Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրները

1 ր.   |  2019-07-15

«Օրբելի» կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 2-ին և 3-ին:

Ընդունվում են գիտական հոդվածներ, որոնք գրախոսվելու են։ Դրական եզրակացությամբ գրախոսված հոդվածները կհամարվեն ԲՈԿ-ի կողմից ընդունված գիտական աշխատանք և կզեկուցվեն համաժողովում:

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետը 2019թ. Սեպտեմբերի 24-ն է:

Հոդվածներին ներկայացվող պահանջները։

  • Ներկայացվող հոդվածները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված առաջարկներ, ինչպես բնակչության բնական աճի, այնպես էլ՝ միգրացիայի հարցերում:
  • Ընդունելի են նաև այլ ոլորտների ռազմավարությունների վերաբերյալ հոդվածներ, որոնք, ուղղակիորեն չառնչվելով Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ունակ են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ։
  • Ընդունելի են հոդվածներ, որոնք վերաբերում են ժողովրդագրական քաղաքականության ու ռազմավարության մշակման և գնահատման ժամանակակից տեսություններին և մեթոդաբանական մոտեցումներին, որոնց կիրառությունը Հայաստանում կարող է իրատեսական և արդյունավետ լինել։
  • Հոդվածները կարող են վերաբերել հետևյալ ոլորտներին.
  • տնտեսական,
  • սոցիալական,
  • առողջապահական,
  • մշակութային,
  • կրթական,
  • ինֆորմացիոն,
  • ռազմական,
  • տարածքային քաղաքականություն,
  • ենթակառուցվածքներ,
  • պատմական փորձ (իրատեսական և արդյունավետ Հայաստանի կամ Արցախի համար)
  • Ուղեղների արտահոսքի կանխում, նվազեցում և վերադարձ,
  • Այլ ոլորտներին վերաբերող հոդվածներ։

Տեխնիկական պահանջները

Հոդվածների ծավալը՝ մինչև 15 էջ, ներառյալ՝ գրաֆիկները, աղյուսակները, անոտացիան (հայերեն, անգլերեն, ռուսերեն) և հանգուցային բառերը (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։

Հոդվածներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Համաժողովի կազմակերպչական խորհրդի հեռ.՝ 060-40-70-40; 096-55-75-38

«Օրբելի» կենտրոն, Երևան, Արշակունյաց 44: