Հունաստան-Թուրքիա
8 ր. | 2019-08-26Նոր լարվածություն
Հույն-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներին 2019թ. ավելացավ ևս մեկը։ Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, Թուրքիան, հաշվի չառնելով միջազգային հանրության արձագանքը, շարունակում է իրականացնել գազի որոնման և հորատման աշխատանքներ։ Թուրքիան իր այս կեցվածքով քաղաքական և տնտեսական պայքարի մեջ է մտնում, որպեսզի փորձի ընդգծել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության միջազգային իրավունքի տեսանկյունից իրավահավասար և ինքնուրույն դերակատար լինելու հանգամանքը՝ հակադրվելով Կիպրոսի Հանրապետությանը։
Թուրքիայի վարած զավթողական քաղաքականությանն ի հակակշիռ՝ Կիպրոսի օրինական իշխանություններն ու Հունաստանը պաշտպանում են իրենց բնական, անօտարելի իրավունքները։ Այս և անցյալից ժառանգություն մնացած խնդիրներով էլ պայմանավորվում է Թուրքիայի և Հունաստանի ներկա լարվածությունը։