Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների հարցը բանակցային գործընթացում

9 ր.   |  2019-07-18


2011թ. մարտի 5-ին Սոչիում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տարածված համատեղ հաղորդագրությունում նշվում էր շփման գծի երկայնքով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո հնարավոր միջադեպերի քննություն իրականացնելու անհրաժեշտության մասին: Հետագայում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների կիրառման հարցը ներառվեց նաև Մինսկի Խմբի համանախագահների տարբեր հայտարարություններում: Ըստ նրանց՝ մեխանիզմների ներդրումը պետք է հստակեցներ, թե կողմերից որ մեկն է խախտում: Մեխանիզմների ներդրմանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը՝ առաջ քաշելով իր պնդումները այս հարցի շուրջ: