TANAP գազատարի էներգետիկ-քաղաքական գինը
19 ր. | 2019-12-17Հ արավային գազային միջանցքը (ՀԳՄ) Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունն է, որով Կասպյան ավազանից բնական գազը պետք է հասնի Եվրոպա։ Եվրամիության նպատակն է զանազանեցնել Եվրոպա բնական գազի մատակարարման հանգույցներն ու ուղիները՝ նվազեցնելով կախվածությունը ռուսական գազից[1],[2]։
2008-ի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը (Commission of The European Communities) հրապարակեց «Ռազմավարական էներգետիկ երկրորդ ամփոփագիրը»` «ԵՄ էներգետիկ անվտանգության և համերաշխության գործողությունների պլանը»[3],[4], որով առաջարկում էր՝
- Ստեղծել ենթակառուցվածքներ և զանազանեցնել էներգակիրների մատակարարման ուղիները,
- Զարգացնել արտաքին էներգետիկ կապերը,
- Զարգացնել նավթագազային ռեսուրսները և ներդնել ճգնաժամերի արձագանքման մեխանիզմներ,
- Բարձրացնել էներգետիկ արդյունավետությունը,
- Բարձրացնել ԵՄ տեղական էներգետիկ ռեսուրսների շահագործման արդյունավետությունը[5]։
Զեկույցում ենթակառուցվածքային 6 ծրագիր-գործողություն հռչակվեց գերակա ուղղություն. առանձնացվում էր նաև Հարավային գազային միջանցքը՝ որպես ԵՄ էներգետիկ անվտանգության բարձրագույն գերակայություն (EU's highest energy security priority)[6],[7],[8]։
Եվրոպական հանձնաժողովի 2014-ի Եվրոպական էներգետիկ անվտանգության ռազմավարությունը զեկույցի «Արտաքին գազամատակարարման և հարակից ենթակառուցվածքների զանազանեցում» գլխի եզրահանգման մեջ նշված է. «Հանձնաժողովը և անդամ-պետությունները պետք է աջակցեն Նորվեգիայի, Հարավային գազային միջանցքի, ինչպես նաև Միջերկրական գազային հանգույցի գազամատակարարման ենթակառուցվածքների զարգացմանն ու ընդլայնմանը»[9]։
Նույն զեկույցի «Եզրահանգումներ» բաժնի միջնաժամկետ-երկարաժամկետ տեսլականի համար նշված է, որ «Եվրամիությունը պետք է նվազեցնի մատակարար երկրներից արտաքին էներգետիկ կախվածությունը՝ զանազանեցնելով էներգետիկ աղբյուրները, մատակարար երկրներն ու ուղիները, անհրաժեշտ է հատկապես ամրապնդել համագործակցությունը Նորվեգիայի հետ, արագացնել Հարավային գազային միջանցք ծրագրի գործընթացը...»[10]։
ՀԳՄ-ը ֆինանսավորում են մի շարք միջազգային կառույցներ՝ Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը և այլն[11]։ 2018-ի մարտին Եվրոպական ներդրումային բանկը TANAP գազատարի կառուցման համար հատկացրեց 1.15 մլրդ ԱՄՆ դոլար[12]։ TANAP գազատարի կառուցման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) ընդհանուր առմամբ ներդրել է 800 մլն ԱՄՆ դոլար[13],[14]։
Հարավային գազային միջանցքը տարածաշրջանային առանցքային էներգետիկ-տրանսպորտային համալիր հանգույցներից մեկն է, ձգվում է 3500 կմ, ներառում է 7 երկիր՝ նախագծում ներգրավելով ավելի քան 1 տասնյակ խոշոր էներգետիկ կազմակերպություն։ ՀԳՄ-ը բաղկացած է մի քանի էներգետիկ-տրանսպորտային նախագծերից, որոնք միասին վերցրած, ապահովել են շուրջ 40 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում[15],[16]։ Ստորև ներկայացված է «Հարավային գազային միջանցք» նախագծի ենթակառուցվածքային հանգույցի ընդհանուր պատկերը[17],[18]՝
- «Շահդենիզ 2» հանքավայրի հորատում, գազարդյունահանում Կասպյան ավազանում,
- Ադրբեջանի Սանգաչալի տերմինալի (Sangachal terminal) բնական գազի վերամշակման գործարանի ընդլայնում,
