Իրան-Իսրայել միջնորդավորված պատերազմը
14 ր. | 2019-06-28Թ եև այսօր Իրանի և Իսրայելի հարաբերությունները բարիդրացիական չեն, սակայն շատերը մոռացել են, որ նախորդ դարի կեսերին երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ էին: Իսրայելում Իրանը դիտարկում էին հակաարաբական դիմադրության ճամբարում, իսկ իրանական կողմն, իր հերթին, մեծ կարևորություն էր տալիս Թեհրան-Թել-Ավիվ առանցքին։
Իրանը ճանաչել է Իսրայել պետությունը դեռ 1950-ին։ 1950-ականներից երկու երկրների հետախուզական ծառայությունները սկսում են համագործակցել և 1959-ին ստորագրում են պաշտպանության և հետախուզության ոլորտում համագործակցության հուշագիր։ Իսրայելն այդ տարիներին աջակցում էր Իրանի միջուկային ծրագրերին։ 20-րդ դարի կեսերի Մերձավոր Արևելքի, թերևս, ամենակայացած դաշինքը փլուզվեց 1979-ին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո [1]։
Շահի ռեժիմի տապալմամբ սկիզբ դրվեց Իրան-Իսրայել հակամարտությանը։ 1980-90-ականներին այն հիմնականում ընթանում էր մի քանի ուղղություններով՝ պաղեստինա-իսրայելական, լիբանանա-իսրայելական և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Մասնագիտական գրականությունում այդ փուլում Իրան-Իսրայել դիմակայությունը բնութագրվում է որպես դասական հակամարտություն [2]։ Իհարկե, այդ դիմակայությունում դրսևորվեցին միջնորդավորված պատերազմներին (proxy wars) բնորոշ գործողություններ, սակայն դրանք հատվածային էին։
2000-ականներից սկսած՝ Իրան-Իսրայել հակամարտությունում մեծացավ ոչ պետական (NSAs-Non state actors) կամ քվազիպետական, վերազգային խմբավորումների դերակատարությունն ու ազդեցությունը։ Զուգահեռաբար, սահմանափակվեց ռազմական գործողություններին հակամարտող կողմերի ուղղակի ներգրավվածությունը, ինչը մի շարք պատճառներով նպատակահարմար էր.
- չի պահանջում ֆինանսական, ռազմական մեծ ռեսուրսներ,
- պետությունը պատասխանատվություն չի կրում միջազգային իրավունքի առջև,
- ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստների հարցում պետությունն այլևս հաշվետու չէ սեփական ժողովրդին [3]։
Մասնագիտական գրականությունում միջնորդավորված են կոչվում այն պատերազմները [4], որտեղ հակամարտող կողմերը ռազմական գործողություններում ուղիղ ներգրավված չեն կամ ներգրավվածությունը սահմանափակ է։ Միջնորդավորված պատերազմները, որպես կանոն, ընթանում են երրորդ երկրի կամ երկրների տարածքում, որը (որոնք) հակամարտության ուղղակի կողմ չէ [5], և, որպես կանոն, օգտագործվում են հակամարտության կողմ չհանդիսացող այն պետության ռեսուրսները, որտեղ ընթանում են ռազմական գործողությունները։
2011-ի գարնանը սկիզբ առած սիրիական ճգնաժամը թեև լիովին տեղավորվում է Իրան-Իսրայել միջնորդավորված պատերազմի տրամաբանությունում [6], սակայն Իսրայելը, երբեմն ուղղակիորեն միջամտում է ռազմական գործողություններին:
Պաղեստինյան ճակատում, Իրանը միջնորդավորված պատերազմ է վարում, իսկ Իսրայելի գործողություններն ավելի շուտ հյուծող պատերազմ են հիշեցնում։ Խոսքն այստեղ բնավ չի վերաբերում լայնածավալ գործողություններին, որի նպատակահարմարությունն այս պահին երկուստեք չկա. այն չափազանց ծախսատար է, մեծ զոհեր պահանջող, մեծացնում է հաղթանակի և պարտության անկանխատեսելիությունը։ Իսրայելական կողմը գլխավորապես դիմում է օդային գործողությունների՝ հակառակորդի կամ երրորդ երկրի տարածքում (թիկունքում) իրականացնելով թիրախային հարվածներ։
Փորձագետներից ոմանք գտնում են, որ այս հակամարտությունում Թեհրանի ուղղակի ներգրավվածությունը, ի տարբերություն իսրայելական կողմի, բավական սահմանափակ է, ինչը կարող է վկայել Իրան-Իսրայել միջնորդավորված պատերազմում Թեհրանի որակական առավելության մասին։ Այն, իր հերթին, պետք է պայմանավորել հիբրիդային գործողություններում Թեհրանի ռազմավարական, տակտիկական առանձնակի հմտություններով ու հարուստ փորձով։ Պատահական չէ, որ սիրիական ճգնաժամի տարիներին, ի հաշիվ Իսրայելի, Մերձավոր Արևելքում ընդլայնվել է Իրանի ազդեցությունը։
Կա նաև տեսակետ, որ սիրիական ճգնաժամի համատեքստում Իրան-Իսրայել միջնորդավորված հակամարտությունն, իր հերթին, ԱՄՆ-ՌԴ հակամարտության օջախներից է [7]։
Մ ասնագիտական գրականությունում Իրան-Իսրայել միջնորդավորված պատերազմի սկիզբը կապում են 2006թ. լիբանանա-իսրայելյան պատերազմով (հայտնի է նաև որպես 2006թ. Իսրայել-Հեզբոլլահ պատերազմ [8])։ Ընդհանրապես, պետք է նշել, որ միջնորդավորված պատերազմում Իրանի աջակցությունը վայելող ոչ պետական միավորները քանակապես ավելի շատ են։ Թեև հիմնական խաղացողներն ու նրանց աջակից ոչ պետական խմբավորումներն (proxies) [9] ունեն ընդհանուր շահեր, սակայն միշտ չէ, որ դրանք լիովին համընկնում են։
Պաշտոնական Վաշինգտոնի տվյալներով՝ Թեհրանը տարեկան շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացնում Հեզբոլլահ (700 մլն ԱՄՆ դոլար), Համաս (100 մլն ԱՄՆ դոլար՝ ներառյալ պաղեստինյան այլ զինյալ խմբավորումները) և Մերձավոր Արևելքում գործող այլ զինյալ խմբավորումներին [10]։ Ամերիկյան կողմի հավաստիացմամբ, Հեզբոլլահ, Համաս և այլ զինյալ խմբավորումների ռազմական գործողությունների ուղղորդման, կազմակերպման հարցում զգալի է մասնավորապես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դերը։ Աղբյուրի փոխանցմամբ, այդ ֆինանսական միջոցներով Հեզբոլլահը Լիբանանում տիրապետում է շուրջ 100 հազ. հրթիռների [11]։
Ինչպես հուշում է 2006թ. Իսրայել-Հեզբոլլահ պատերազմի անվանումը, ռազմական գործողություններին անմիջական մասնակցում էր Հեզբոլլահը, որին Թեհրանը ռազմաքաղաքական, ֆինանսական և այլ աջակցություն էր ցուցաբերում։
Համասին Թեհրանը մատակարարում է սպառազինություն և նորարարական տեխնոլոգիաներ [12], աջակցում մարտիկների վերապատրաստմանը [13]։ Պաղեստինի 2006-ի խորհրդարանական ընտրություններում Համաս-ի հաղթանակը մեծացրեց խմբավորման քաղաքական պատասխանատվությունը. վերափոխվեց նրա գաղափարական մոտեցումները, ինչի արդյունքում հակաիսրայելական հռետորաբանությունը մեղմացավ։ Փորձագետները դա պայմանավորում են նրանով, որ խմբավորումը փորձում էր ձերբազատվել ահաբեկչական կառույցի պիտակից և բանակցել միջազգային հանրության հետ։ Այդ շրջանում նկատվեցին որոշ անհամաձայնություններ Համասի և Իրանի միջև։ Հակասությունները խորացան հատկապես 2011-ին՝ Սիրիայում պատերազմի սկսվելուց հետո։ Իրանն աջակցում էր Սիրիայի նախագահ Ասադին [14], իսկ Համասը՝ Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին [15]։ Արդյունքում, Իրանը մասամբ կրճատեց Համասի ֆինանսական օգնությունը (ամսական 23 մլն ԱՄՆ դոլարի չափով [16])։ Ի պատասխան՝ Համասը Դամասկոսից դուրս բերեց Իրան-Համաս գործողությունները համակարգող իր շտաբները [17]։ Կողմերի միջև հակասությունները սրվեցին 2015-ին, երբ Համասի լուռ համաձայնությամբ Սաուդյան Արաբիան Եմենում հրթիռակոծեց հութիներին [18]։ Վերջին տարիներին կողմերին հաջողվեց վերականգնել երկխոսությունը [19]։ Սա վերահաստատում է այն մոտեցումը, որ երկրների և նրանց աջակից քվազիպետական կառույցների շահերը ոչ միայն կարող են չհամընկնել, այլև որոշ դեպքերում նույնիսկ հակասել։
Թ եհրանի աջակցությունն է վայելում Պաղեստինի իսլամական ջիհադ (Palestinian Islamic Jihad) (ՊԻՋ) կազմակերպությունը [20]։ Արմատական համարվող այս կազմակերպության գաղափարախոսությունը իսլամական Պաղեստին պետության ստեղծումն է ու սրբազան պատերազմով Իսրայելի ոչնչացումը [21]։ Չնայած կազմակերպությունը սուննիական է՝ մեծապես ազդվել է 1979-ի Իրանի իսլամական հեղափոխությունից։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, ՊԻՋ-ի բյուջեի զգալի մասը տրամադրում է Թեհրանը [22]։ Ըստ իսրայելական մամուլի որոշ հրապարակումների՝ յուրաքանչյուր հարձակման դիմաց կազմակերպությունն Իրանից ստանում է հավելյալ ֆինանսավորում [23]։ ՊԻՋ-ին 2016-ին Թեհրանը հատկացրել է 70 մլն ԱՄՆ դոլար [24]։ Վաշինգտոնը քննադատում է Սիրիայի իշխանություններին ՊԻՋ-ին երկրի տարածքում ազատ գործելու հնարավորություն ընձեռելու համար։
Իսրայելի հետախուզական տվյալներով, վերջին տարիներին Իրանը մեծացրել է Մերձավոր Արևելքի տարբեր զինյալ խմբավորումների ֆինանսավորումը [25]։ Այդ տվյալներով, 2012-ից ի վեր Իրանը միլիարդավոր ԱՄՆ դոլարներ է ծախսում Սիրիայում, Իրաքում ու Եմենում [26]։
Իրանը կարևորում է նաև Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ (Popular Front for the Liberation of Palestine (PFLP) խմբավորման [27] հետ համագործակցությունը ինչպես պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, այնպես էլ Իրան-Իսրայել դիմակայության համատեքստում։ Կողմերի համագործակցությունը սկսվել է 2013-ից։ Թեհրանը խմբավորմանը ցուցաբերում է ֆինանսական և ռազմական աջակցություն [28]։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ճեպազրույցներից մեկում հայտարարեց, որ «Իսրայելը հաստատակամորեն պայքարում է՝ զսպելու Իրանին ու նրա «պրոքսիներին»՝ Իսրայելի հյուսիսային սահմանին և, առհասարակ, մեր տարածաշրջանում հաստատվելուն» [29]։
Հարկ է նշել, որ Իրանի միջնորդավորված պատերազմական և հիբրիդային գործողությունները տեղավորվում են իսլամական հանրապետության, այսպես կոչված, «Խճանկարային պաշտպանական հայեցակարգի» (Mosaic Defense Doctrine [30]) տրամաբանությունում: Այն ապակենտրոնացված-պարտիզանական հայեցակարգ է, որը համադրում է ավանդական և հիբրիդային գործողությունները։ Խճանկարային պաշտպանության ռազմավարությունը պաշտպանական է և ենթադրում է Իրանի հակառակորդներին ներքաշել տարածաշրջանային հիմնախնդիրների մեջ՝ նախքան Իրանի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելը [31]։
Ի տարբերություն Իրանի՝ իսրայելական կողմի հովանավորությամբ գործող խմբավորումները համեմատաբար քիչ են։ Միջնորդավորված գործողություններում Թել-Ավիվը կարևորում է միջպետական դաշնակցային հարաբերությունները։ Ինչպես հայտնի է, զգալի է Իսրայելին ցուցաբերվող քաղաքական, ֆինանսական ու ռազմական աջակցությունը Միացյալ Նահանգների կողմից, ինչը հատկապես ընդգծվեց Թրամփի նախագահության շրջանում։ Օբամայի կառավարման տարիների համեմատ՝ Իրանի հարցում նախագահ Թրամփն առանձնանում է կոշտ քաղաքականությամբ. Վաշինգտոնը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել ու Թել-Ավիվից տեղափոխել ԱՄՆ դեսպանությունը, Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի տարածք։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի թվիթերյան էջից
Prime Minister Benjamin Netanyahu met today at the @WhiteHouse with US President Donald Trump. At the start of their meeting, US President @realDonaldTrump signed the proclamation recognizing the Golan Heights. 🇮🇱🇺🇸
— PM of Israel (@IsraeliPM) 25 марта 2019 г.
Full remarks >>https://t.co/DMcifI3PzR pic.twitter.com/q6qhwGBBmx
Իսրայելն աջակցում է Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը (The People's Mojahedin Organization of Iran [32]), որն ունի ձախ արմատական հայացքներ և պայքարում է Իրանի գործող իշխանությունների դեմ [33]։ Ժամանակին ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները նրանց ներառել էին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ 2009-ին ԵՄ-ն [34], իսկ 2012-ին՝ ԱՄՆ-ն խմբավորումը հանեցին այդ ցանկից [35]։ 2002-ին խմբավորումը հետախուզական տվյալներ հրապարակեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ [36], որոնք, ըստ որոշ փորձագետների, ձեռք էին բերվել Իսրայելից [37]։ Տեղեկություններ կան նաև, որ կազմակերպությանը ֆինանսավորում է Իսրայելը, իսկ վերջինիս հատուկ ծառայությունները վերապատրաստում են նրանց զինյալներին՝ Իրանի միջուկային ծրագրում աշխատող գիտնականների ոչնչացման [38] և այլ նպատակներով։
Իսրայելը դեռևս նախորդ դարի 60-ականներից ակտիվ համագործակցում է Մերձավոր Արևելքի տարբեր քրդական շարժումների ու խմբավորումների հետ։ Հատկապես արդյունավետ է համագործակցությունը Քուրդիստանի ազատ կյանք կազմակերպության (The Kurdistan Free Life Party-PJAK [39]) հետ։ Վերջինս քաղաքական պայքար է մղում Իրանում քրդերի ինքնավարության և իրավունքների պաշտպանության համար։ Կազմակերպությունն ունի զինյալ խմբավորում՝ Արևելյան Քուրդիստանի ինքնապաշտպանությունը, որը 2000-ականների կեսերից զինված պայքար է մղում Իրանի իշխանությունների դեմ [40]։ Փորձագիտական որոշ գնահատականներով, Իրանի ղեկավարության դեմ պայքարում կազմակերպությանը ֆինանսական, քաղաքական և այլ աջակցություն է ցուցաբերում Իսրայելի արտաքին հետախուզությունը [41]։ Վերջինս Իրաքյան Քուրդիստանում ակտիվ հետախուզական գործունեություն է ծավալուն, վերապատրաստում, զինում է կազմակերպության մարտիկներին և ուղարկում Իրան [42]։
Ի րան-Իսրայել միջնորդավորված դիմակայությունն առանձնանում է նաև հիբրիդային գործողություններով (hybrid war [43]), որոնցից կարելի է նշել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ուղերձներն Իրանի ժողովրդին։ Ուղերձներում Իրանի ժողովրդին կոչ էր արվում դուրս գալ փողոց և պահանջել Իրանի ղեկավարությունից «Սիրիայում, Եմենում և Մերձավոր Արևելքի անիմաստ պատերազմներում ֆինանսներ վատնելու փոխարեն, լուծել երկրի առջև կանգնած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը, ջրային սակավ ռեսուրսները, ահաբեկչությունը»[44], [45], [46]։ Կոչ էր արվում նաև ազատվել Իրանի ղեկավարությունից, որտեղ Իսրայելը ներկայացվում էր Իրանի ժողովրդի բարեկամ [47], [48]։
Հիբրիդային գործողություն կարելի է համարել Թեհրանի միջուկային արխիվի պահուստների 2018թ. հունվարին Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության իրականացրած գործողությունը, որով բացահայտվեց Իրանի միջուկային զենքի ստեղծման Ամադ գաղտնի նախագիծը [49]։ Հետախուզական գործողությունների արդյունքում, ձեռք են բերվել շուրջ կես տոննա, ավելի քան 100 հազ. փաստաթղթերի բնօրինակներ [50]։
Վերջին երկու տարում, սակայն, մեծացել է Իսրայելի ուղղակի միջամտությունը Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին. իսրայելական օդուժն ավելի հաճախ է թիրախավորում Սիրիայում գործող իրանական հենակետերը, շտաբները, հրթիռների արտադրամասերը [51]։
Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի 2-ին իր թվիթերյան էջում տեսանյութ հրապարակեց, որը հաստատում էր նախորդ օրը Սիրիայից Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռների արձակման փաստը, որոնցից մեկն ընկել էր Իսրայելի տարածքում [52]։
Last night, 2 rockets were launched from Syria to Israel, 1 landing within Israeli territory. In response, we struck a number of Syrian Armed Forces military targets. pic.twitter.com/xzk5Crsa5q
— Israel Defense Forces (@IDF) 2 июня 2019 г.
Իսրայելի ՌՕՈւ-երի թվիթերյան պաշտոնական էջում ընթացիկ տարվա հունվարի 21-ին գրառում արվեց, որ հունվարի 20-ին «Սիրիայում գործող ԻՀՊԿ զորքերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ արձակեցին՝ թիրախավորելով Իսրայելի հսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների հյուսիսային հատվածը» [53]։ Դրան հաջորդեցին Իսրայելի պատասխան գործողությունները։
Իսրայելի պաշտպանության բանակի թվիթերյան էջից
These are the Iranian Quds military sites in Syria that we targeted in response:
— Israel Defense Forces (@IDF) 21 января 2019 г.
🎯 Munition storage sites
🎯 Military site located in the Damascus International Airport
🎯 Iranian intelligence site
🎯 Iranian military training camp pic.twitter.com/pzHQv81l1C
Yesterday (Sunday), Iranian Quds forces operating in Syrian territory launched a surface-to-surface rocket from Syrian territory aimed at the northern Golan Heights in Israel. The IAF's Iron Dome aerial defense system intercepted the rocket pic.twitter.com/0DPWGHvRYm
— Israeli Air Force (@IAFsite) 21 января 2019 г.
ԻՊԲ թվիթերյան էջում կադրեր հրապարակվեցին մայիսի սկզբին Իսրայելի ուղղությամբ Համաս ու Պաղեստինյան ջիհադ խմբավորումների հրթիռակոծության վերաբերյալ. երկու օրվա ընթացքում արձակվեց շուրջ 700 հրթիռ [54]։
Իսրայելի ռազմաօդային ուժերի թվիթերյան էջից,Israeli Air Forces
How would you respond if 700 rockets were fired at you by your neighbors?
— Israel Defense Forces (@IDF) 6 мая 2019 г.
This is what we did: pic.twitter.com/s9wJyLx5Pl
Տարբեր գնահատականներով, 2017-2018թթ. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գործող ավելի քան 200 իրանական թիրախների [55]։
Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռային հարվածների վիճակագրությունը 2011-2019թթ. [56]։
Վ երջին տարիներին Իրանի և Իսրայելի միջնորդավորված դիմակայությունը դրսևորվեց նաև Եվրոպայում։ 2018թ. հունվարի կեսերին Գերմանիայի հակահետախուզությունը ձերբակալեց ԻՀՊԿ 10 գործակալի՝ Գերմանիայում գործող իսրայելական օբյեկտների դեմ լրտեսության կասկածանքով [57]։ Ձերբակալություններ եղան Բեռլինում, Բադեն-Բադենում, Բավարիայում։ Դեպքի առիթով 2017թ. դեկտեմբերին Գերմանիայում ԻԻՀ դեսպան Մուսթուֆա Հայդար Սայեդ-Նակֆին հրավիրեցին արտգործնախարարություն [58]։ Ըստ աղբյուրի՝ Բեռլինը մտադիր էր մեղադրանք ներկայացնել դեսպանին, թե նա գերմանա-իսրայելական բարեկամության միության նախկին ղեկավար Ռեյնգոլդ Ռոբբեի մասին [59] տեղեկություններ է հավաքել և փոխանցել ԻՀՊԿ-ին։ Հիշեցնենք, որ դեռևս 2017թ. հուլիսին Գերմանիայի ներքին հետախուզության ծառայությունը անդրադարձել էր այդ երկրի տարածքում գործող իսրայելական և հրեական կառույցների նկատմամբ Իրանի լրտեսական գործունեությանը [60]։ ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, 2018-ի ամռանը լրտեսության կասկածանքով իրանցիներ ձերբակալվեցին նաև Ավստրիայում [61]։
Դասական միջնորդավորված գործողություն կարելի է որակել հունիսի կեսերին Օմանի ծոցում Front Altair և Kokuka Courageous տանկերների վրա հարձակումը։ Նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել նաև մայիսին. ԱՄԷ-ում 2 լցանավ էր այրվել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին [62]՝ ասելով, որ իրանական կողմը ցանկանում է միջազգային շուկայում բարձրացնել նավթի գինը [63]:
Հորմուզի նեղուցը
Ս.թ. հունիսի կեսերին Թեհրանը հայտարարեց, որ բացահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀԳ) կիբերլրտեսական նոր ցանց և ձերբակալել որոշ գործակալների [64]։ Տեղեկությունում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ ԿՀԳ-ն կիբերլրտեսություն ու հարձակումներ է իրականացել նաև այլ երկրներում [65]։
Հունիսի 20-ին Թեհրանը հայտնեց Իրանի տարածքում ԻՀՊԿ կողմից ամերիկյան նավատորմի MQ-4C Triton տեսակի ռազմավարական հետախուզական ԱԹՍ-ի խոցման մասին [66]։
For more visual detail on the path, location, and point of impact of the U.S. military drone Iran shot down on Thursday, and of the waters over which it was flying, see these maps and coordinates.
— Javad Zarif (@JZarif) 22 июня 2019 г.
