ՀԱՊԿ հավաքական ռազմական բաղադրիչը

7 ր.   |  2019-03-05

վիճակագրական-համեմատական հետազոտություն    

Հետազոտության շրջանակում դիտարկելու ենք ՀԱՊԿ հավաքական ռազմական, ռազմատեխնիկական ընդհանրական ներուժը, որը կհամադրենք համաշխարհային, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, ինչպես և առանձին պետությունների հետ:

Ն ախ փորձենք ներկայացնել թեմայի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ լեզվական կորպուսից և ինտերնետային որոնողական համակարգերից, ինչը նյութը կդարձնի հնարավորինս լայն լուսաբանված: Google N-gram լեզվական կորպուսի 1992-2008թթ. անգլալեզու տիրույթում CSTO [1] military տվյալը համադրվում է World/NATO/U.S./Germany/Russia military բառակապակցությունների հետ: Google N-gram viewer գործիքը չի կարողացել գտնել CSTO military, ինչպես նաև՝ CSTO հապավման բացված ամբողջական տարբերակները: Անհամեմատ բարձր է U.S. military բառակապակցության արդյունքը (2008թ.՝ 104.4 մլն հիշատակում), World military-ն՝ 207 հազ. անգամ:

Մենք ներկայացնում ենք նաև Google և Yandex որոնողական համակարգերում առանձնացված տվյալների ողջ շտեմարանը, որտեղ կլինեն կոնտենտի կրկնություններ [2]: U.S. military հասկացության հիշատակումների արդյունքները ընդհանուր առմամբ պահպանել են Google N-gram լեզվական կորպուսի անգլալեզու տիրույթում կիրառման հաճախակիության տրամաբանությունը: Google-ում NATO military բառակապակցությունը հայտնվել է նախավերջին դիրքում՝ օգտագործվելով 115 մլն անգամ:

Yandex-ում նույն բառերի որոնման արդյունքում ամենաբարձր ցուցանիշը եղել է U.S. military հասկացությունը՝ 94 մլն [3]:  

Google N-gram-ի [4] անգլալեզու տիրույթում փորձել ենք զուգահեռներ անցկացնել Armed Forces/Army տարբերակներով: CSTO Army (դա վերաբերում է նաև CSTO Armed Forces, Collective Security Treaty Organization Army տարբերակներին) հասկացությունը Google N-gram viewer գործիքը չի գտել: Կիրառության հաճախականությամբ առաջատար է United States Armed Forces տարբերակը (2008թ. հիշատակվել է շուրջ 2.1 մլն անգամ):

Google որոնողական համակարգում մեր կողմից առանձնացված տվյալների հիշատակումների քանակական արդյունքների տրամաբանությունն ընդհանուր գծերով չի շեղվում, այդ թվում՝ Armed Forces/ Army տարբերակները որոնելիս: Yandex որոնողական համակարգում ВС/Армия որոնման արդյունքում հիշատակումների քանակական ամենաբարձր ցուցանիշով առանձնացել է ВС ОДКБ տարբերակը՝ շուրջ 299 մլն:  Տվյալներ առանձնացրել ենք նաև Google N-gram լեզվական կորպուսի ռուսալեզու տիրույթում. ВС РФ բառակապակցության հիշատակումների քանակական առավելությունն ակնհայտ է: Տվյալներում նշել ենք նաև ВС ОДКБ տարբերակը, սակայն տվյալներ չեն գտնվել (տվյալներ չհաջողվեց գտնել նաև Армия ОДКБ, Вооруженные силы ОДКБ հասկացությունների դեպքում):

Вооруженные силы США հասկացությունը հիշատակումների քանակով ոչ զգալի տարբերությամբ գերազանցում է Вооруженные силы РФ հասկացությանը: Կարևոր ենք համարում հստակեցնել, որ 1992-2008թթ. Вооруженные силы США, Вооруженные силы РФ տվյալների դեպքում հիշատակումների քանակական զարգացման դինամիկան ընթացել է բավական համաչափ: Հետևաբար, նշյալ տվյալների հիշատակումները եղել են միմյանց հետ փոխկապակցված կոնտենտում:   

Համաշխարհային ռազմականացման միտումները

Ս տոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute - SIPRI) տվյալներով, 2017թ. համաշխարհային ռազմական ծախսերը կազմել են $1739 մլրդ, ինչը 2016թ. համեմատությամբ աճել է 1.1%-ով [5]: 2017թ. վիճակագրությամբ՝ ՌԴ ռազմական ծախսերն առաջին անգամ նվազել են՝ [6] կազմելով $66.3 մլրդ, ինչը 20%-ով քիչ է 2016թ. ցուցանիշից: Ընդ որում, 2017թ. տվյալներով, ռազմական ծախսերի կրճատման ամենաբարձր ցուցանիշը Ռուսաստանինն է ($13.9 մլրդ):

2017թ. համաշխարհային ռազմական ծախսերը սկսել են կրկին աճել, ինչը պայմանավորված է Չինաստանի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերով:

2017թ. Չինաստանը ռազմական ծախսերով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը. նույն տարում ՉԺՀ-ի այդ ցուցանիշն աճել է 5.6%-ով՝ կազմելով $228 մլրդ:

2017թ. ռազմական ծախսերն՝ ըստ բարձր մասնաբաժին ունեցող երկրների հնգյակի, $մլրդ

 Դիրքը 

Երկիրը

 Ռազմական ծախսեր

$մլրդ

 ՀՆԱ-ում, %

 Մասնաբաժինը համաշխարհային ռազմական ծախսերում, %

Համաշխարհային

1739

2.2

 

