Օրբելի կենտրոնը հյուրընկալեց «India Foundation» ուղեղային կենտրոնի նախագահ Ռամ Մադհավին
1 ր. | 2025-10-31Հոկտեմբերի 31-ին Օրբելի վերլուծական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հնդկական առաջատար «India Foundation» ուղեղային կենտրոնի նախագահ Ռամ Մադհավի (Dr. Ram Madhav) հետ։
Հանդիպմանը հնդկական կողմից ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան (Nilakshi Saha Sinha) և դեսպանության ներկայացուցիչները։

Քննարկման ընթացքում Ռամ Մադհավը ներկայացրեց «India Foundation»-ի գործունեության ուղղությունները, կենտրոնի կողմից իրականացվող միջազգային նախաձեռնությունները և տարածաշրջանային հետազոտությունների շրջանակում Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրությունը։ Կողմերը փոխանակեցին կարծիքներ ուղեղային կենտրոնների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխըմբռնման և երկխոսության խթանման հնարավորությունների շուրջ։
.jpg )
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Կողմերը հաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը և իրականացնել համատեղ հետազոտական ու վերլուծական ծրագրեր՝ ուղղված տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդմանը։