There can be no doubt about where the vessel was when it was brought down. pic.twitter.com/eInqIYolaS
Կարճ ժամանակ անց Վաշինգտոնը հայտարարեց, որ ԱԹՍ-ն խոցվել է ոչ թե Իրանի, այլ Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում [67]։ ԻՀՊԿ փոխանցմամբ, ամերիկյան ԱԹՍ-ն խոցվել է իրանական արտադրության Խորդադ-3 (Khordad) տեսակի զենիթահրթիռային համալիրով [68]։ Ըստ աղբյուրի, այս համալիրները կարող են 27 կմ բարձրության վրա միաժամանակ խոցել մինչև 4 թիրախ: ԱԹՍ-ի արժեքը շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար է։
Ամերիկյան MQ-4C Triton տեսակի ԱԹՍ
Հասկանալի է Օմանի ծոցում աշխարհաքաղաքական շահերի բևեռացման այս տրամաբանությունը. Հորմուզի նեղուցը [69], որն ապահովում է Օմանի ծոցից բեռնափոխադրումները, ծովային արտահանումների համաշխարհային կարևորագույն դարպաս է։ Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան ճնշումների, Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը։
Ըստ Վաշինգտոնի, մայիսի կեսերին Թեհրանի կողմից գործողությունների նախաձեռնման հնարավորություններ կային նաև իրաքյան ուղղությամբ։ ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հրահանգում էր իրենց աշխատակիցներին լքել Իրաքի մայրաքաղաքի դեսպանատունն ու Քուրդիստանի մայրաքաղաքի հյուպատոսությունը [70], ինչը պատճառաբանվում էր Իրանի կողմից ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման հնարավորությամբ [71]:
[1] https://www.wrmea.org,http://www.timesofisrael.com, https://cyberleninka.ru
[2] Որոշ փորձագետներ նախորդ դարի արաբա-իսրայելական պատերազմները բնորոշում են որպես միջնորդավորված պատերազմներ։
[4] Մասնագիտական գրականությունում «պրոքսի» պատերազմներ են համարվում Կորեական, Վիետնամի, աֆղանական պատերազմները, ուկրաինական ճգնաժամը և այլն։
[6] https://www.telegraph.co.uk
[7] https://www.telegraph.co.uk
[9] Մասնագիտական գրականությունում հովանավոր երկրի աջակցությունը ստացող կազմակերպությունները, կառույցները ընդունված է անվանել պրոքսիներ (proxies):
[10] https://www.state.gov, https://www.rferl.org, https://www.thenational.ae
[12] https://www.terrorism-info.org
[13] https://www.wilsoncenter.org
[14] http://www.understandingwar.org
[16] https://www.theguardian.com
[20] https://www.wilsoncenter.org
[21] https://www.cfr.org
[22] https://www.cfr.org
[23] https://mfa.gov.il
[27] http://pflp.ps/ar/
[28] https://www.algemeiner.com
[30] https://www.cfc.forces.gc
[32] https://english.mojahedin.org/
[33] https://english.mojahedin.org
[35] https://www.washingtontimes.com
[36] https://www.mepc.org
[37] https://www.mepc.org
[38] http://rockcenter.nbcnews.com
[39] http://pjak.eu/en/
[40] https://www.washingtontimes.com
[43] «Հիբրիդային պատերազմներ» ասելով հասկանում ենք ռազմական գործողությունների վարման ոչ գծային այն միջոցառումները, որոնք պահանջում են հնարավորինս քիչ ռազմական, ֆինանսական, քաղաքական ռեսուրս։ Հիդրիդային պատերազմների շարքին են դասվում հետախուզական, դիվերսիոն գործողությունները, կիբերպատերազմները, պետության ներսում առանձին խմբերի ներգրավմամբ, ներքաղաքական անկայունության հրահրումը և այլն։
[44] https://twitter.com
[45] https://www.jns.org
[46] https://twitter.com/israelipm
[47] https://www.youtube.com
[48] https://www.youtube.com, տե՛ս նաև՝ https://www.youtube.com
[49] https://www.bbc.com
[50] https://www.youtube.com
[51] https://www.theguardian.com
[52] https://twitter.com
[53] https://twitter.com
[54] https://twitter.com
[55] https://www.dailysabah.com
[56] Տվյալներում հաշվարկված են միայն հրթիռային հարվածները, սակայն նշվում է հրթիռա-ականանետների հարվածներից տուժածների ընդհանուր թիվը։ Հաշվարկվում են այն հրթիռները, որոնք ընկել են Իսրայելի տարածքում։ Նշված ժամանակահատվածում իսրայելական կողմն ունեցել է 28 զոհ, 447 վիրավոր։
[57] http://txt.newsru.co
[58] https://www.reuters.com
[59] https://www.reuters.com
[60] http://txt.newsru.co.il/arch/world/16jan2018/ksir444.html
[61] https://www.state.gov
[62] https://www.telegraph.co.uk
[63] https://www.theguardian.com
[64] https://news.yahoo.com
[65] http://newsru.co.il
[66] https://www.irna.ir/news
[67] https://www.reuters.com
[68] http://newsru.co.il
[69] https://nationalinterest.org
[70] https://iq.usembassy.gov
[71] https://uk.reuters.com