Իրանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
8 ր. | 2020-02-19
Փետրվարի 21-ին Իրանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք տեղի են ունենում վճռորոշ ժամանակաշրջանում, երբ առկա են արտաքին մարտահրավերներ, երկրի ներսում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, հասարակությունն ունի անվստահություն քաղաքական գործընթացների նկատմամբ: Առաջիկա ընտրությունները նշանակալի ազդեցություն են ունենալու նախագահական հաջորդ ընտրությունների արդյունքների վրա: