Չինական տնտեսական կապիտալը Վրաստանում
16 ր. | 2020-01-20Հ արավային Կովկասը կարևոր նշանակություն ունի չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության շրջանակում։ 2013-ին մեկնարկած նախաձեռնության մեկնարկից ի վեր Պեկինը դիտարկում է Ասիան Եվրոպային կամրջող տարանցիկ-հաղորդակցական ուղիներ, այդ թվում՝ վրացական ուղղությամբ. Պեկինում առանձնակի կարևորություն են տալիս Վրաստանի նավահանգիստների տարանցիկ հնարավորություններին։
Առևտրային կապեր
2 018-ին Վրաստանն արտահանել է ընդհանուր առմամբ 3.3 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, որից 5.9%-ը՝ Չինաստան. 2017-ին այդ ցուցանիշը 7.3% էր։ 2018-ին Վրաստան ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալում Չինաստանին բաժին է ընկել 9.1%-ը[1], իսկ 2017-ին՝ 9.2%։
Վրաստանի առևտրաշրջանառությունը $ հազ.
Առևտրաշրջանառություն |
2014 |
2015 |
2016 |
2017 |
2018 |
Արտահանում, ընդհ. |
2 861 045 |
2 204 199 |
2 113 044 |
2 735 778 |
3 355 712 |
Ներմուծում, ընդհ. |
8 601 828 |
7 300 150 |
7 293 959 |
7 943 334 |
9 135 959 |
Արտահանումը Չինաստան |
90 393 |
125 803 |
174 330 |
201 702 |
198 035 |
Չինաստանից ներմուծումը |
733 468 |
587 299 |
547 510 |
732 946 |
833 894 |
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/media/28902/Yearbook_2019.pdf
2017-ին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 934.6 մլն, 2018-ին՝ ավելի քան 1 մլրդ, 2019-ի առաջին 4 ամիսների ընթացքում՝ 318 մլն ԱՄՆ դոլար[2]։
2018-ին Չինաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների հնգյակում 4-րդն էր՝ Վրաստանի առևտրաշրջանառության 8.3%-ը[3]։ 2018-ի տվյալներով, Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը Թուրքիան էր՝ այդ երկրի ընդհանուր առևտրաշրջանառության 13.7% արդյունքով։
Վրաստանի հիմնական առևտրային գործընկերները. 2018թ.
Երկիրը |
Արտահանում |
Ներմուծում |
Առևտրաշրջանառություն, ընդհ. |
|||
$ հազ. |
% ընդհ.-ում |
$ հազ. |
% ընդհ.-ում |
$ հազ. |
% ընդհ.-ում |
|
Ընդհանուր |
3 355 712 |
100 |
9 135 959 |
100 |
12 491 672 |
100 |
Թուրքիա |
233 497 |
7.0 |
1 473 173 |
16.1 |
1 706 670 |
13.7 |
ՌԴ |
436 647 |
13.0 |
934 007 |
10.2 |
1 370 654 |
11.0 |
Ադրբեջան |
502 042 |
15.0 |
592 760 |
6.5 |
1 094 802 |
8.8 |
Չինաստան |
198 035 |
5.9 |
833 894 |
9.1 |
1 031 929 |
8.3 |
Ուկրաինա |
175 045 |
5.2 |
514 767 |
5.6 |
689 811 |
5.5 |
Հայաստան |
278 690 |
8.3 |
335 272 |
3.7 |
613 961 |
4.9 |
ԱՄՆ |
159 971 |
4.8 |
359 544 |
3.9 |
519 516 |
4.2 |
Գերմանիա |
51 540 |
1.5 |
431 404 |
4.7 |
482 944 |
3.9 |
Բուլղարիա |
258 867 |
7.7 |
181 595 |
2.0 |
440 462 |
3.5 |
Ֆրանսիա |
44 747 |
1.3 |
262 579 |
2.9 |
307 326 |
2.5 |
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/media/28902/Yearbook_2019.pdf
2018-ին Վրաստանում իրականացվել են շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ուղիղ ներդրումներ, որից 5.9%-ը կազմել է չինական մասնաբաժինը։ 2016 և 2017-ին այդ ցուցանիշը հաշվվում էր համապատասխանաբար 1.5 և 0.9%[4]։ 2014-2018թթ. Վրաստանում չինական ընկերությունների կողմից իարականացված ուղիղ ներդրումների լավագույն արդյունքը գրանցվել է 2014-ին՝ 220 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում էր ընդհանուր ներդրումների 11.9%-ը։
2018-ին ամենաբարձր ցուցանիշը Ադրբեջանինն է՝ 246.4 մլն ԱՄՆ դոլար՝ Վրաստանում իրականացված օտարերկրյա ուղիղ ներդրումների 19.4%-ը։
Վրաստանում իրականացված ուղիղ օտարերկրյա ներդրումները, հազ.$
Երկիրը |
2014 |
2015 |
2016 |
2017 |
2018 |
Ընդհանուր |
1 836 980 |
1 729 088 |
1 650 328 |
1 962 613 |
1 265 236 |
Ադրբեջան |
340 550 |
581 739 |
555 137 |
461 977 |
246 442 |
Նիդեռլանդներ |
420 491 |
164 899 |
77 338 |
354 524 |
208 385 |
Մեծ Բրիտանիա |
108 851 |
398 813 |
85 210 |
247 480 |
178 836 |
ԱՄՆ |
184 443 |
18 898 |
59 262 |
79 308 |
102 571 |
Չինաստան |
220 099 |
66 948 |
25 481 |
19 364 |
75 738 |
Չեխիա |
51 962 |
16 673 |
87 529 |
129 097 |
74 999 |
Պանամա |
70 664 |
9 524 |
75 850 |
23 842 |
74 615 |
ՌԴ |
87 909 |
52 370 |
28 376 |
51 316 |
69 654 |
Լյուքսեմբուրգ |
109 633 |
127 265 |
115 746 |
100 715 |
50 136 |
Թուրքիա |
72 306 |
74 894 |
220 698 |
256 119 |
49 590 |
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/media/28902/Yearbook_2019.pdf
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2014-2017թթ. Վրաստանում չինական ընկերությունների իրականացրած ներդրումները կայուն նվազման միտում են արձանագրել։ Ցուցանիշում դրական դինամիկա նկատվեց միայն 2018-ին, ինչը թերևս պայմանավորված է 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած երկկողմ ազատ առևտրի մասին համաձայնագրով։
Աղբյուրը՝ https://www.geostat.ge/media/28902/Yearbook_2019.pdf
Վրաստանում չինական ընկերությունները ներդրումներ են իրականացնում տնտեսության տարբեր ճյուղերում. առավել մեծ ծավալ են կազմում շինարարության, ֆինանսական, անշարժ գույքի շուկաներին ուղղված ներդրումները[5]։ Չինական հիմնական ապրանքախմբերից են մեքենաներն ու սարքավորումները (20.87%), մետաղները (17.24%)։ Հետագա տարիներին այս դինամիկան էական փոփոխություն չի կրել։
Չինաստանի արտահանումը Վրաստան՝ ըստ ապրանքախմբերի, 2017, %
Մեքենաներ, սարքավորումներ |
20.87 |
Մետաղներ |
17.24 |
Տեքստիլ |
15.18 |
Էլեկտրոնիկա |
13.72 |
Քիմիական նյութեր |
10.73 |
Գյուղատնտեսական արտադրանք |
9.86 |
Աղբյուրը՝ http://atlas.cid.harvard.edu/explore?country
Վրաստանի կառավարության տվյալներով, ներկայում Վրաստանի շինարարության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ու ճանապարհների ոլորտում աշխատում է շուրջ 25 չինական ընկերություն[6]։ Մինչ օրս չինական ընկերությունները Վրաստանում կառուցել են ավելի քան 82 կմ ավտոճանապարհ, 40 կմ երկաթուղային ճանապարհ[7]։ Ներկայում Չինաստանի աջակցությամբ Վրաստանում իրականացվում են մի շարք նախագծեր, որոնցից է Քութայիսում էլեկտրամոբիլների արտադրության գործարանի կառուցումը[8]։
Վ րաստանյան շուկա մուտք գործած օտարերկրյա ներդրումային կազմակերպությունների շարքում առանձնանում է չինական Hualing Group մասնավոր կորպորացիան[9], որը գործունեություն է ծավալում առևտրի, խանութների ու հյուրանոցային ցանցերի կառուցման, էներգետիկ ռեսուրսների նախագծման ու զարգացման և այլ ոլորտներում։ Hualing Group-ը Վրաստանի ներդրումային դաշտում հայտնվել է 2007-ից և մինչ օրս իրականացրել 8 ներդրումային նախագիծ։
Hualing Tbilisi Sea New City
