ՀԿՏԿ պատվիրակությունը Աբու Դաբիում
1 ր. | 2024-11-13Ն ոյեմբերի 12-ին Աբու Դաբիում ՀԿՏԿ պատվիրակությունն այցելություններ է ունեցել տեղի առաջատար ուղեղային կենտրոններ.
Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիա այցի ժամանակ գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովին են ներկայացվել Օրբելի կենտրոնի գործառույթները, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Էմիրությունների ամենաառաջին ուղեղային կենտրոն` Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոն այցի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է հիմնական գործունեության ոլորտները և շրջանակը։ Հաշվի առնելով 2 կենտրոնների գործառույթների համընկնումը՝ Ռազմավարական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Օբաիդ Ալ Զաաբին և ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբարել համատեղ հուշագրի կնքման, փոխշահավետ աշխատանքի ծավալման նկատմամբ։
Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը ևս քննարկվել են երկու երկրների փորձագիտական շրջանակների միջև ամուր համագործակցային հարաբերությունների շարունակական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Հոդվածին կից ֆայլեր՝