Վերապրել են այն ժողովուրդները, որոնք դիմացել են պարտությանը. Ալեքսան Հակոբյան
1 ր. | 2021-09-16Անկախ Հայաստանի պատմության վերջին 30 տարիները լի են ներքին ու արտաքին քաղաքական վայրիվերումներով, պատերազմներով, հաջողություններով ու ձախողումներով։ Այս ընթացքում հայ հանրությունը ևս մեծ փոփոխություններ է կրել, որոնք պայմանավորված են ինչպես միջազգային, այնպես էլ ներհայկական զարգացումներով։ Այսօր մենք կրկին փորձում ենք հայացք նետել անցյալին, և մեր հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը։