Օրբելի կենտրոնը հյուրընկալել է լեհական PISM-ի փորձագետներին
1 ր. | 2025-05-30Մ այիսի 29-ին Օրբելի կենտրոնում տեղի ունեցավ փորձագիտական քննարկում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի (PISM) վերլուծաբաններ Ստեֆանիա Կոլաշի և Վոյցեխ Վոյտասևիչի հետ։ Հանդիման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Հարավային Կովկասի վրա ազդող տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։
Զրույցի ընթացքում փորձագետները քննարկեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, վերջին դիվանագիտական ջանքերը և Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների ավելի լայն շրջանակը։ Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, կայուն երկխոսության, միջազգային աջակցության և երկարաժամկետ խաղաղության կառուցման կարևորությանը։ Այս համատեքստում ընդգծվեց Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներուժը՝ որպես կապակցվածության և տարածաշրջանային համագործակցության խթանման միջոց։ Անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող պետական աջակցության ծրագրերին:
Երկու կողմերն էլ ընդգծեցին մասնագիտական երկխոսության շարունակականության կարևորությունը: Կողմերը համաձայնություն հայտնեցին շարունակել համագործակցությունը։