Քննարկում Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության վերաբերյալ
1 ր. | 2025-01-16«Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը հնդկական The Economic Times թերթի «Արդյունավետ կառավարում և ղեկավարում անվտանգության ոլորտում» շրջանակում առցանց քննարկում է ունեցել «Օրբելի» կենտրոնի հրավիրված փորձագետ Արունանգշ Գոսվամիի և ETGovernment լրատվական բաժնի խմբագիր Անուպ Վերմայի հետ:
Փորձագետները ներկայացրել են Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության հնարավորությունների իրենց տեսլականով: Անդրադարձ է եղել հայ և հնդիկ ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերին։
Քննարկման մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ամրապնդման դինամիկան և ընդգծել են համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։