Թուրքական լիրան արժեզրկվում է

2 ր.   |  2020-09-30

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել, այս պահի դրությամբ 2,1 %-ով անկում է գրանցել՝ $1 փոխարժեքը կազմում է 7,819 թուրքական լիրա։ Այս տարվա անկման ցուցանիշը՝ կազմում է 24%։ Ֆինանսական փորձագետների կարծիքով մինչև տարեվերջ թուրքական լիրան կգրանցի $1 դիմաց՝  8 թուրքական լիրա ցուցանիշ, իսկ թուրքական տնտեսությունը անկում կապրի։

Ըստ փորձագետների, չնայած թուրքական տնտեսությունը գտնվում է ծայրահեղ վիճակում՝ (ինչին «նպաստեց» կորոնավիրուսը և զբոսաշրջության անկումը), Էրդողանը շարունակում է իր վտանգավոր քաղաքական կուրսը։ Վերջերս դա Լիբիայում և սիրիական Իդլիբի զավթման փորձն էր, այնուհետև Միջերկրական ծովի բնական գազի պաշարների տնօրինման շուրջ Հունաստանի և Ֆրանսիայի հետ լարվածությունը, իսկ այժմ էլ ներքաշվում է Արցախյան հակամարտության մեջ:

O ANDA առցանց բրոքերային ընկերության ավագ վերլուծաբան Ջեֆրի Հելին գտնում է, որ «մտավախություններ կան, որ Թուրքիան, որի տնտեսությունը այժմ գտնվում է խորը ճգնաժամի մեջ, ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունենում Սիրիայի հյուսիսում և Հունաստանի հետ (Միջերկրական ծովում) հակամարտությունների էսկալացիային, այլև կարող է ներքաշվել ևս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, որը Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով (ըստ կայքի՝ խոսքը Արցախյան հակամարտության մասին է, որտեղ Թուրքիան արդեն ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Ֆ-16» կործանիչներ,  ինչպես նաև Իդլիբի գրոհայիններ է ուղարկել) [1]:

Մ իևնույն ժամանակ, տնտեսագետ Ջ. Տուվիի գնահատականով, լիրայի արժեզրկումը ինչպես կանխատեսվում է, կշարունակվի նաև 2021թ.-ին: Ըստ նրա՝ հաջորդ տարեվերջին արժույթը կարող է արժեզրկվել. $1 դիմաց՝  9, 25 թուրքական լիրա:


[1] Из-за войны в Карабахе турецкая лира обвалилась еще ниже: отели продолжают поднимать цены, а российские туристы искать скидок