Համագործակցության հուշագիր Թեհրանի «Կովկաս հետազոտությունների ինստիտուտի» հետ

1 ր.   |  2021-12-22

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնն ու Թեհրանի համալսարանի «Կովկաս հետազոտությունների ինստիտուտը» համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել տարաբնույթ արդիական թեմաների շուրջ փորձագիտական քննարկումների, վերլուծական, հետազոտական գործունեության և այլ ոլորտներում կողմերի միջև համագործակցությունը: Հուշագիրը նախատեսում է կողմերի միջև ակտիվ գիտավերլուծական համագործակցություն, համատեղ հետազոտությունների, գիտաժողովների, դասախոսությունների և փոխանակման ծրագրերի իրականացում։