Անտառային հրդեհները Թուրքիայում
1 ր. | 2021-08-05Գրեթե 10 օր է, ինչ Թուրքիայի մի շարք շրջաններում անտառային հրդեհներ են, որոնք զգալի վտանգ են ստեղծում բնակավայրերի ու մարդկանց համար։ Հրդեհը մեծ վնաս է հասցրել Թուրքիայի զբոսաշրջային կենտրոններին, և վերջին օրերին արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ չեղարկում են իրենց ճամփորդությունը։ Բնական աղետը կարող է ունենալ նաև ներքաղաքական հետևանքներ՝ ընդդիմությանը իշխանություններին քննադատելու հնարավորություն տալով, ինչպես նաև առաջացնելով հրդեհից տուժած բնակիչների դժգոհությունը։ Թուրքիայում ստեղծված իրադրությանն անդրադարձել է թուրքագետ Ռաֆայել Սահակյանը։