Օրբելի կենտրոնը հյուրընկալել է Վրաստանի ՊՆ պատվիրակությանը

1 ր.   |  2025-12-20

Դեկտեմբերի 18-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը/«Օրբելի» կենտրոնը հյուրընկալել է Վրաստանի ՊՆ Պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի (DIBS) «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» 3-րդ հոսքի («Միջազգային և տարածաշրջանային անվտանգություն» մոդուլի) ունկնդիրների:

Հանդիպման ընթացքում ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար Ջոնի Մելիքյանը ներկայացրել է բանախոսություն՝ անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին, մարտահրավերներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ու TRIPP նախագծերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին և տարածաշրջանային քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերվող հարցերին։

Հանդիպման վերջում խմբի ղեկավար, գնդապետ Լաշա Գրիգոլիան ընդգծել է ընթացիկ ավանդական բնույթ կրող համագործակցությունը Վրաստանի ՊՆ Պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ու Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի միջև՝ հույս հայտնելով այս հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ու Վրաստանի դեսպանատան ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեն։