Հայ-հնդկական համագործակցության նոր հեռանկարներ.

1 ր.   |  2025-05-27

SCSA-IPA-ի ներկայացուցիչն այցելել է Հայաստան

Հ ՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանի հրավերով, Հայաստան է ժամանել Ստոկհոլմի Հարավային Ասիայի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հարաբերությունների (Stockholm Center for South Asian and Indo-Pacific Affairs (SCSA-IPA) ղեկավար Ջագաննաթ Պանդան։

 

Մայիսի 27-ին նրանք այցելեցին նաև Օրբելի կենտրոն, որտեղ քննարկվեցին հայ-հնդկական հարաբերությունները, տարածաշրջանային մարտահրավերներն ու երկկողմ համագործակցության հեռանկարները։ Մասնակիցներն ընդգծեցին Հայաստանի և Հնդկաստանի միջև գիտության, կրթության և ռազմավարական գործընկերության զարգացման ներուժը։ Բազմակողմանի քննարկումներում կողմերը նշեցին, որ նմանատիպ հանդիպումները կարևոր քայլ են երկու երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ նպաստելով բազմակողմանի համագործակցության զարգացմանը։