44-օրյա պատերազմ. Վարձկաններ
1 ր. | 2022-02-162020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը սեփական զինված ուժերից բացի լայնորեն կիրառեց Թուրքիայի աջակցությամբ Արցախ և Ադրբեջան տեղափոխված վարձկանների։ Դեռևս Արցախյան առաջին պատերազմում՝ 1993-94թթ. ադրբեջանական բանակում տարբեր տվյալներով կռվել էին 1000-3000 աֆղանցի մոջահիդներ։ 2020թ.-ին մարտական գործողություններին մասնակցում էին հիմնականում սիրիացի վարձկաններ, որոնք Ադրբեջան էին տեղափոխվել նախքան պատերազմը։ Վարձկանների մասին առաջին տեղեկությունները տարածվում են քրդական աղբյուրներում, հետագայում արդեն բազմաթիվ այլ աղբյուրներ հաստատում են այն։
«44-օրյա պատերազմ. Վարձկաններ» ֆիլմը փաստական հարուստ նյութի, քննչական մարմինների տեղեկությունների, փորձագետների վերլուծությունների հիման վրա ներկայացնում է պատերազմում Թուրքիայի և սիրիացի վարձկանների մասնակցությունը։ Ֆիլմը պատրաստել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։