Իրանցի փորձագետները ժամանեցին Կապան

1 ր.   |  2024-11-06

Ն ոյեմբերի 6-ին ԻԻՀ առաջատար ուղեղային կենտրոնների և լրատվական գործակալությունների ներկայացուցիչները ժամանել են Սյունիքի մարզկենտրոն՝ Կապան, որտեղ շրջայց է նախատեսված ԶՊՄԿ-ում, հանդիպում Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանի հետ, այց Քաջարանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության հատված, որը կառուցվում է հայ-իրանական համատեղ ջանքերով։

Նոյեմբերի 7-ին Կապանում մեկնարկելու է փորձագիտական աշխատաժողովը։ «Օրբելի» կենտրոնի փորձագետներն ու հայաստանյան առաջատար գիտավերլուծական կենտրոնների մասնագետներն իրանցի գործընկերների հետ քննարկելու են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը վերաբերող կարևորագույն հարցերը, մատնանշելու են զարգացման հեռանկարները։

Քննարկումները վերաբերելու են երկկողմ գործակցության քաղաքական, տնտեսական և գիտամշակութային ասպեկտներին։