Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգությանը
1 ր. | 2022-03-25Մ արտի 25-ին «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ՄՀԻ) փորձագետները կազմակերպեցին «Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգությանը» թեմայով տեսաքննարկում։
ՄՀԻ ղեկավար Մաքսիմ Սուչկովը ներկայացրեց ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը Ռուսաստան-ԵՄ/ԱՄՆ փոխհարաբերությունների վրա։ Ռուս գործընկերներն իրենց կարծիքները հայտնեցին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության, ինչպես նաև Հարավային Կովկասում հնարավոր ազդեցության վերաբերյալ։
Քննարկման համատեքստում հայ փորձագետները ռուս գործընկերներին ներկայացրին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և հումանիտար խնդիրները։