Օրբելի կենտրոնը մասնակցել է ՇՀԿ ուղեղային կենտրոնների համաժողովին Շանհայում
1 ր. | 2025-07-152025 թվականի հունիսի 12-13-ը Շանհայում անցկացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ուղեղային կենտրոնների 6-որ համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար Ջոնի Մելիքյանը։
Ֆորումը, որը կրում էր խորագիրը «Շանհայյան ոգու խթանումը կայուն զարգացման համար», համակազմակերպվել է Շանհայի Քաղաքականագիտության և Իրավունքի Համալսարանի և ՇՀԿ-ի Միջազգային փոխանակման և դատական համագործակցության չինական ազգային ինստիտուտի կողմից։

Ջոնի Մելիքյանը հանդես է եկել «Քաղաքակրթական բազմազանության պահպանումը և համընդհանուր արժեքների ձևավորումը» թեմայով նիստում՝ անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև զարգացող ռազմավարական երկխոսությանը։ Նա շեշտել է, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Չինաստան, ինչպես նաև Հայաստանի ՇՀԿ անդամ դառնալու պատրաստակամության մասին հայտարարը, վկայում են հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին։ Մելիքյանը նշել է, որ Հայաստանը դիտարկում է ՇՀԿ-ն որպես արդյունավետ հարթակ՝ մշակութային բազմազանության խթանման, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման և տարածաշրջանային փոխվստահության ամրապնդման ուղղությամբ։