Ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում. պատճառները և հնարավոր զարգացումները

10 ր.   |  2019-12-10

Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում էր 2020-ից անցում լիարժեք համամասնական ընտրակարգի։ Այդ օրվանից մայրաքաղաք Թբիլիսիում և շրջաններում կրկին անհանգիստ է․ ընդդիմադիր քաղաքական գործիչները և քաղակտիվիստները սկսել են բողոքի ցույցեր՝ պահանջելով իշխանությունից կատարել նախկին խոստումը։ Միջազգային գործընկերների աջակցությամբ արդեն տեղի են ունեցել երկու փուլից բաղկացած քննարկումներ՝ իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների միջև։ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին պատմում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։