Վրաստանում Hualing Group-ի ներդրումային ամենախոշոր նախագիծը Hualing Tbilisi Sea New City-ն է (Թբիլիսի)։ Շինաշխատանքները մեկնարկել են 2013-ին[10]։ Առաջին 3 տարիներին ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում էր կառուցել բնակելի թաղամաս, հյուրանոցներ, միջազգային առևտրի ու լոգիստիկ, առողջարանային կենտրոններ, հիվանդանոցներ, դպրոցներ և այլն։
Hualing Tbilisi Sea New City
Աղբյուրը՝ http://hualing.ge/language/ru/tbilisi-sea-new-city-3/
Քութայիսի ազատ արդյունաբերական գոտին
2009-ին Վրաստանի կառավարության և չինական կորպորացիայի միջև ստորագրվեց Քութայիսում ազատ ադրյունաբերական գոտի (ԱԱԳ) ստեղծելու մասին հուշագիր[11]։ Նախագծի հեղինակների գնահատմամբ, տեղանքի ընտրությունը պայմանավորված էր Քութայիս քաղաքի ներդրումային ու գործարար գրավչությամբ, աշխարհագրական դիրքով. այն գտնվում է Քութիայիսի միջազգային օդանավակայանից 19-ը, Փոթի նավահանգստից՝ 95 և թբիլիսյան ավտոմայրուղուց՝ 210կմ հեռավորության վրա՝ տարանցիկ հանգուցային օղակ լինելով Սև և Կասպից ծովերի միջև[12]։ Վրաստանի կառավարության համապատասխան որոշմամբ, 2015-ին այն ստացավ ազատ արդյունաբերական գոտու կարգավիճակ և սկսեց իր լիարժեք գործունեությունը։ ԱԱԳ-ն զբաղեցնում է 36 հա տարածք։
Քութայիսի ԱԱԳ
Աղբյուրը՝ https://hualingfiz.ge/ru/o-%d0%bd%d0%b0%d1%81/hualing-kutaisi-fiz/
Ներկայում ԱԱԳ-ում գործում են փայտամշակման, կահույքագործական, քարի, մետաղական շինկոնստրուկցիաների մշակման մասնագիտացված ձեռնարկություններ։
Քութայիսի ԱԱԳ, Քարի մշակման հոսքագիծ,
Աղբյուրը՝ https://hualingfiz.ge/ru/investors-corner/photo-gallery/
2004-ի տարեվերջին Պանկիսի կիրճում շահագործման հանձնվեց Խադորի ՀԷԿ-ը, որի կառուցման ֆինանսավորումը հատկացրել էր Չինաստանի կառավարությունը (33 մլն ԱՄՆ դոլար)։ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռ 2002-ին։ Ծրագրով, ՀԷԿ-ը արտադրելու է 24 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա[13],[14]։
Խադորի ՀԷԿ
Աղբյուրը՝ http://www.xinhuanet.com//english/2017-02/05/c_136031911.htm
2015-ին տարեվերջին Վրաստանի կառավարությունը և չինական խոշոր Dongfang Electric հոլդինգը Վրաստանի Իմերեթի շրջանի Տղիբուլ քաղաքի ՋԷԿ-ի շինարարության ֆինանսավորման պայմանավորվածություն ձեռք բերեցին[15]։ 180-200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագիծն իրականացնում էր «Վրաստանի արդյունաբերական խումբ» հոլդինգը։ ՋԷԿ-ի հզորությունը 150 ՄՎտ է[16]։
2 016-ի սեպտեմբերին Վրաստանի կառավարության և չինական China Energy Company Ltd. (CEFC) կորպորացիայի միջև ստորագրվեց առևտրի ու ներդրումների ոլորտում համագործակցության հուշագիր[17]։
One of the biggest Chinese companies #CEFC is interested in investing in #Georgia #InvestInGeorgia #GeogiaChina pic.twitter.com/0DnoKLpHnd
— Giorgi Kvirikashvili (@KvirikashviliGi) June 14, 2016
2017-ի հունվարին Վրաստանի կառավարությունը Փոթիի Ազատ արդյունաբերական գոտու (ԱԱԳ)[18] բաժնետոմսերի 75%-ը վաճառեց China Energy Company Ltd. կորպորացիային[19],[20],[21]։ Փոխըմբռնման հուշագրով չինական կողմը պարտավորվում էր 3 տարվա ընթացքում ԱԱԳ-ում իրականացնել 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում[22]։ Վրաստանի վարչապետի գրասենյակի մամլո հաղորդագրության համաձայն, «հուշագիրը միտված է համատեղ նախաձեռնությունների միջոցով կյանքի կոչել Նոր մետաքսի ճանապարհի ներուժը»[23]։
Փոթիի Ազատ արդյունաբերական գոտին
Աղբյուրը՝ https://potifreezone.ge/ru/%d1%81%d0
2 017-ի մայիսին Վրաստանն ու Չինաստանը Պեկինում ստորագրեցին Ազատ աևտրի մասին համաձայնագիր[24], որով վրացական արտադրանքի շուրջ 94%-ը[25] (գինիներ, հանքային ջրեր, մեղր, թեյ, մրգեր, բանջարեղեն, գյուղատնտեսական արտադրանք) չինական շուկայում ազատվում էր մաքսային տուրքերից[26],[27]։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2018-ի հունվարի 1-ից[28]։
Վրաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ունի նման համաձայնագիր Չինաստանի հետ։
Moving towards a higher level of Cooperation: Free #Trade Agreement between #Georgia and #China has been signed. #SilkRoad pic.twitter.com/f3Mxo2Yexb
— Giorgi Kvirikashvili (@KvirikashviliGi) May 13, 2017
2017-ի նոյեմբերին երկու երկրների միջև ստորագրվեց Տնտեսական գոտիների և ձեռնարկատիրական կարողությունների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր[29], որով Պեկինը պատրաստակամություն էր հայտնում աջակցել Վրաստանում նորարարական գոտիների ստեղծման, համատեղ արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման գործում։
Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը
Աղբյուրը՝ https://agenda.ge/en/news/2017/2615
Արդեն նշվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում հարավկովկասյան տարածաշրջանի տարանցիկ-հաղորդակցական կարևորության մասին։ Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Թբիլիսիին զարգացնելու Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը (TransCaspian transport corridor)[30]։ 2015-ին փորձնական տարբերակով չինական Սինցզյան նահանգից Փոթի նավահանգիստ (Ղազախստանի ու Ադրբեջանի տարածքով) իրականացվեց առաջին երկաթուղային բեռնափոխադրումը[31],[32], որի ընթացքում, սակայն, առաջացան վարչարարական որոշ խոչընդոտներ[33]։ Ծրագրով նախատեսվում էր բեռնափոխադրումները հասցնել մինչև Թուրքիա։ Այդ ուղղությամբ հետագա աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն գրեթե չկա։
Ժամանակին Պեկինը հետաքրքրություն էր ցուցաբերում Վրաստանի խորջրյա Անակլիա նավահանգստի[34] կառուցման հարցում։ Մասնավորապես 2015-ի մարտին վրացական Georgian firm Anaklia Industrial Eco Park and Port Ltd. և չինական Power china ընկերությունները համաձայնագիր ստորագրեցին, որով Անակլիա նավահանգստի կառուցման մրցույթը շահելու դեպքում չինական ընկերությունը նավահանգստի կառուցման նախագծում իրականացնելու էր շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում[35]։ Սակայն վրաց-չինական կոնսորցիումն այդպես էլ չշահեց մրցույթը[36]։
2017-ի տարեվերջին չինական Shanghai Zhenhua Heavy Industries (ZPMC) ընկերությունը համաձայնագիր ստորագրեց «Անակլիա նավահանգստի զարգացման կոնսորցիում»-ի հետ, որով ZPMC-ը տրամադրեց կոնտեյներների տերմինալների հետ աշխատանքներում անհրաժեշտ ժամանակակից կռունկներ ու սարքավորումներ[37]։ Ներդրումները կազմեցին 50 մլն ԱՄՆ դոլար։
2018-ի տարեսկզբին նավահանգստի նախագծով հետաքրքրված էր նաև Չինաստանի երկաթուղային միջազգային կորպորացիան (China Railway International Group-CRIG)[38],[39]. կողմերի միջև հետագա հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։
2019-ի ապրիլին երկու երկրները ստորագրեցին միջազգային ցամաքային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մասին համաձայնագիր՝ երկուստեք ընդգծելով, այսպես կոչված, «միջանկյալ միջանցքի» նշանակությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում։
Համաձայնագրի ստորագրման արարողությունը
Աղբյուրը՝ https://sputnik-georgia.ru/economy/20190427
2019-ի տարեվերջին երկու երկրները հուշագիր ստորագրեցին վրացական ծխախոտի ու թեյի սպառման հանրայնացման, Աջարիայի ինքնավարությունում գործարարության աջակցման նպատակներով[40]։
Վ րաստանում չինական տնտեսական հետագա ակտիվությունը պայմանավորված է նաև նրանով, թե ինչ կարող է առաջարկել հարավկովկասյան այդ երկիրը Պեկինին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Պեկինի համար վրաստանյան ուղղությամբ ակտիվությունը ենթադրում է նաև քաղաքական համատեքստ՝ փորձելով մրցակցային դաշտ ապահովել Թբիլիսի-Վաշինգտոն սերտ համագործակցության համար։ Պեկինը կարևորում է Վրաստանի եվրաինտեգրման հնարավորությունները՝ դիտարկելով այն «Նոր մետաքսի ճանապարհ»-ում Ասիա-Եվրոպա հաղորդակցության պրիզմայով։
[1] https://www.geostat.ge/media/28902/Yearbook_2019.pdf
[2] https://eadaily.com/ru/news/2019/05/24/gruziya
[3] https://www.geostat.ge/media/28902/Yearbook_2019.pdf
[4] https://www.geostat.ge/media/28902/Yearbook_2019.pdf
[5] https://www.researchgate.net/publication/324248804
[6] https://eadaily.com/ru/news/2019/05/24/gruziya-i-kitay
[7] http://georgiatoday.ge/news/6781/China-Georgia
[8] https://eadaily.com/ru/news/2019/05/24/gruziya
[9] http://hualing.ge/language/en/hualing-georgia/
[10] https://inosmi.ru/economic/20191007/245971148.html
[11] http://hualing.ge/language/ru/%d1%81%d0%b
[12] http://hualing.ge/language/ru/%d1%81%d0%b2%
[13] https://civil.ge/ru/archives/162517
[14] http://www.xinhuanet.com//english/2017-02/05
[15] https://www.kavkaz-uzel.eu/articles/270778/
[16] https://www.newsgeorgia.ge/stroitelstvo-tes
[17] https://eadaily.com/ru/news/2017/09/21/svobodnye
[19] http://gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id
[20] http://www.economy.ge/?page=news&nw
[21] https://www.reuters.com/article/cefc-china-georgia
[22] https://georgiawealth.info/free-industrial-zone-poti/
[23] http://gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id
[24]http://www.economy.ge/uploads/files/2017
[25] http://fta.mofcom.gov.cn/enarticle/chinageorgiaen
[26] https://sputnik-georgia.ru/economy/20170919/237396225
[27] https://agenda.ge/en/news/2017/931
[28] https://agenda.ge/en/news/2018/29
[29] https://agenda.ge/en/news/2017/2615
[30] https://agenda.ge/en/news/2018/808
[31] https://www.youtube.com/watch?v=Lj2Fe_FOqAY
[32] https://sputnik-georgia.ru/economy/20150210/217363665.html
[33] http://casp-geo.ru/rastushhie-interesy-kitaya-v-gruzii/
[34] https://orbeli.am/hy/post/315/2019-11-14/%D5%
[35] https://www.refworld.org/docid/5523d4584.html
[36] https://eurasianet.org/georgia-china-experiences
[37] https://riss.ru/images/pdf/journal/2019/5/09.pdf
[38] https://riss.ru/images/pdf/journal/2019/5/09.pdf
[39] https://eadaily.com/ru/news/2018/02/09/kitayskaya
[40] https://agenda.ge/en/news/2019/3468