Օրբելի կենտրոնը հյուրընկալել է Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
1 ր. | 2025-12-16Օրբելի կենտրոնը հյուրընկալել է Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին։
Հանդիպման ընթացքում Օրբելի կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող հետազոտական և վերլուծական ծրագրերը, ինչպես նաև կենտրոնի դերակատարումը տարածաշրջանային գործընթացների ուսումնասիրության և հանրային քաղաքականության ձևավորման համատեքստում։
Քննարկվել են Հարավային Կովկասին առնչվող մի շարք տարածաշրջանային հարցեր, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև խաղաղության, անվտանգության և համագործակցության հնարավոր ձևաչափերի շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Օրբելի կենտրոնի և նորվեգական գործընկերների միջև հնարավոր համագործակցության ուղղություններին՝ ընդգծելով փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։