Հայաստանի սահմանների փոփոխությունը խորհրդային տարիներին
2 ր. | 2021-05-30Հ այկական տարածքներ Ադրբեջանին կամայական որոշումներով տրվել են խորհրդային շրջանում, և այս հարցը միշտ եղել է հայ գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Սերգեյ Վարդանյանի հոդվածը, որը տպագրվել է «Խորհրդային Հայաստան» թերթում՝ 1989թ. հոկտեմբերի 18-ին։ Հեղինակը արխիվային նյութերի և քարտեզների համադրությամբ ցույց էր տալիս, որ Խորհրդային Հայաստանի տարածքը սկսել է հօգուտ Ադրբեջանի փոփոխվել 1930-ական թվականների երկրորդ կեսից։
«Վերջում նշենք մի կարևոր հանգամանք ևս: Եթե 1927թ. հանրապետության տարածքը եղել է 30 հազար 247,6 քառ կմ, ապա այժմ այն 29 հազար 742,5 քառ կմ է: Բնական չէ՞, ենթադրել, որ այդ 505,1 քառ կմ կորուստը պետք է փնտրել հենց հանրապետության սահմանների հիշյալ վերձևումների մեջ: Համեմատության համար նշենք, որ ՀԽՍՀ Մասիսի շրջանն ընդամենը 169 քառ կմ է, Նաիրիի շրջանը` 303, Էջմիածինը` 377, Սևանինը` 389 քառ կմ: Ասենք նաև, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն 1926թ. եղել է 85363 քառ կմ, 1949-ին` 85700 քառ. կմ, իսկ 1970-ին 86600 քառ կմ (Խորհրդային մեծ հանրագիտարան, հ.1):
Նույն տեղում (էջ 347) նշված է նաև, որ Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիվ Ադրբեջանական ԽՍՀ-ն մեծացել է 3.5 հազար քառ. կմ-ով: Փորձենք թվաբանական պարզ գործողությամբ գլուխ հանել թվերի այս խառնաշփոթից: Անօգուտ է: Կրկին հարց է ծագում, իսկ ի՞նչ եղավ ՀԽՍՀ 505,1 քառ կմ, եթե հայտնի է, որ Հայաստանը ծովափնյա երկիր չէ և ծովի մակարդակի բարձրացման հետևանքով 505,1 քառ կմ տարածքը չէր կարող ջրատակ լինել: Մի բան պարզ է, որ օրը ցերեկով Հայկական ԽՍՀ-ն խորհրդավոր կերպով փոքրացել է, իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ն` մեծացել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հղումով։