԳ – արտադրություն, գյուղատնտեսություն և լոգիստիկա
  • Հարավային Յակուտիա ՏԳ – ածխի խոշոր հանքավայրերի յուրացում[34]։

Ռուսական կողմն առանձնակի կարևորություն է տալիս հեռավորարևելյան Վլադիվոստոկի ազատ նավահանգստային գոտու ներդրումային հնարավորությունների զարգացմանը[35]։ Վլադիվոստոկի ՏԳ-ում[36] չին ներդրողների մասնակցությամբ իրականացվում է 45 նախագիծ՝ 2.6 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումային ծավալով. այն կազմում է ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանի օտարերկրյա ներդրումների 63%-ը[37]։ Կողմերը համագործակցում են ևս 35 ներդրումային նախագծերի շուրջ՝ 17.8 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։ Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերին ՌԴ նախագահի հրամանագրով Հեռավոր Արևելքի տարածքներին միացվեցին Անդբայկալյան շրջանը և Բուրյաթիայի Հանրապետությունը, որտեղ նույնպես ակտիվ են չին ներդրողները։  

ՌԴ Հեռավոր Արևելքի շրջանների, ինչպես նաև Չինաստանի հարակից շրջանների ենթակառուցվածքների ու տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հարցում մեծ աշխատանքներ է տանում ՌԴ Հեռավոր Արևելքի և Չինաստանի Հյուսիս-Արևելքի շրջանների զարգացման ու համագործակցության հարցերով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովը։ 2018-ի տարեվերջին ստորագրվեց նաև ՌԴ Հեռավոր Արևելքի և Չինաստանի հյուսիս-արևելքում գյուղատնտեսության զարգացման ծրագիրը[38]։ ՌԴ Հեռավոր Արևելքում գյուղատնտեսության զարգացման հարցում շահագրգռվածություն է ցուցաբերում Power China ընկերությունը, որը դիտարկում է Անդրբայկալյան շրջանում հացահատիկային տերմինալի կառուցման ներդրումային նախագիծը։ China Forestry Group Corporation-ը հանդես է եկել փայտավերամշակման արտադրության նախագծային առաջարկով[39]։

Համատեղ ներդրումային նախագծեր

Վ երջին տարիներին չինական խոշոր ընկերությունները բաժնետոմսեր գնեցին ռուսաստանյան տնտեսական «հսկաներ»-ում՝ գլխավորապես նավթագազային ոլորտում։ 2006-ին չինական Sinopec (China Petroleum & Chemical Corporation) կորպորացիան[40] ձեռք բերեց «Удмуртнефть» ԲԲԸ ընկերության[41] 99.49% բաժնետոմսերը ($3.6 մլրդ), իսկ 2015-ին՝ Sibur նավթաքիմիական ընկերության[42] 10%-ը (1.3 մլրդ ԱՄՆ դոլար)։ 2016-ին Sibur ընկերության 10% բաժնետեր դարձավ չինական Silk road Fund հիմնադրամը[43] շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով։

2006-ին China National petroleum corp-ը 500 մլն ԱՄՆ դոլարով ձեռք բերեց Rosneft Oil ընկերության 0.63%-ը, իսկ 2014-ին դարձավ Yamal LNG նախագծի 20%-ի բաժնետեր, իսկ 2016-ին նախագծի ևս 9.9% բաժնետոմսերը դարձան Silk road Fund-ի սեփականությունը (1.2 մլրդ ԱՄՆ դոլար)[44]։ Անժամկետ հետաձգվել է CEFC China Energy ընկերության կողմից Rosneft Oil-ի 14.16% բաժնետոմսերի գնման գործարքը (ավելի քան 9 մլրդ ԱՄՆ դոլար)[45],[46]։ 2017-ին Beijing Gas Group Company Limited ընկերությունը ձեռք բերեց Rosneft Oil ընկերության «Верхнечонскнефтегаз» ԲԸ խոշոր նավթագազային նախագծի բաժնետոմսերի 20%-ը (1.1 մլրդ ԱՄՆ դոլար)։