- ՀԳՄ-ը ներառում է 3 գազատարի կառուցման նախագիծ[19]՝
- Հարավկովկասյան գազատար (South Caucasus Pipeline-SCPX), Ադրբեջան, Վրաստան,
- Անդրանատոլիական գազատար (Trans Anatolian Pipeline-TANAP), Թուրքիա,
- Անդրադրիատիկ գազատար (Trans Adriatic Pipeline-TAP), Հունաստան, Ալբանիա, Իտալիա,
- Իտալական գազաբաշխման ցանցի ընդլայնում,
- Հարավարևելյան, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում գազամատակարարման համակարգերին հետագա միացման հնարավորություն[20]։
Հարավային գազային միջանցքը
Աղբյուրը՝ https://bankwatch.org/blog/no-security-for
Հարավային գազային միջանցքը հիմնվում է ադրբեջանական Շահդենիզ[21] հանքավայրից արդյունահանվող բնական գազի պաշարների վրա։ 2018-ի հունիսին BP-ն[22] («Շահդենիզ 2» հանքավայրի շահագործման նախագծի օպերատոր, 28.8% բաժնետեր) և գործընկերները (TPAO-19%, SOCAR-16.7%, PETRONAS-15.5%, Lukoil-10%, NICO-10%,) հայտարարեցին «Շահդենիզ 2» հանքավայրի շահագործման նախագծի մեկնարկը[23], որի նախագծային արժեքը 28 մլրդ ԱՄՆ դոլար է[24]։
Աղբյուրը՝ Շահդենիզ պլատֆորմը:
Աղբյուրը՝ Սանգաչալի տերմինալ:
TANAP էներգետիկ նախագիծը
Ի նչպես նշվեց, TANAP գազատարը Հարավային գազային միջանցքի կարևորագույն հանգուցային բաղկացուցիչն է, և 1850 կմ երկարությամբ գազատարով Հարավային գազային միջանցք ծրագրով կառուցվող գազատարի 53%-ը[25]։ Դեռևս 2011-ի նոյեմբերին Ադրբեջանի նավթային պետական SOCAR ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարեց, որ SOCAR-ն ու Turkey’s Petroleum Pipeline Corporation (BOTAS) ընկերությունը[26] կոնսորցիում են կազմելու՝ Ադրբեջանից բնական գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա մատակարարող նոր գազատարի կառուցման նպատակով[27]։ Արդյունքում՝ երկու ընկերությունների միջև ստորագրվեց «Գազամատակարարման մասին» համաձայնագիրը[28]:
TANAP գազատարի կառուցման նախագիծը կյանքի կոչելու նպատակով Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները 2011-ի դեկտեմբերին ստորագրեցին «Փոխըմբռնման մասին» հուշագիր[29],[30], որով կոնսորցիումի կապիտալում թուրքական կողմի մասնակցությունը սահմանվում էր 20, իսկ ադրբեջանական կողմինը՝ 80%[31],[32]։
2012-ի հունիսին ստորագրվեց «Անդրանատոլիական գազատարի համակարգի մասին» Թուրքիայի և Ադրբեջանի միջկառավարական[33], Թուրքիայի և Trans Anatolian Gas Pipeline company B.V.-ի միջև կառավարական համաձայնագրերը[34]։
Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրում ընդգծվում է դեպի Թուրքիա և վերջինիս տարածքով Ադրբեջանից գազամատակարարման ու գազատարերի կառուցման կարևորությունը[35]։ Պաշտոնական Անկարան, իր հերթին, պետք է աջակցի և իրականացնի վրաց-թուրքական, հույն-թուրքական, բուլղարաթուրքական սահմաններին այլ գազատարերի համակարգերին Թուրքիայի ազգային գազային համակարգի միացման աշխատանքները»[36]։ Համաձայնագրով, SOCAR-ն իրականացնելու է TANAP գազատարի միջանցքով նախատեսվող էլեկտրական հաղորդակցական ենթակառուցվածքի (օպտիկամանրաթելային մալուխ) կառուցման, վերահսկման աշխատանքները[37]։ Համաձայնագրով, TANAP Project entity-ի կապիտալում Ադրբեջանի մասնակցությունը չպետք է լինի ավելի քիչ, քան ընկերության կապիտալի ամբողջ մասնակցության 51%-ը»[38]։ Թուրքիայի և Trans Anatolian Gas Pipeline company B.V.-ի (ընկերությունը ստեղծվել և գործում է Նիդերլանդների օրենսդրության համաձայն[39]) միջև կառավարական համաձայնագրով TANAP նախագծի կոնսորցիումն[40] իրավասու է մատակարարել տարեկան մինչև 32 մլրդ մ3 ծավալով բնական գազ[41]։
