Իրանի նոր մարտահրավերները
1 ր. | 2021-05-31Վերջին օրերին Հայաստան այցելեցին նախ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության, ապա արտաքին գործերի նախարարները։ Քննարկվել են հյուսիս-հարավ միջանցքի, Պարսից ծոցից Սև ծով միջանցքի գործարկմանը վերաբերող հարցեր։ 2020թ. Արցախյան պատերազմից հետո Իրանը ակտիվ ջանքեր է գործադրում այս միջանցքները հնարավորինս արագ և Հայաստանի տարածքով գործարկելու համար։