2018-ի սեպտեմբերին ՌՈւՆՀ-ը, Alibaba Group, Mail.ru Group և Megafon ընկերությունները AliExpress Россия համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին՝ Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում էլեկտրոնային առևտուրը զարգացնելու նպատակով[47]։ Այս գործարքով AliExpress Россия համատեղ ձեռնարկության 48% բաժնետեր դարձավ Alibaba Group-ը, մնացյալ 52%-ը բաշխվեց ռուսաստանյան գործընկերների միջև (Megafon-24%, Mail.ru Group- 15%, ՌՈւՆՀ-13%)։ Նախագծի ներդրումային արժեքը շուրջ 2.5 մլրդ ԱՄՆ դոլար էր[48]։  

2019-ի կեսերին China National Oil and Gas Exploration and Development Company (CNODC) ընկերությունը (China National Petroleum Corporation-ի[49] դուստր ընկերություն) գնեց Novatek ընկերության Գիդանի թերակզղում Arctic LNG 2 նախագծի (բնական գազի արդյունահանում և հեղուկացված գազի արտադրություն) 10% բաժնետոմսերը[50]։

Չինական սննդարդյունաբերության խոշոր կազմակերպություններից Angel Yeast Co.-ը[51] Ռուսաստանում (Լիպեցկի շրջան) իրականացրեց բիոտեխնոլոգիական արտադրության խոշոր նախագծերից մեկը։ Նախագծով կառուցվեց խմորասնկերի արտադրության գործարան[52]։

Ակ-Սուգ (Ак-Суг) հանքավայր

Onexim group-ի[53] Интергео լեռնամետալուրգիական ընկերության խոշոր նախագծերից է պղնձա-պորփյուրային Ակ-Սուգ հանքավայրի (Տիվա Հանրապետություն) շահագործումն ու լեռնահարստացման կոմբինատի հիմնումը։ Հանքավայրն ունի ավելի քան 4.9 մլն տոննա պղնձի պաշար[54]։ 2015-ին Интергео ընկերությունը չինական NFC[55] և China Overseas Engineering Group (COVEC) ընկերությունների հետ ստորագրեց հանքավայրի նախագծման, նյութատեխնիկական ապահովման և կառուցման մասին շրջանակային համաձայնագիր[56]. նախատեսվում էր կոմբինատը շահագործման հանձնել 2023-ին[57], 24 տարում ստանալ տարեկան 110 հազ. տոննա պնղձի խտանյութ։ Նշենք, որ  պղնձի պաշարներով Ակ-Սուգ հանքավայրը Ռուսաստանի 5 ամենախոշոր նախագծերից մեկն է[58]։  


Աղբյուրը՝ http://www.todzhinsky.ru

«Русалокс»

2019-ի հունիսին ռուս-չինական վենչուրային հիմնադրամը հայտարարեց իննովացիոն պլատաների արտադրությամբ մասնագիտացած ռուսական «Русалокс» ընկերությունում[59] ներդրումների անելու մասին։ Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել «Русалокс» ընկերության արտադրական հնարավորությունները՝ ամրապնդելով դիրքերը Ռուսաստանում և Չինաստանի շուկաներում։ Վենչուրային հիմնադրամը դիտարկում է նաև այլ նախագծեր արհեստական բանականության, նոր սերնդի նավթագազային սարքավորումների, արդյունաբերական ռոբոտների ու նորարարության ոլորտներում[60],[61]։


Русалокс-ի տաղավարը, Guangzhou International Lighting Exhibition 2017
Աղբյուրը՝ http://rusalox.ru/wp-content/uploads

Տուշինո տեխնոպարկ

2018-ի սեպտեմբերին կայացած ձեռներեցների ռուս-չինական խորհրդատվական հանձնաժողովի տարեկան նիստում ՌՉՆՀ-ը և Tus-Holdings-ը համաձայնագիր ստորագրեցին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում՝ Տուշինո նախկին օդանավակայանի տարածքում գիտատեխնոլոգիական պարկի ստեղծման, տարածքի համալիր զարգացման նախագծի վերաբերյալ։ Ներդրումների ընդհանուր ծավալն ավելի քան 90 մլրդ ռուբլի է։ Տեխնոպարկի կառուցման աշխատանքներում մասնակցում են նաև սաուդական Public Investment Fund (PIF) հիմնադրամը, Mubadala Investment Company-ը (ԱՄԷ), Silk road fund-ը և այլ միջազգային ներդրումային ընկերություններ։

Նախագծով ստեղծվելու է առաջատար բազմաֆունկցիոնալ տեխնոպարկ, որի կազմում լինելու են նորարարական կենտրոն և սպորտային-հանրային, գիտակրթական, բնակելի ենթակառուցվածքներ։

ՌՉՆՀ-ը և Tus-Holdings ընկերությունը դիտարկում են նաև մեկ այլ նման նախագծի՝ Skolkovo Innovation Centre-ի[62] տարածքում ռուս-չինական նորարարական պարկի կառուցման նախագիծը, որը ենթադրում է բազմաֆունկցիոնալ կենտրոնի հիմնում՝ ավելի քան 70 հազ. մ2 մակերես տարածքով և ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով [63]։

Ռուս-չինական երկաթուղային առաջին կամուրջը

2019-ի ապրիլին ՌՈւՆՀ-ը հայտարարեց ՌԴ և ՉԺՀ սահմանի հատվածում, Ամուր գետով անցնող, պատմության մեջ առաջին անգամ ՌԴ և Չինաստանը միավորող երկաթուղային կամրջի՝ ռուսական և չինական հատվածների միացման ավարտի մասին։ Կամրջի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2014-ին[64]։ Նախագիծն իրականացնում է ՌՈւՆՀ-ը՝ Հեռավոր Արևելքի ու Բայկալի շրջանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Կամրջի թողունակությունը տարեկան մինչև 21 մլն տոննա է. այն կապում է Հրեական ինքնավար շրջանը (Բիրոբիջան) չինական Heilongjiang նահանգի հետ։ Կողմերը նախագիծը կարևորում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության, տրանսպորտային-հաղորդակցական ենթակառուցվածքների ընդլայնման ու արդիականացման համատեքստում՝ հնարավորություն տալով 1.5 անգամ ավելացնել երկաթուղու թողունակությունը։ 2 կմ երկարություն ունեցող կամուրջը 700 կմ-ով կրճատելու է ճանապարհը[65]։


Աղբյուրը՝ https://newsru.cgtn.com/news

Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները կապող կամուրջ   

2019-ի տարեվերջին ավարտվեց Հեռավոր Արևելքի միջազգային նշանակության ռուս-չինական նախագծերից մեկը՝ Ամուր գետի վրայով անցնող՝ Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները կապող կամրջի կառուցումը[66]։ Այն Ռուսաստանի ու Չինաստանի միջև Ամուր գետի վրայով անցնող առաջին ավտոմոբիլային անդրսահմանային կամուրջն է[67]։ Թեև նախագիծն ունի շուրջ 30 տարվա պատմություն, սակայն բանակցությունները վերջնական արդյունք տվեցին միայն 2014-ին[68], իսկ ֆինանսավորումն իրականացվեց չինական բանկերից մեկի հետ կոնցեսիոն համաձայնության  արդյունքում՝ տարեկան 4.9%-ով։ 19.9 կմ երկարությամբ կամրջի կառուցման աշխատանքները սկսվեցին միայն 2016-ի տարեվերջին[69], [70]: Նախագծի ընդհանուր արժեքը 358 մլն ԱՄՆ դոլար է։


Աղբյուրը՝ https://photos.rg.ru/2019/11/29

Յամալ հեղուկացված բնական գազի շահագործման նախագիծ 

Յ ամալ ՀԲԳ-ն բնական գազի արդյունահանման, հեղուկացման ու մատակարարման ինտեգրված ռուս-չինական ներդրումային խոշոր նախագծերից է, որով Յամալ թերակղզու Հարավային-Տամբեյսկի հանքավայրում կառուցվել է հեղուկացված բնական գազի արտադրության գործարան։  PRMS ստանդարտներով, հանքավայրի ապացուցված և հնարավոր գազի պաշարները 926 մլրդ մեն։ Նախագծի շրջանակում ստեղծվել է տրանսպորտային ենթակառուցվածք, որը ներառում է Sabetta ծովային նավահանգիստը և օդանավակայանը[71]։ Նախագծով տարեկան արտադրվում է շուրջ 16.5 մլն տոննա ՀԲԳ[72] և մինչև 1.2 մլն տոննա գազային կոնդենսատ, որոնք մատակարարվում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան ու եվրոպական շուկա[73],[74]։


Յամալ ՀԲԳ 
Աղբյուրը՝ https://energybase.ru/en/news     
  

Յամալ ՀԲԳ նախագծի օպերատորը Յամալ ՀԲԳ ՍՊԸ-ն է։ Այն Novatek ընկերության (50,1%), Total կոնցեռնի (20%) և  China petrolium national corporation (CPNC)-ի (20%) և Silk road fund հիմնադրամի (9,9%)-ի համատեղ ձեռնարկությունն է[75]։ ՀԲԳ գործարանի կառուցման գործընթացն իրականացվում է երեք փուլով՝ 2017, 2018 և 2019-ին (յուրաքանչյուր փուլով՝ տարեկան 5.5 մլն տոննա, ևս մեկ գիծ՝ 900 հազ. տոննա ծավալի արդյունահանում[76])[77]։  Նախագծով հեղուկացման երրորդ հոսքը, սակայն, գործարկվեց ժամկետից շուտ՝ 2018-ի վերջին [78]։ Գազպրոմի տվյալներով, Յամալ թերակղզու բոլոր հանքավայրերի ընդհանուր պաշարները հետևյալն են՝ 26.5 տրլն մ3 գազ, 1.6 մլրդ տոննա գազային կոնդենսատ, 300 մլն տոննա նավթ[79]։   

Հիշեցնենք, որ 2010-ի հունիսին Գազպրոմ և Novatek ընկերությունները Հարավային Տամբեյսկի հանքավայրում ՀԲԳ արտադրական հզորությունների ստեղծման նախագծի շուրջ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Կողմերի փոխհամաձայնությամբ, Հարավային Տամբեյսկի հանքավայրը հռչակվեց Յամալ թերակզղում ՀԲԳ հզորությունների ստեղծման պիլոտային նախագիծ[80]։ Gazprom export[81] и Yamal LNG ընկերությունները համաձայնագիր ստորագրեցին Հարավային Տամբեյսկի հանքավայրից ՀԲԳ բնական գազի արտահանման վերաբերյալ[82]։


Աղբյուրը՝ https://defenceforumindia.com/forum

Greenwood

Ռուսաստանյան ներդրումային շուկայում China Chengtong International Investment ընկերության գործունեությունն ունի շուրջ 2 տասնամյակի փորձ։ Համատեղ խոշոր ներդրումային նախագծերից առանձնացնենք Greenwood 1 և Greenwood 2-ը, որով նախատեսվում էր ստեղծել միջազգային բիզնես-կենտրոններ։ Greenwood 1 միջազգային առևտրային-ցուցահանդեսային համալիրի ստեղծման նախագիծը ավարտվեց 2010-ին։ 2017-ին մեկնարկած Greenwood 2 բիզնես պարկը շահագործման կհանձնվի 2020-ին[83],[84],[85],[86]։ Նախագծերի ընհանուր արժեքը 220 մլն ԱՄՆ դոլար է։


Greenwood բիզնես կենտրոն
Աղբյուրը՝ https://places.moscow

«Сила Сибири»

2 014-ի մայիսին Գազպրոմ ընկերությունը և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) ստորագրեցին «արևելյան ճանապարհով» («Сила Сибири» գազատար) ռուսական գազի առքուվաճառքի պայմանագիր։ Պայմանագիրը ստորագրվեց 30 տարի ժամկետով[87]։  «Сила Сибири» գազատարի երկարությունը շուրջ 3000 կմ է, թողունակությունը՝ տարեկան 38 մլրդ մ3 [88]։ Գազատարի խողովակի տրամագիծը՝ 1420մմ։

Ներկայում «Сила Сибири» գազատարով  Չայանդինսկի հանքավայրից (Յակուտիայի գազարդյունահանման կենտրոն) գազը հասնում է ՌԴ Հեռավոր Արևելքի ռուս սպառողներին և Չինաստան։ Գազպրոմը Չայանդինսկի հանքավայրի շահագործման լիցենզիան ստացել է 2008-ին, 2014-ին մեկնարկեցին հանքավայրից նավթի, 2019-ին՝ գազի արդյունահանման աշխատանքները[89]։ 2022-ի տարեվերջին «Сила Сибири» գազատարով կհոսի նաև Կովիկտինսկի հանքավայրից (Իրկուտսկի գազարդյունահանման կենտրոն) արդյունահանված գազը։ Գազատարի երթուղին անցնում է ՌԴ երեք սուբյեկտների՝ Իրկուտսկի մարզի, Սախա Հանրապետության (Յակուտիա) և Ամուրի մարզի տարածքով։


Աղբյուրը՝ https://www.gazprom.ru/projects/power-of-siberia/

2014-ի սեպտեմբերին Գազպրոմ ընկերությունը մեկնարկեց «Сила Сибири» գազատարի առաջին՝ Չայանդինսկի հանքավայրից մինչև Բլագովեշչենսկ (Չինաստանի սահման) հատվածի (շուրջ 2200կմ) կառուցման աշխատանքները։ Երկրորդ փուլում կկառուցվի Կովիկտինսկի հանքավայրից մինչև Չայանդինսկի հատվածը՝ շուրջ 800 կմ։ Երրորդ փուլով նախատեսվում է ընդլայնել Չայանդինսկի հանքավայրից մինչև Բլագովեշչենսկ հատվածի գազատրանստպորտային հզորությունը[90]։

2019-ի դեկտեմբերի 2-ին «Сила Сибири» գազատարը հանձնվեց շահագործման։ Դրանով մեկնարկեցին պատմության մեջ առաջին անգամ դեպի Չինաստան գազատարատրասնպորտային երթուղով ռուսական գազի մատակարարումները[91]։ Գազի մատակարարման շահագործման հանձնման բացման արարողությանը ուղիղ հեռարձակմամբ մասնակցում էին ՌԴ և Չինաստանի ղեկավարները[92],[93]։


Աղբյուրը՝ https://www.gazprom.ru/press/news

Անդրբայկալյան շրջանի Բիստրինսկի ոսկու, մետաղի և պղնձի հանքավայրի շահագործման նախագիծ

Ռուս-չինական համատեղ նախագծերից է Անդրբայկալյան շրջանի Բիստրինսկի ոսկու, մետաղի և պղնձի հանքավայրի յուրացումը և համանուն լեռնահարստացման կոմբինատի կառուցումը, որով նախատեսվում է արդյունահանել ու հարստացնել հանքավայրը[94]։ Ռուսական լեռնամետալուրգիական առաջատար «Норникел» ընկերությունը կոմբինատի կառուցման աշխատանքը մեկնարկեց 2013-ին և շահագործման հանձնվեց 2017-ի տարեվերջին[95]։ Կոմբինատը նախատեսում է տարեկան արդյունահանել ու վերամշակել շուրջ 10 մլն տոննա հանքաքար[96]։ Նախագծի համաձայն, պատրաստի արտադրանքը՝ մագնետիտի ու պղնձի (ոսկու համաձուլվածքով) խտանյութերի տեսքով, արտահանվելու է Չինաստան[97],[98]։

2018-ի մարտին Բիստրինսկի լեռնահարստացման կոմբինատը թողարկեց պղձնե խտանյութերի առաջին արտադրանքը, իսկ նույն թվականի ապրիլին առաջին խմբաքանակը մատակարարվեց Չինաստան[99]։ Խոսակցություններ կային, որ «Норникел» ընկերությունը բանակցություններ էր վարում չինացի ներդրողների հետ Բիստրինսկի նախագծի բաժնետոմսերի մի մասի վաճառքի շուրջ՝ վերահսկիչ փաթեթի պահպանման պայմանով[100]։ Նախագծում բաժնետոմսեր կարողացավ ձեռք բերել Highland Fund հիմնադրամների չինական կոնսորցիումը (10.67%)[101]։


Բիստրինսկի լեռնահարստացման կոմբինատ

 «Полярная» փայտանյութի արդյունաբերական համալիրի կառուցման նախագիծ

Ռուս-չինական համատեղ ծրագրերից նշենք «Полярная» փայտանյութերի արդյունաբերական համալիրի կառուցման նախագիծը[102] (Անդրբայկալի երկրամասի հյուսիսարևելք, չինական 100%-ոց կապիտալ, Սինբան ընկերություն, Heilongjiang province) իր ներդրումային ծավալով ներառվել է Ռուսաստանի փայտանյութերի արդյունաբերության ոլորտում թվով 5 գերակա ներդրումային նախագծերի շարքում[103]։ Ծրագրվում է համալիրը շահագործման հանձնել 2020-ին[104]։ Նախագիծը նախնական արժեքը գնահատվել է 55 մլն ԱՄՆ դոլար։ Նախագծային հզորության հասնելու դեպքում ցելյուլոզի գործարանը կսպառի տարեկան 700 հազ. մ3 փայտ։


«Полярная» փայտանյութերի արդյունաբերական համալիր
Աղբյուրը՝ https://programlesprom.ru/

2019-ի ապրիլին ՌՈւՆՀ-ը և ՌՉՆՀ-ը չինական Tus-Holdings ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տարածքում համատեղ գիտատեխնոլոգիական պարկի կառուցման վերաբերյալ[105]։ Պարկի գործունեությունն ուղղվելու է գիտության ու բարձր տեխնոլոգիական ոլորտներում ռուս-չինական համագործակցության աջակցման հարցերին[106]։

Խաբարովսկի երկրամաս. գազի մատակարարման նախագիծ

2019-ին չինական Sirius Holding-ի դուստր ընկերությունը՝ Sherwood Energy-ն Ներդրումների ներգրավման և արտահանման աջակցման հարցերով Հեռավոր Արևելքի գործակալության[107] հետ համաձայնագիր ստորագրեց գազի վերամշակման նախագծի իրականացման շուրջ։ Սկզբնական փուլում նախատեսվում է Խաբարովսկի երկրամասի Այան բնակավայրում հիմնել տարեկան 7.2 մլն տոննա հզորությամբ մեթանոլի արտադրություն։ Ծրագրով, Արևմտյան Յակուտիայի հանքավայրերից գազը նոր գազատարով գազ կմատակարարվի Այան (տարեկան մինչև 20 մլրդ մ3)։ Գազատարի երկարությունը կազմելու է շուրջ 1200կմ[108]։ Նախագծի արժեքը 740 մլրդ ռուբլի է, որից 250-ն ուղղվելու է հանքավայրի հետազոտման ու մշակման, 150-ը՝ գազատարի, մեթանոլի արտադրության գործարանի կառուցման, 40-ը՝ Այանի ենթակառուցվածքների ձևավորման աշխատանքներին։

Կալինինգրադ-Չունցին երկաթուղային ճանապարհ

2018-ի նոյեմբերին շահագործման հանձնվեց Կալինինգրադ-Չունցին (Չինաստանի արդյունաբերական կենտրոն-Chengdu) երկաթուղային ճանապարհը[109]։ Նախագիծն իրականացնում էին RZD Russian Railways[110] և United Transport & Logistics Company — Eurasian Railway Alliance (UTLC ERA)-ը[111]։

2 016-ի դեկտեմբերին ՌԴ կառավարությունը հաստատեց «Приморье-1» и «Приморье-2» միջազգային տրանսպորտային միջանցքների (ՄՏՄ) զարգացման կոնցեպցիան[112]։ Փաստաթղթում նշվում է. ««Приморье-1» и «Приморье-2» ՄՏՄ-ը կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի Հեռավոր Արևելքի տարանցիկ պոտենցիալի իրացման համար»[113]։  

«Приморье-1» и «Приморье-2» ՄՏՄ-ն անցնում են Վլադիվոստոկ ազատ նավահանգստի տարածքով և միավորում են չինական Հեյլոնգյանգ (Heilongjiang) and Ջիլին (Jilin) նահանգները ՌԴ Պրիմորիեի երկրամասի ծովային նավահանգիստների հետ։ ՄՏՄ-ի զարգացման նախագծերի շրջանակում ծրագրվում է արդիականացնել սահմանային ենթակառուցվածքները (նավահանգիստների, անցակետերի, ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների կառուցում ու ընդլայնում)[114]։ Փորձագիտական գնահատականներով, «Приморье-1» и «Приморье-2» ՄՏՄ-ով բեռնափոխադրումների ծավալը 2030-ին գնահատվում է 45 մլն տոննա (23 մլն հացահատիկային, 22 մլն՝ կոնտեյներային)։  


Աղբյուրը՝ https://www.mk-law.ru/delyus

2018-ին «Приморье-1» и «Приморье-2» ՄՏՄ-ով բեռնափոխադրումները կազմել են 91.2 հազ. տոննա[115]։ Նախատեսվում է, որ միջանցքները ողջ հզորությամբ կաշխատեն 2025-ին[116]։    

Ռ ուսաստանը կարևորագույն տեղ է զբաղեցնում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնությունում, ինչը հաստատում են Ռուսաստանում իրականացվող ներդրումային նախագծերը։ Ընդամենը տարիներ առաջ՝ 2013-ին ՉԺՀ նախագահ Սի Ցինփինի առաջ քաշած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության մեկնարկով նոր խթան տրվեց դեպի Ռուսաստան չինական «վիշապի» տնտեսական կապիտալի հետագա ընդլայմանը։ Ենթադրում ենք, որ առաջիկա տարիներն առավել ակտիվ կլինեն այդ ուղությամբ։ Ռուսաստանյան շուկայում չինական տնտեսական/ներդրումային ակտիվությունը նոր իմաստ ու բովանդակություն է ստանում Պեկին-Վաշինգտոն առևտրատնտեսական պատերազմի համատեքստում։


