Կենտրոնի և խորհրդային հանրապետությունների հարաբերությունները. 1920-ական թվականնե

1 ր.   |  2021-11-15

1921թ. ավարտելով Անդրկովկասի և Միջին Ասիայի խորհրդայնացումը՝ բոլշևիկյան իշխանությունը սկսում է մշակել կառավարման այն համակարգը, որը հետագայում դառնում է Կենտրոնի և խորհրդային հանրապետությունների հարաբերությունների հիմքը: 1920-ական թվականների առաջին կեսը այն ժամանակաշրջանն էր, երբ որոշվում էր, թե ինչ կարգավիճակ, ինքնուրույնության ինչ մակարդակ պետք է ունենային հանրապետությունները: Տարբերակները մի քանիսն էին՝ ներքին լայն ինքնավարությո՞ւն, թե՞ արտաքին քաղաքական ու ռազմական ինքնուրույնություն: Զուգահեռաբար՝ նոր հասարակարգը ենթադրում էր գաղափարական և կառավարչական հմտություններ ունեցող նոր կադրեր, որոնք շատ քիչ էին՝ հատկապես հեռավոր հանրապետություններում: Այստեղից էլ՝ առաջ էր գալիս տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող քաղաքականության վերանայումը, որի մասին էլ մենք այսօր զրուցելու ենք ազգագրագետ, մշակութային մարդաբան Արտակ Խաչատրյանի հետ: