ՀԿՏԿ ներկայացուցիչները մասնակցել են ՉԺՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը
1 ր. | 2025-08-28ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում չին ժողովրդի հաղթանակի 80-ամյակին։
Միջոցառման բացմանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը հույս է հայտնել, որ Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները սիրով կպահպանեն անցյալի հիշողությունները, բարձր կգնահատեն խաղաղությունը և համատեղ ջանքերով կկերտեն պայծառ ապագա։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ նշելով, որ խաղաղությունն է առաջընթացի հիմքը, իսկ համագործակցությունն՝ անցյալի ողբերգությունների կրկնությունից խուսափելու երաշխիքը:
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀԿՏԿ Միջազգային հարաբերությունների ուսումնասիրությունների ծառայության ղեկավար, «Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Ելույթներից հետո ներկայացվել է լուսանկարների ցուցահանդես, որին հաջորդել են քննարկումներ։