Մեկնարկել է «Օրբելի ֆորում 2025»-ի երկրորդ օրը
1 ր. | 2025-11-05Երևանում մեկնարկել է «Օրբելի ֆորում 2025»-ի երկրորդ օրը։
Ֆորումի հատուկ հյուրը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն է։
Նախարար Միրզոյանը կմասնակցի ինտերակտիվ քննարկմանը՝ «Խաղաղության QUIZ․ զրույց ՀՀ արտգործնախարարի հետ» խորագրով, որի ընթացքում նա կպատասխանի ֆորումի մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը և տարածաշրջանային զարգացումների շուրջ իր դիտարկումները։
«Օրբելի» վերլուծական կենտրոնը շարունակում է ապահովել բաց երկխոսության և համագործակցության հարթակ՝ միավորելով քաղաքական գործիչների, դիվանագետների և փորձագետների ավելի քան 15 երկրներից։
Ֆորումը նպատակ ունի խթանել խաղաղությունը, համագործակցությունը և փոխըմբռնումը Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս։
Հոդվածին կից ֆայլեր՝