Անշարժ գույքի շուկայում ակտիվությունը պահպանվում է
1 ր. | 2023-07-28Աճում են թե՛ գները, թե՛ գործարքները. Ինֆոգրաֆիկա
2 023թ.-ի հունիսին ՀՀ-ում անշարժ գույքի նկատամամբ իրականացված իրավունքի պետական գրանցման գործարքների ընդհանուր քանակը կազմել է 19258, նախորդ ամսվա համեմատ աճելով 6%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 0․7%-ով։ ՀՀ-ում 2023թ.-ի հունիսին անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր մակարդակն արձանագրվել է Երևանում՝ 28․8%, իսկ ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝ 2․3%։
2023թ.-ի հունիսին ՀՀ-ում գրանցված ընդհանուր գործարքների շարքում ամենաբարձր կշիռը պատականում է օտարման գործարքներին՝ 35․1%, իսկ ամենափոքր մասնաբաժինը՝ օրինականացման գործարքներին՝ 1․4%:
Այս և այլ ամփոփ ցուցանիշների պատկերը ներկայացված է ստորև՝ ինֆոգրաֆիկաների տեսքով.
Երևանում անշարժ գույքի նկատմամբ պետական իրավունքի գրանցման գործարքների ծավալում ամենամեծ մասնաբաժինը արձանագրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ 19․6%, իսկ ամենափոքրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0․7%:
2023թ.-ի դիտարկվող ժամանակահատվածում Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական միջին գները (հաշվարկված 1 քառ.մ. մակերեսով) 2023թ.-ի մայիսի համեմատ աճել են 1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ՝ 7․9%-ով։