[1] http://www.russchinatrade.ru/assets/files

[2] http://www.russchinatrade.ru/assets/files

[3] http://www.russchinatrade.ru/assets/files

[4] https://ru-stat.com/date-Y2013-2018/RU

[5] https://ecsn.ru/files/pdf/201902/201902_

[6] http://government.ru/news/38454/

[7] https://ecsn.ru/files/pdf/201902/201902_169.pdf

[8] https://rdif.ru/About/

[9] http://www.rcif.com/

[10] http://www.china-inv.cn/en/

[11] http://www.china-inv.cn/chinainven

[12] https://rdif.ru/fullNews/136/

[13] https://rdif.ru/fullNews/136/

[14] https://rdif.ru/fullNews/136/

[15] http://en.tusholdings.com/

[16] https://xn--90ab5f.xn--p1ai/o-banke

[17] http://economy.gov.ru/minec/activity

[18] https://xn--90ab5f.xn--p1ai/o-banke

[19] https://rcif.ru/partnerships

[20] https://ru.investinrussia.com/rossijsko

[21] http://government.ru/news/38454/

[22] https://xn--90ab5f.xn--p1ai/o-banke

[23] http://russian.mofcom.gov.cn/article

[24] http://russian.mofcom.gov.cn/article

[25] https://forumvostok.ru/about-the-forum/

[26] http://russian.mofcom.gov.cn/articl

[27] https://forumvostok.ru/about-the-forum/decree/

[28] https://forumvostok.ru/about-the-forum/

[29] https://ria.ru/20180911/1528294899.html

[30] https://minvr.ru/press-center/news/21868/

[31] http://russian.mofcom.gov.cn/article

[32] http://russian.mofcom.gov.cn/article

[33] http://russian.mofcom.gov.cn/article

[34] http://russian.mofcom.gov.cn/article

[35] http://russian.mofcom.gov.cn/article

[36] http://kremlin.ru/acts/news/47349

[37] https://minvr.ru/press-center/news/21868/

[38] https://minvr.ru/press-center/news/19653/

[39] https://minvr.ru/press-center/news/21868/

[40] http://www.sinopec.com/listco/en/about

[41] https://www.udmurtneft.ru/

[42] https://www.sibur.ru/

[43] http://www.silkroadfund.com.cn/enweb/

[44] https://www.scmp.com/business/companies

[45] https://www.forbes.ru/biznes/357989-ugroza

[46] https://www.rbc.ru/business/13/03/2018

[47] https://corp.megafon.ru/press/news

[48] https://www.forbes.ru/tehnologii/366657

[49] http://www.cnpc.com.cn/en/cnpcataglance

[50] https://www.reuters.com/article/russia-gas

[51] http://www.angelyeast.ru/html/about.html

[52] https://raspp.ru/business_news/top-11

[53] http://www.onexim.org/about/team/

[54] https://www.interfax.ru/business/654159

[55] http://www.nfc.com.cn/en/

[56] http://www.onexim.org/media/pressreleases/426/

[57] https://www.interfax.ru/business/654159

[58] https://dprom.online/metallurgy/stroitelstvo

[59] http://rusalox.ru/

[60] https://rdif.ru/fullNews/4099/

[61] http://rusalox.ru/en/company/

[62] https://sk.ru/news/b/press/archive/201

[63] https://rdif.ru/fullNews/3411/

[64] https://rdif.ru/fullNews/946/

[65] https://rdif.ru/fullNews/3990/

[66] https://aif.ru/society/v_blagoveshchenske

[67] https://www.1tv.ru/news/2019-11-29/376606

[68] https://vostokmedia.com/news/society

[69] https://vostokmedia.com/news/society

[70] https://www.roadtraffic-technology.com

[71] http://yamallng.ru/

[72] http://yamallng.ru/press/news/37915/

[73] http://yamallng.ru/project/about/

[74] http://www.novatek.ru/ru/business/yamal

[75] http://yamallng.ru/press/news/37915/

[76] http://yamallng.ru/press/news/37915/

[77] http://yamallng.ru/project/about/

[78] http://yamallng.ru/press/news/37915/

[79] https://www.gazprom.ru/projects/yamal/

[80] https://www.gazprom.ru/press/news/2010

[81] http://www.gazpromexport.ru/

[82] https://www.gazprom.ru/press/news/2010

[83] https://www.greenwoodpark.ru/greenwood2/

[84] https://roscongress.org/materials/god

[85] https://www.youtube.com/watch?

[86] https://www.greenwoodpark.ru/

[87] https://www.gazprom.ru/projects/power-of-siberia/

[88] https://www.gazprom.ru/projects/power-of-siberia/

[89] https://www.gazprom.ru/projects/chayandinskoye/

[90] https://www.gazprom.ru/projects/power-of-siberia/

[91] https://www.gazprom.ru/projects/power-of-siberia/

[92] https://www.gazprom.ru/press/news/2019/december

[93] https://www.youtube.com/watch?v=zxMinr9JbsM

[94] https://ar2018.nornickel.ru/pdf/ar/ru/business

[95] https://www.nornickel.ru/company/about/#about-1

[96] https://ar2018.nornickel.ru/pdf/ar/ru/business

[97] http://www.eruda.ru/news/1315_zabaykalsky

[98] https://www.nornickel.ru/careers/bystrinskoye

[99] https://nedradv.ru/nedradv/invetsp/?obj=c1

[100] https://nedradv.ru/nedradv/invetsp/?obj

[101] https://nedradv.ru/nedradv/invetsp/?obj

[102] https://www.researchgate.net/publication

[103] https://proderevo.net/analytics/main-analytics

[104] https://programlesprom.ru/v-zabai-kale

[105] https://rdif.ru/fullNews/4049/

[106] https://rdif.ru/fullNews/4062/

[107] https://www.investvostok.ru/

[108] https://www.investvostok.ru/news

[109] https://www.transrussia.ru/Articles

[110] https://www.rzdlog.ru/

[111] https://www.utlc.com/en/about/

[112] http://static.government.ru/media/files/

[113] http://static.government.ru/media/files/jqfm

[114] https://minvr.ru/press-center/news/12944/

[115] https://primamedia.ru/news/849730/

[116] https://primgazeta.ru/news/transportnye