Մեկնարկել է Orbeli Forum 2025-ը

2 ր.   |  2025-11-04

Երևանում պաշտոնապես մեկնարկել է Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ Orbeli Forum 2025-ը։

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Այնուհետև գլխավոր ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը և տարածաշրջանային համագործակցության զարգացման տեսլականը։

Համաժողովին մասնակցում են ավելի քան 15 երկրից ժամանած  պաշտոնյաներ, դիվանագետներ և փորձագետներ, ովքեր երկու օր շարունակ կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, տարածաշրջանային կապերի և բազմակողմանի համագործակցության հնարավորությունները։

Օրվա ընթացքում նախատեսված են պանելային քննարկումներ՝ նվիրված տարածաշրջանային նոր հնարավորություններին, ինտեգրման հեռանկարներին և հաղորդակցության ուղիների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։