2015-ի մարտին BP և թուրքական BOTAS ընկերությունները ստորագրեցին «Բաժնետիրական համաձայնագիր»՝ Ադրբեջանի «Շահդենիզ 2» հանքավայրից արդյունահանված բնական գազը Թուրքիա, ապա՝ վերջինիս տարածքով Եվրոպա մատակարարման նպատակով[42]։ Համաձայնագրով TANAP նախագծի կապիտալում բաժնետիրական մասնակցությունը հաստատվում էր հետևյալ հարաբերակցությամբ՝ «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ՝ 58 %, թուրքական BOTAS՝ 30%[43], and BP-12%[44],[45]։
TANAP նախագծի ֆինանսական պլանը
Բաժնետեր |
Ֆինանսավորում, % |
Ֆինանսավորման միջոցներ, $ մլրդ |
ՀԳՄ |
58 |
5.0 |
BOTAS |
30 |
2.6 |
BP |
12 |
1.0 |
Ընդամենը |
100 |
8.6 |
Աղբյուրը՝ https://www.aiib.org/en/projects/approved
Նշենք, որ «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2014-ին[46]՝ Ադրբեջանի կառավարության և SOCAR ընկերության կողմից[47], որի 51%-ը Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն է՝ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության Տնտեսության նախարարության, իսկ 49%-ը տնօրինում է SOCAR-ը։ Ընկերությունը հիմնադրվել է Շահդենիզ հանքավայրի զարգացման, Հարավկովկասյան գազատարի ընդլայնման, TANAP և TAP գազատարերի կառուցման նախագծերի իրագործման ուղղությամբ Ադրբեջանի շահերի համախմբման, կառավարման ու ֆինանսավորման նպատակով[48]։
TANAP գազատարի նախագծի մասին համառոտ տեղեկություններ
Հաճախորդ |
Ադրբեջան |
Վարկառու |
Southern Gas Corridor Closed Joint Stock Company (SGC) |
Երաշխավոր |
Ադրբեջանի Հանրապետություն |
Իրականացնող գործակալություն |
TANAP Doğalgaz İletim A.Ş. (TANAP Natural Gas Transmission Company) |
Նախագծի իրականացման ժամկետը |
1 փետրվարի 2017թ. – 31 հունվարի 2021թ. |
Նախագծի արժեքը, ընդամենը |
8.6 մլրդ ԱՄՆ դոլար |
Ֆինանսական պլանը, մլրդ ԱՄՆ դոլար` |
|
Վարկառուի հատկացումները |
1.4 |
Համաշխարհային բանկ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկ |
0.8 |
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի վարկ |
0.6 |
Եվրոպական ներդրումային բանկի վարկ |
1.3 |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկ |
0.5 |
BOTAS (Թուրքիա) |
1.0 |
BP (British Petroleum) |
1.0 |
Մասնավոր առևտրային աղբյուրներ |
2.0 |
Ընդամենը, մլրդ ԱՄՆ դոլար՝ |
8.6 |
Նախագծի ռիսկայնությունը (Ցածր/Միջին/Բարձր) |
Բարձր |
Գազատարի ենթակառուցվածքային-տեխնիկական բնութագիր՝ |
|
Գազատարի առափնյա (ցամաքային) հատված |
Հիմնական գազատար՝ Թուրքիա-Վրաստան սահմանից մինչև Թուրքիա-Հունաստան սահմանը |
Թուրքիա-Վրաստան սահմանից մինչև Էսկիշեհիր (Eskisehir off-take), գազի խողովակի տրամագիծը՝ 56 դյույմ |
|
Էսկիշեհիրից մինչև Թուրքիա-Հունաստան սահման, գազի խողովակի տրամագիծը՝ 48 դյույմ |
|
Ընդհանուր երկարությունը, որից՝ 1334կմ՝ 56 դյույմ տրամագծով, 468կմը՝ 48 դյույմ տրամագծով |
|
Գազատարի ծովային հատվածը |
Գազի խողովակի տրամագիծը՝ 2x36 դյույմ |
Երկարությունը՝ 2x18կմ |
|
Կոմպրեսորային կայաններ |
Ներառված են 2 կոմպրեսորային կայան՝ 16 մլրդ մ3 գազի մատակարարման նախագծի համար |
