ՏՏ ոլորտը Հայաստանում

8 ր.   |  2019-06-27

խնդիրներ և հնարավորություններ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ոլորտներից է, որի ներուժը, սակայն, մի շարք պատճառներով ամբողջությամբ չի իրացվում։ Ոլորտի զարգացման համար բավականին կարևոր քայլ է «ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը նախկինում ձևավորված դրական փոփոխությունների շարունակականության ապահովման, կատարելագործման, մասնավոր և պետական հատվածի կառուցողական համագործակցության լավ օրինակ է: