Օրբելի կենտրոնը հյուրընկալել է WEASA-ի շրջանավարտ Էկա Մամրիկիշվիլիին

1 ր.   |  2025-11-13

Նոյեմբերի 13-ին Օրբելի կենտրոնը հյուրընկալել է Վարշավայի Եվրոատլանտյան ամառային ակադեմիայի (WEASA-Warsaw Euro-Atlantic Summer Academy) շրջանավարտ Էկա Մամրիկիշվիլիին և Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մեդիայի անկախության, ապատեղեկատվության և դրա դեմ պայքարի շուրջ հարցեր, ինչպես նաև Հայաստանում լրատվամիջոցների ազատության ներկայիս վիճակը, ներառյալ լրագրողների և անկախ լրատվամիջոցների առջև ծառացած իրավական, քաղաքական և սոցիալական մարտահրավերները։



Քննարկվել են նաև ներքին և արտաքին դերակատարների կողմից ապատեղեկատվության կիրառումը և դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային հակամարտությունների, ինչպես նաև արտաքին ազդեցության համատեքստում։