2/5 կոմպրեսորային կայանի ավելացման դեպքում գազի թողունակության մինչև 24/31 մլրդ մ3 հասցնելու հնարավորություն |
|
Չափման կայաններ |
1 միավոր Վրաստանի սահմանին |
1 միավոր Eskisehir |
|
1 միավոր Thrace |
|
1 միավոր Edirne, Հունաստանի սահմանին |
|
Գազատարի խողովակի մաքրման կայաններ |
|
Հաղորդակցություն ու վերահսկողություն |
Հսկիչ կառավարում և տվյալների հավաքում |
Գլխավոր հսկիչ կենտրոն, Անկարա |
Աղբյուրը՝ https://www.aiib.org/en/projects/approved
Աղբյուրը՝ http://www.botas-ahk.gov.tr/files/tr/dokuman
Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի 2016-ի դեկտեմբերին պատրաստած TANAP նախագծային փաստաթղթում ասվում է. «Հաշվի առնելով Հարավային գազային միջանցք ծրագրի ռազմավարական կարևորությունը, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը Համաշխարհային բանկի խմբի հետ, աջակցում են Ծրագրին՝ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ»[49]։
2014-ից ի վեր TANAP նախագծի իրականացման նպատակով ԵՄ ծրագրերից[50] ուղղվել է ընդհանուր առմամբ 15 մլն եվրո հատկացում[51]։
Նախագծի մեկնարկային փուլում TANAP-ի կառուցման ներդրումային ծավալները գնահատվում էին 11.7 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն իրականացվեց շուրջ 8.6 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում[52],[53]։
Աղբյուրը՝ http://www.botas-ahk.gov.tr/files/tr/dokuman
ՀԳՄ-ի ամենաերկար հատվածը՝ TANAP գազատարը, նախատեսված է ադրբեջանական գազը «Շահդենիզ 2»-ից թուրք-վրացական սահմանից մինչև Թուրքիայի արևմուտք հասցնելու համար՝ տարեկան 16 մլրդ մ3 նախնական թողունակությամբ, որից շուրջ 6 մլրդ մ3 օգտագործվելու է Թուրքիայի ներքին սպառման համար, մնացած 10 մլրդ մ3 -ը TAP գազամուղով հասնելու է Եվրոպա[54]։ Գազատարի հզորությունը նախատեսված է հասցնել մինչև տարեկան 31 մլրդ մ3 [55]:
TANAP-ին միացող TAP գազատարը նախատեսվում է շահագործման հանձնել 2020-ին, որով կասպյան գազը կմատակարարվի Հունաստան, Ալբանիա, Իտալիա։ TAP-ի երկարությունը 878 կմ է, որից 550-ը կանցնի Հունաստանի հյուսիսային հատվածով, 215-ը՝ Ալբանիայի տարածքով, 105-ը՝ Ադրիատիկ ծովով, իսկ 8 կմ հատվածը՝ Իտալիայի տարածքով:
Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի խոսքերով «TAP գազատարի կառուցումից հետո, պատմության մեջ առաջին անգամ ադրբեջանական գազը Կասպյան ավազանից ուղիղ կմատակարարվի եվրոպական շուկա. այդ քայլով Ադրբեջանը դառնում է Եվրոպային գազ մատակարարող նոր երկիր, ինչպես նաև Թուրքիայի երկրորդ խոշոր մատակարարը»[56]։
2019-ի նոյեմբերի 30-ին Հունաստանի սահմանին գտնվող թուրքական Էդիրնե քաղաքում տեղի ունեցավ TANAP գազատարի վերջին հատվածի ավարտի պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։ Արարողությանը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց. «TANAP գազատարի շահագործմամբ, մեր երկրի էներգետիկ կարիքների ապահովումից զատ, աջակցում ենք նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը»[57],[58]։
Աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերը
Տ արածաշրջանային գործող և ծրագրված այլ գազատրանսպորտային, մասնավորապես՝ ռուսաստանյան նախագծերի հետ «Հարավային գազային միջանցք»-ի և TANAP գազատարի մրցակցության վերաբերյալ կարծիքները հակասական են:
Արևմտյան մամուլը գրում է, որ TANAP-ի շահագործումը կնպաստի ռուսական գազից Եվրոպայի կախվածության նվազեցմանը[59]։ Այլ փորձագիտական գնահատականներով, TANAP գազատարն անշուշտ կարևոր նշանակություն ունի Եվրոպա գազի մատակարարման զանազանեցման համար, սակայն չի կարող թուլացնել Ռուսաստանի դիրքը[60]։ Մասնավորապես, նշվում է, որ «2018-ին «Գազպրոմ»-ը Եվրոպային մատակարարել է ավելի քան 200 մլրդ մ3 գազ։ Եթե դիտարկենք նաև «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» նախագծերը, որոնցից յուրաքանչյուրը կապահովի տարեկան 55 մլրդ մ3 գազ, ապա ցուցանիշները TANAP-ի հետ անհամադրելի են»[61]։
Նշենք նաև, որ մոտավոր հաշվարկներով Ռուսաստանը մատակարարում է Թուրքիայի գազի մոտ 52%-ը[62], և այդ երկրի ամենախոշոր գազամատակարարն է։ Ներկայում ռուսական գազը Թուրքիային մատակարարվում է «Երկնագույն հոսք» և «Անդրբալկանյան» գազատարերով[63]։ Ավելին, նախատեսվում է 2019-ի տարեվերջին շահագործման հանձնել «Թուրքական հոսք» գազատարը[64]։ Գազատարի առաջին ճյուղով ռուսական գազը կհասնի թուրք սպառողներին, երկրորդ ճյուղով՝ Հարավային և Հարավ-արևելյան Եվրոպայի երկրներ[65]։ «Թուրքական հոսք» գազատարի նախագծային թողունակությունը տարեկան 31.5 մլրդ մ3 է (գազատարի յուրաքանչյուր ճյուղի թողունակությունը՝ 15.75 մլրդ մ3 գազ)[66]։ Ներկայում ընթանում են գազատարի շահագործման հանձնման համար անհրաժեշտ ավարտական աշխատանքները[67]։
Եվրոստատի տվյալներով, 2019-ի առաջին կիսամյակում Ռուսաստանը ԵՄ երկրների ամենախոշոր գազ մատակարարող երկիրն է՝ կազմելով ԵՄ ներմուծված գազի ընդհանուր ծավալների (210 մլրդ մ3) 39.4%-ը[68]։
Wood Mackenzie միջազգային խորհրդատվական խմբի կանխատեսումներով, 2035-ին Եվրոպայում գազի սպառումը 541-ից կհասնի մինչև 546 մլրդ մ3 , 2030-ին եվոպական շուկա արտաքին մատակարարման ծավալներում կարող է ավելանալ նաև ռուսական գազի մասնաբաժինը մինչև 38%[69],[70]՝ ի հաշիվ գազամատակարարման ռուսաստանյան ցանցի ընդայնման։
Պաշտոնական Բեռլինն, իր հերթին, դրական է գնահատում Հարավային գազային միջանցքի հետագա ընդլայնման հարցը՝ զանազանեցնելով գազամատակարարումն ի հաշիվ Թուրքմենստանի կամ Իրանի[71]։ Անկարան և Բաքուն շահագրգռված են TANAP-ով դեպի Եվրոպա իրանական, և թուրքմենական գազի մատակարարման հարցում[72],[73]։ Դա կնպաստի, ի հակակշիռ ռուսական գազի, գազատրանսպորտային «Արևելք-Արևմուտք» հանգույցի ու երթուղու ամրապնդմանը։ Ռուսաստանն իր հերթին է ձգտում Թուրքմենստանին ու Իրանին ներգրավել ռուսաստանյան գազատրանսպորտային նախագծերում։
Որպես իրանական գազի արտահանման շուկա Թեհրանը դիտարկում է ինչպես ասիական[74], այնպես էլ եվրոպական ուղղությունները։ 2015-ի մայիսին Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը հավանական համարեց TANAP-ին Թեհրանի մասնակցությունը՝ չբացառելով նաև TANAP նախագծում բաժնետոմսերի ձեռքբերման հնարավորությունը[75],[76]։ Ավելին, դեսպան Մոհսեն Փաքայինի խոսքերով, «եվրոպացիներն իրանական կողմին առաջարկել են միանալ TANAP նախագծին»[77]։ Ներկայում այդ առաջարկը քննարկվում է[78]։
ԵՄ-ն քանիցս առաջարկել է Թուրքմենստանին միանալ ՀԳՄ-ին[79]։ Հիշեցնենք, որ 2015-ի մայիսին Ադրբեջանը, Թուրքիան, Թուրքմենստանը և Եվրահանձնաժողովը ստորագրեցին Աշխաբադի հռչակագիրը, որով ծրագրվում էր կառուցել 300 կմ երկարությամբ Անդրկասպյան գազատարը, և թուրքմենական գազը, միանալով ՀԳՄ-ին, պետք է հասներ Եվրոպա[80],[81]։ Սակայն հարցը ձգձգվում է։ Ըստ որոշ տնտեսագետների, պաշտոնական Մոսկվային մտահոգում է ոչ այնքան ՀԳՄ նախագիծը, որքան վերջինիս Թուրքմենստանի հնարավոր միացման հարցը[82]։ Նշենք, որ գազատարի կառուցման աշխատանքներ չեն իրականացվում։
Կասպյան ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի ստորագրմամբ, ինչի արդյունքում Կասպյան հնգյակը, ի վերջո, կարողացավ գալ փոխհամաձայնության ծովի հատակի ու ընդերքի օգտագործման հարցում[83], կրկին ակտիվացան Հարավային գազային միջանցքին Անդրկասպյան գազատարի միացման մասին խոսակցությունները։ Այդ հարցում հատկապես շահագրգռված են Արևմուտքում, որտեղ բավական իրատեսական են գնահատվում ՀԳՄ-ով թուրքմենական գազի՝ Եվրոպա արտահանման հնարավորությունները[84],[85],[86]։ Եվ կարելի էր ենթադրել, որ հռչակագրի ստորագրումից հետո կկարգավորվեն նաև Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների բաշխման, տարանցման հարցում ավազանի երկրների անհամաձայնությունները։ Սակայն Ռուսաստանն ու Իրանը շարունակեցին պնդել, որ ծովի հատակով էներգետիկ ռեսուրսների բաշխման, գազատարերի կառուցման հարցերը պետք է համաձայնեցվեն կասպյան հնգյակի միջև[87]։ Այդ հարցում առկա խոչընդոտներից մեկն էլ այն է, որ Իրանը կասպյան հնգյակից միակ երկիրն է, որը դեռևս չի վավերացրել հռչակագիրը[88],[89]։ Մոսկվան ու Թեհրանը խաղարկում են նաև ծովի հատակով գազատարերի կառուցման բնապահպանական հետևանքները[90],[91]։
Աղբյուրը՝ https://www.gisreportsonline.com/gis-dossier
Հիշեցնենք, որ TAP գազատարն ունի մինչև 20 մլրդ մ3 գազ հասցնելու հնարավորություն, եթե ավելացվեն երկու հավելյալ կոմպրեսորային կայանները[92]։
Այլ փորձագիտական գնահատականներով, TANAP նախագիծը չի կարող դառնալ «Թուրքական հոսք» նախագծի մրցակիցը, քանի որ նախ՝ Ադրբեջանն ունի գազի ներքին սպառման պակասորդ, իսկ գազատարով իրանական կամ թուրքմենական գազի մատակարարման հավանականությունը ցածր է[93]։
Որոշ փորձագետներ, ընդհակառակը, գտնում են, որ Շահդենիզ հանքավայրն ի վիճակի է գազի պաշարներով ապահովել «Հարավային գազային միջանցք» նախագծով գազի թողունակության նախնական և ակնկալվող ողջ պոտենցիալը[94]։ Հիշեցնենք, որ Շահդենիզ հանքավայրի ապացուցված պաշարները գնահատվում են 1.2 տրլն մ3 գազ։
https://www.trtworld.com/turkey/is-turkey
TAP գազատարի կառուցման հարցը դրական է գնահատվում Եվրոպայում։ Չնայած կանաչների դիմադրությանը՝ Իտալիայի կառավարությունը ռազմավարական կարևորություն է տալիս գազատարին՝ երկրի էներգետիկ անվտանգության համատեքստում (ներքին սպառում, էներգետիկ ուղիների զանազանեցում)[95],[96],[97]։ Ալբանիայի կառավարության համոզմամբ «TAP գազատարի կառուցման նախագիծը ոչ միայն զուտ ռազմավարական նշանակության ներդրում է, այլ Ալբանիայի տնտեսության համար խոշորագույն արտաքին ուղիղ ներդրումներից մեկը»[98],[99]։
TAP նախագծի կառուցման համար իրականացվելու են շուրջ 5.6 մլրդ եվրո ներդրումներ, որից 2.3-ը՝ Հունաստանում[100]։ TAP-ի կառուցման հարցում շահագրգռված է նաև բուլղարական կողմը. պաշտոնական Սոֆիան TAP-ին Հունաստան-Բուլղարիա 182կմ-ոց[101] գազատարի (Interconnector Greece-Bulgaria-IGB) միացման դեպքում ակնկալում է ներմուծել տարեկան 1մլրդ մ3 գազ՝ նվազեցնելով Բուլղարիայի կախվածությունը ռուսական գազից[102]։
Աղբյուրը՝ https://www.icgb.eu/about/igb_project
Հունաստան-Բուլղարիա գազատարի[103],[104] կառուցման նախագծի ընդհանուր արժեքը 271 մլն ԱՄՆ դոլար է, և կարևոր էներգետիկ նախագիծ է, որը պետք է բարձրացնի ինչպես Բուլղարիայի, այնպես էլ Հարավարևելյան Եվրոպայի գազամատակարարման անվտանգությունը[105]։ Հիշեցնենք, որ Հունաստան-Բուլղարիա գազատարի կառուցման աշխատանքները սկսվել են 2019-ի մայիսին և նախատեսվում է շահագործման հանձնել 2020-ին։
2020-ին TAP գազատարի շահագործմամբ կամբողջանա Հարավային գազային միջանցքը։ Որքան էլ Եվրոպա գազամատակարարման ուղիների զանազանեցման համար ՀԳՄ-ն ռազմավարական նշանակություն ունենա, այդուհանդերձ, այն իր էներգետիկ-տրանսպորտային նշանակությամբ զիջում է ռուսական գազին։ TANAP գազատարի կառուցման աշխատանքների ավարտով մեծացավ Անդրկասպյան գազատարի կառուցման նախագծի քաղաքական-էներգետիկ գինը, սակայն այդ հարցում շարունակում է որոշիչ մնալ դիմակայության ռուս-իրանական վեկտորը։
Կարծում ենք, որ ՀԳՄ նախագծի ընդլայնման, շուկայում այլ հիմնական խաղացողների հետ մրցակցության հեռանկարում շեշտադրվելու է հատկապես Թուրքիայի դերակատարությունը։ Հաշվի առնելով Վաշինգտոնի հետ Անկարայի հակասությունները՝ զուգահեռաբար Մոսկվա-Անկարա հարաբերությունների ջերմացման ներկայիս միտումները, չի բացառվում, որ կողմերը համաձայնության գան նաև էներգետիկ սեկտորում։
[1] https://www.fiia.fi/julkaisu/the-southern
[2] https://www.tap-ag.com/the-pipeline/the
[3] https://eur-lex.europa.eu/legal-content
[4] https://eur-lex.europa.eu/LexUriServ
[5] https://eur-lex.europa.eu/LexUriServ/Lex
[6] https://eur-lex.europa.eu/LexUriServ
[7] http://www.eu2009.cz/assets/news-and
[8] https://www.eesc.europa.eu/resources
[9] https://www.eesc.europa.eu/resources
[10] https://www.eesc.europa.eu/resources
[11] https://www.dailysabah.com/energy/2019
[12] https://www.aa.com.tr/en/energy/finance
[13] https://www.dailysabah.com/energy/2017
[14] http://documents.worldbank.org/curated
[15] https://www.tap-ag.com/the-pipeline/the
[16] https://www.delegate.com/content/annu
[17] https://www.tap-ag.com/the-pipeline/the
[18] https://www.youtube.com/watch
[19] https://www.tanap.com/tanap-project
[20] https://www.tap-ag.com/the-pipeline/
[21] https://www.youtube.com/watch?v=
[22] https://www.bp.com/content/dam/bp/country
[23] https://www.bp.com/en/global/corporate
[24] https://www.bp.com/en/global/corporate
[25] https://www.aiib.org/en/projects/approved
[26] http://www.botas-ahk.gov.tr/en.aspx
[27] https://erpic.org/wp-content/uploads
[28]https://www.researchgate.net/publication/
[29] https://www.enerji.gov.tr/en-US/Pages
[30] https://www.tanap.com/content/file
[31] https://www.tanap.com/content/file
[32] https://www.tanap.com/content/file
[33] https://www.tanap.com/content/file
[34] https://www.tanap.com/content/file
[35] https://www.tanap.com/content/file
[36] https://www.tanap.com/content/file
[37] https://www.tanap.com/content/file
[38] https://www.tanap.com/content/file
[39] https://www.tanap.com/content/file
[40] Կոնսորցիումը պաշտոնապես կրում է TANAP Project Entity անվանումը։
[41] https://www.tanap.com/content/file
[42] https://www.gas-for-energy.com/up-to-date
[43] Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի 2016-ի դեկտեմբերին պատրաստած TANAP նախագծային զեկույցի համաձայն, BOTAS ընկերությունը գերակշռում է Թուրքիայի գազի շուկայում՝ կազմելով վերջինիս շուրջ 75%-ը։
[44] https://www.gas-for-energy.com/up
[45] http://www.socar.az/socar/assets
[46] https://www.sgc.az/storage/reports
[47] https://www.aiib.org/en/projects/approved
[48] https://www.sgc.az/storage/reports
[49] https://www.aiib.org/en/projects/approved
[50] https://www.iene.eu/european-commission
[51] https://www.aa.com.tr/en/energy/projects
[52] https://www.dw.com/en/turkey-opens
[53] https://www.aiib.org/en/projects/approved
[54] https://ria.ru/20191130/1561771026.html
[55] https://www.reuters.com/article/us-turkey
[56] https://www.dailysabah.com/energy/2019
[57] https://www.reuters.com/article/us-turkey
[58] https://www.dailysabah.com/energy/2019
[59] https://www.reuters.com/article/us-turkey
[60] https://ria.ru/20191130/1561771026.html
[61] https://ria.ru/20191130/1561771026.html
[62] https://ria.ru/20191130/1561771026.html
[63] https://www.gazprom.ru/projects/turk-stream/
[64] https://www.gazprom.ru/projects/turk-stream/
[65] https://www.gazprom.ru/projects/turk-stream/
[66] https://www.gazprom.ru/projects/turk-stream/
[67] https://www.gazprom.ru/press/news/2019
[68] https://www.dailysabah.com/energy/2019
[69] https://www.gazprom.ru/f/posts/41/295497
[70] https://www.rbc.ru/business/29/05/2018
[71] https://www.dw.com/ru/%D0%B3%D0%
[72] https://www.iene.eu/iran-can-join-tanap
[73] https://www.azernews.az/oil_and_gas
[74] https://www.iene.eu/iran-can-join-tanap
[75] https://af.reuters.com/article/energy
[76] http://www.iene.eu/iran-may-join-tanap
[77] https://satoil.kz/iran-rassmatrivaet
[78] https://satoil.kz/iran-rassmatrivaet
[79] https://regnum.ru/news/polit/2578196.html
[80] https://eurodialogue.eu/turkmenistan
[81] https://www.reuters.com/article/turkmenistan
[82] http://www.ng.ru/economics/2019-11
[83] http://www.kremlin.ru/supplement/5328
[84] https://www.azatutyun.am/a/29842934.html
[85] http://casp-geo.ru/transkaspijskij
[86] https://www.caspianpolicy.org/a-trans
[87] https://www.euractiv.com/section
[88] https://ria.ru/20190919/1558853558.html
[89] https://orbeli.am/hy/post/86/2018-12
[90] https://www.rferl.org/a/russia-iran-trans
[91] https://nationalinterest.org/feature/trans
[92] https://www.tap-ag.com/the-pipeline
[93] https://oilcapital.ru/article/general/29-05-2018
[94] https://eadaily.com/ru/news/2018
[95] https://www.reuters.com/article/us-tap
[96] https://www.atlanticcouncil.org/blogs
[97]https://www.esteri.it/mae/en/sala_stampa
[98] http://www.xinhuanet.com/english/2018
[99] https://www.tap-ag.com/news-and-events
[100] https://ec.europa.eu/energy/en/news
[101] https://www.nsenergybusiness.com
[102] https://www.euractiv.com/section/energy
[103] https://www.icgb.eu/about/igb_project
[104] https://www.youtube.com/watch?v=QIh
[105] https://www.nsenergybusiness.com/projects