1

ԱՄՆ

610

3.1

35

2

ՉԺՀ

228

1.9

13

3

 Սաուդյան Արաբիա

69.4

10

4

4

ՌԴ

66.3

4.3

3.8

5

Հնդկաստան

63.9

2.5

3.7

Աղբյուրը՝  Stockholm International Peace Research Institute, SIPRI Military Expenditure Database

Գրաֆիկը կազմվել է SIPRI Military Expenditure Database տվյալների հիման վրա:  

Դիտարկել ենք այդ թվում ՀԱՊԿ, ՆԱՏՕ և համաշխարհային հավաքական ռազմական ծախսերի համեմատական վիճակագրությունը:

Գրաֆիկը կազմվել է   Stockholm International Peace Research Institute, SIPRI Military Expenditure Database տվյալների հիման վրա:  

Ստորև ներկայացնում ենք նաև նշված ժամանակահատվածում ՀԱՊԿ անդամ-երկրների ռազմական ծախսերի ցուցանիշների զարգացման փոփոխությունը՝ առանց Ռուսաստանի:

Աղբյուրը՝ SIPRI 2018  https://www.sipri.org

Նույն վիճակագրությունը հասանելի է նաև Համաշխարհային բանկի տվյալների շտեմարանում, որտեղ առանձնացված ցուցանիշները դիտարկվում են ավելի լայն՝ 1992-2017թթ. ընկած ժամանակագրական միջակայքում:


https://data.worldbank.org

Աղբյուրում Տաջիկստանի տվյալը անհասանելի է:    

Պետության ռազմական ներուժի գնահատման ցուցիչներից մեկը ՀՆԱ-ում ռազմական ծախսերի տոկոսային հարաբերակցությունն է: Այս առումով ՀԱՊԿ անդամ-պետությունների թվում բարձր են Ռուսաստանի, Հայաստանի ու Ղրղզստանի ցուցանիշները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերը հիշատակված 3 պետությունների ՀՆԱ-ում ռազմական ծախսերը անցնում են 3%-ի շեմը, իսկ կազմակերպության մյուս անդամ-երկրների համապատասխան ցուցանիշները չեն գերազանցում 2%-ը:

Տաջիկստանի 2013, 2016-2017թթ. տվյալներն անհասանելի են

Աղբյուրը՝ https://www.sipri.org

ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմատեխնիկական ընդհանուր նկարագիրը

Ռ ազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի The Military Balance 2018թ. [7] տվյալներով քանակական ծավալների մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ-ին:

Աղբյուրը՝ International Institute for Strategic Studies. The Military Balance 2018թ.


[1] CSTO - The Collective Security Treaty Organization

[2] Հայտնի է, որ Google/Yandex որոնողական համակարգերում որոնման արդյունքները փոփոխական են: Google որոնողական համակարգը տվյալներ է տրամադրում մինչ օրս ընկած ժամանակագրական ընդգրկումով, ինչը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում պահպանվել է Google N-gram լեզվական կորպուսի անգլալեզու տիրույթում U.S. military բառակապակցության կիրառման հաճախականությունը: Նշենք նաև, որ Google-ում տվյալ բառով որոնման արդյունքում հաշվարկվում են բոլոր հիշատակումները միասին վերցրած. ենթադրենք, օրինակ, որոնողական համակարգի կողմից տվյալ բառով գտնված տեքստում այն կարող է հանդիպել x անգամ, նույն x միավորով դա ներառվում է հիշատակումների ամբողջական ցուցակում:

[3] Collective Security Treaty Organization military տվյալի բարձր ցուցանիշը (59 մլն հիշատակում) պայմանավորված է Yandex-ի ռուսական տեղեկատվական հարթակ լինելով:

[4] Տվյալներ առանձնացրել ենք նաև Google Scholar գործիքով, որի անգլալեզու տիրույթում 1992-2018թթ. միջակայքում NATO հասկացությունը հիշատակվել է շուրջ 862 հազ., CSTO-ն՝ շուրջ 10 հազ.:

[5] Мировые военные расходы остаются на высоком уровне: 1,7 триллиона долларов,  https://www.sipri.org

[6] Նու՛յն տեղում:

[7] https://www.iiss.org/

[8] Ցանկում ներկայացրել ենք մարտական (հարվածային և բազմանպատակային) գործողություններ իրականացնող ուղղաթիռները: The Military Balance 2018թ. զեկույցում կան տեղեկություններ նաև ոչ մարտական նշանակության ուղղաթիռների վերաբերյալ (հետախուզական, կառավարման և տրանսպորտային՝ ընդհանուր առմամբ 13 միավոր):

[9] Տվյալներում հաշվառված չեն Արցախի Հանրապետության ցուցանիշները:

[10] Առանձնացվում են նաև տրանսպորտային նշանակության 26 միավոր ուղղաթիռներ:

[11] Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների վերաբերյալ համացանցում հասանելի տեղեկություններն ու վիճակագրական տվյալները բավական հակասական են: Ավելին, կարելի է այդ տվյալների հետ աշխատելիս շփոթվել, քանի որ շատ հաճախ դրանցում հաշվարկված է նաև ոչ մարտական նշանակության տեխնիկան: Ուստի այդ ցուցանիշները ներկայացված են մոտավոր հաշվարկով: