ՀԿՏԿ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրագրողների համաժողովին

1 ր.   |  2025-07-30

2025թ. հուլիսի 14-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրագրողների կազմակերպության միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Չինաստանի Ցզյանսի նահանգի Գանժոու քաղաքում։

Համաժողովը, որը կազմակերպվել է «Քաղաքակրթությունների երկխոսության և համաշխարհային արդիականացման խթանումը՝ լրագրողների ուժով» խորագրով, համախմբել է ավելի քան 50 երկրների տեղեկատվական կազմակերպությունների ներկայացուցիչների։

Միջազգային ֆորումի նպատակն է խթանել սահմաններից դուրս երկխոսությունը, աջակցել ժողովուրդների մերձեցմանը ու բարձրացնել լրագրության դերը ժամանակակից աշխարհի մարտահրավերների պայմաններում։

Համաժողովն իր շուրջ էր համախմբել մոտ հարյուր մասնակիցների՝ ընդգրկելով ինչպես աշխատաժողովներ և թեմատիկ քննարկումներ, այնպես էլ ճանաչողական այցեր Ցզյանսի նահանգի տարբեր քաղաքներ։

ՀԿՏԿ պատվիրակության ներկայացուցիչները ֆորումի մասնակիցներին ներկայացրել են կենտրոնի գործառույթները, գործունեության հիմնական ուղղությունները։ Ներկայացվել են նաև կենտրոնի միջազգային համագործակցության փորձն ու ծրագրերը, և քննարկվել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։