«Օրբելի» կենտրոնը ստորագրել է համագործակցության հուշագիր

1 ր.   |  2022-04-22

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աշխատակիցները, մի խումբ այլ հայ փորձագետների հետ ապրիլի 19-ից 20-ը Մոսկվայում մասնակցել են «Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համաժողովին»: Հայ և ռուս փորձագետները քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք արդիական հարցեր, ներկայացրել առաջարկություններ:

Համաժողովի ժամանակ «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտը (ИМИ) ստորագրել են համագործակցության հուշագիր: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ կողմերն իրականացնելու են համատեղ հետազոտություններ, կազմակերպելու են տեսաժողովներ, քննարկումներ, փորձագիտական հանդիպումներ: