Երևանի Կապույտ մզկիթը
1 ր. | 2023-04-05Իրանական ճարտարապետության գոհարը Հայաստանում
Ք րիստոնյա Հայաստանը մշտապես հարգանք է տածել և առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել այլ ազգերի մշակութային ժառանգության ու կրոնական կոթողների նկատմամբ:
Հայաստանում պահպանվել են ոչ քրիստոնեական ներկայության հետքեր՝ մզկիթներ, դամբարաններ, հուշարձաններ, հուշակոթողներ: Ասվածի ամենավառ օրինակն է Երևանում գործող Կապույտ մզկիթը: Չնայած մզկիթի բացահայտ իրանական ճարտարապետությանը, տարածքում պահպանված բոլոր պարսկերեն արձանագրություններին, ճանապարհորդների հիշատակություններին՝ Ադրբեջանը չի դադարում հավակնություներ դրսևորել մզկիթի նկատմամբ և շարունակ այն փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական մշակութային ժառանգություն:
Բացի Կապույտ մզկիթից, Հայաստանի տարածքում պահպանվել են նաև մուսուլմանական բազմաթիվ այլ կոթողներ։ Օրինակ՝ Նորադուսի Ասլան Ղափլանի տապանաքարը, Որոտան գյուղի միջնադարյան գերեզմանատունը, Սիսիանի թանգարանի բակում պահպանված խոյատապանները:
Հեղինակներ՝
Ժաննա Վարդանյան, Մարիամ Ղուկասյան, Սաթենիկ Պետրոսյան, Վրույր Սիմոնյան